Արմեն Գյուլբուդաղյանց

հայ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ

Արմեն Իշխանի Գյուլբուդաղյանց (ծնվել է 1966 թվականի օգոստոսի 5-ին, Կիրովական (Վանաձոր), Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և հայկական նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ներկա ժամանակում՝ մարզիչ։

Արմեն Գյուլբուդաղյանց
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արմեն Իշխանի Գյուլբուդաղյանց
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ Դեկտեմբերիի 19, 1966
Ծննդավայր Կիրովական, Հայկական ԽՍՀ
Հասակ 178
Քաշ 74
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ առանց ակումբի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1983-1984
1988
1989-1990
1991
1992-1994

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Սպարտակ(Հոկտեմբերյան)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Սպարտակ(Հոկտեմբերյան)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Լոռի
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Արարատ-2

Հայաստան Հայաստան Բանանց
23(1)
34(1)
61(7)
26(4)
63(17)
Ազգային հավաքական
1994 Հայաստան Հայաստան 1(0)
Մարզչական կարիերա
2001-2003
?-2002
2002-?
2007-2008
2008-2009
2011-2013
2013-2014
2018-2019
Հայաստան Ուրարտու ՖԱ
Հայաստան Հայաստան Մ21
Հայաստան Հայաստան Մ19
Հայաստան Փյունիկ ՖԱ
Հայաստան Ուրարտու ՖԱ
Հայաստան Իմպուլս
Հայաստան Ալաշկերտ
Հայաստան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Մաստերների ակումբ Սպարտակում (Հոկտեմբերյան) նրա դեբյուտը տեղի ունեցավ 1983 թվականին։ 1985 թվականից մինչև 1987 թվականներին հանդես չի եկել ֆուտբոլում։ 1988 թվականին նորից խաղացել է Սպարտակի կազմում։ Հետո խաղացել է նաև Լոռիում, Արարատ-2-ում, Բանանցում։

Կարիերան հավաքականում խմբագրել

Իր միակ խաղը Հայաստանի հավաքականում տեղի է ունեցել 1994 թվականի հուլիսի 16-ին Մալթայի դեմ հանդիպման ժամանակ[1]։ Դա եղել է նրա երրորդ պաշտոնական հանդիպումը Հայաստանի հավաքականի կազմում[2]։

Գյուլբուդաղյանց դուրս է եկել փոխարինման 56-րդ րոպեին Պողոս Գալստյանի փոխարեն։

Մարզչական կարիերա խմբագրել

2001 թվականին երբ ստեղծվեց «Բանանց» ֆուտբոլային ակումբը, նա ստանձնեց մարզչի դերը և ղեկավարեց երկու մրցաշրջան։ 2003 թվականի ապրիլին նա լքեց ակումբը։

2007 թվականի առաջնության կեսերին նա փոխարինեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիչ՝ Սամվել Պետրոսյանին։ Հաջորդ տարվա հունիսին նրան փոխարինեց Վարդան Մինասյանը, Կապանի Գանձասարից կրած պարտությունից հետո։ Այդ տարվա աշնանը նրան ուսուցանեց Կիմ Սպլիդսբոելը, որից հետո նա կրկին ստանձնեց Բանանցի մարզչի պաշտոնի ձեռքը։ 2008 թվականի առաջնությանը «Բանանցը» գրավեց 5-րդ հորիզոնականը, իսկ 2009 թվականին կայացող Հայաստանի գավաթում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Փյունիկին։ 2009 թվականին թիմում տեղի ունեցան փոփոխություններ։ Չգոհացնող արդյունքներից ելնելով ակումբի նախագահ՝ Սարգիս Իսրաելյանը որոշում կայացրեր թիմի մարզչի պաշտոնից հեռացնել Գյուլբուդաղյանցին[3][4]։ Առաջնությունից հետո Գյուլբուդաղյանցը ստանձնեց տեխնիկական տնօրենի դերը։ Իմպուլսի առաջին շրջանից հետո որոշում է կայացվում գլխավոր պաշտոնից հեռացնել Վարուժան Սուքիասյանին և նրա փոխարեն մարզչի դերը հանձնել Գյուլբուդաղյանցին[5][6]։ Այդ մրցաշրջանի ընթացքում լավագույն մարզչի համար պայքարում Գյուլբուդաղյանցը զիջեց միայն Վարդան Մինասյանին։

Հաջողություններ խմբագրել

Խաղացող խմբագրել

  •   Հայաստան Բանանց
    • Հայաստանի բրոնզե մեդալակիր Հայաստանի առաջնություն՝ 1992,1993
    • Հայաստանի գավաթակիր՝ 1992
  •   Հայաստան Փյունիկ
    • Հայաստանի չեմպիոն՝ 2007, 2008
    • Հայաստանի սուպերգավաթակիր՝2007

Մարզիչ խմբագրել

  •   Հայաստան Բանանց
    • Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից
  •   Հայաստան Իմպուլս
    • Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Профиль Армена Гюльбудагянца» (ռուսերեն). Armsport.com. 18.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 18.12.2010-ին.
  2. «Протокол матча Армения — Мальта 1:0» (ռուսերեն). Armsport.com. 18.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 18.12.2010-ին.
  3. «Армен Гюльбудагянц уволен с поста главного тренера «Бананца»» (ռուսերեն). Armsport.com. 30.11.2009. Վերցված է 18.12.2010-ին.
  4. «Армен Гюльбудагянц: Я всегда ставлю перед собой самые высокие цели» (ռուսերեն). Armsport.com. 1.12.2009. Վերցված է 18.12.2010-ին.
  5. «Армен Гюльбудагянц назначен техническим директором» (ռուսերեն). Armsport.com. 5.12.2010. Վերցված է 18.12.2010-ին.
  6. «Армен Гюльбудагянц назначен главным тренером «Импульса»» (ռուսերեն). Armsport.com. 11.6.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 18.12.2010-ին.