Թխկի դաշտային

բույսերի տեսակ
Թխկի դաշտային
Թխկի դաշտային
Թխկի դաշտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ենթաընտանիք Hippocastanoideae
Ցեղ Թխկի (Acer)
Տեսակ Թխկի դաշտային (A. campestre)
Միջազգային անվանում
Acer campestre
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Թխկի դաշտային (լատին․՝ Acer campestre), մինչև 16-18 մ բարձրությամբ և մինչև 40-50 սմ բնի տրամագծով ծառ է։ Միջին երկարակյաց է՝ ապրում է մինչև 200 տարի։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Մեր հանրապետությունում հանդիպում է անտառային գրեթե բոլոր շրջաններում, աճում է մինչև 1600 (1800) մ, իսկ հարավարևելյան տարածաշրջանում հանդիպում է ավելի բարձր՝ մինչև 1800 (2000) մ բարձրություններում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Աճում է ինչպես չափավոր խոնավ, այնպես էլ համեմատաբար չոր պայմաններում։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, հզոր հողերում։ Որպես խառնուրդ հանդես է գալիս կաղնու, բոխու, ղաժու, սրաթեփուք գիհու անտառներում, երբեմն կազմակերպում է ոչ մեծ տարածքով մաքուր ծառուտներ։ Բնափայտն արժեքավոր է, ամուր, գեղեցիկ՝ պիտանի զանազան գործիքներ և իրեր պատրաստելու համար։

Օգտագործում խմբագրել

Օգտագործվում է անտառային մշակույթներում և պաշտպանական անտառաշերտում՝ որպես ուղեկցող ծառատեսակ։ Պիտանի է նաև կանաչապատման համար, որպես դիմացկուն և գեղազարդ ծառատեսակ։

Գրականություն խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի դաշտային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի դաշտային» հոդվածին։