Կրթություն
Կրթությունը սովորելն ավելի դյուրին դարձնելու գործընթացն է, կամ գիտելիքի, հմտությունների, արժեքների, ավանդույթների և սովորությունների ձեռքբերումը։ Կրթական մեթոդները ներառում են պատմություն պատմելը, քննարկումը, սովորեցնելը ու մարզելը և ուղիղ հետազոտությունը։ Կրթությունը հիմնականում տեղի է ունենում ուսուցիչների ուղղորդմամբ, սակայն սովորողները կարող են նաև ինքնակրթվել[1]։ Կրթությունը կարող է կազմակերպվել ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերով և ցանկացած փորձ, որը ֆորմալ ազդեցություն կարող է ունենալ մարդու մտածելակերպի, զգացմունքների և վարվելակերպի վրա, համարվում է կրթական։ Ուսուցման մեթոդոլոգիան կոչվում է մանկավարժություն։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանում է երեք հիմնական ուսուցման պայմաններ։ [2] Ֆորմալ կամ պաշտոնական կրթությունը տեղի է ունենում կրթական և վերապատրաստման հաստատություններում, սովորաբար կառուցված ուսումնական նպատակներին և խնդիրներին համապատասխան, իսկ ուսուցումը հիմնականում իրականացվում է ուսուցչի կողմից։ Երկրների մեծ մասում ֆորմալ կրթությունը մինչև որոշակի տարիք պարտադիր է և հիմնականում բաժանվում է կրթական փուլերի, ինչպիսիք են մանկապարտեզը, տարրական դպրոցը և միջնակարգ դպրոցը։ Ոչ ֆորմալ ուսուցումը տեղի է ունենում որպես ֆորմալ կրթության լրացում կամ ֆորմալ կրթության այլընտրանք[3]։ Այն կարող է կառուցված լինել ըստ կրթական մեխանիզմներին համապատասխան, բայց ավելի ճկուն ձևով և սովորաբար տեղի է ունենում համայնքային, աշխատավայրում կամ քաղաքացիական հասարակության համար նախատեսված վայրերում։ Ի վերջո, ոչ ֆորմալ միջավայրերն ի հայտ են գալիս առօրյա կյանքում, ընտանիքում, ցանկացած փորձ, որն ձևավորող ազդեցություն ունի մարդու մտածելակերպի, զգացմունքների կամ գործողությունների վրա, կարող է համարվել կրթական, անկախ նրանից՝ ակամա, թե գիտակցված։ Գործնականում գոյություն ունի շարունակականություն՝ խիստ ֆորմալացվածից մինչև խիստ ոչ պաշտոնական առկա է կոնտինիում, և ոչ ֆորմալ ուսուցումը կարող է տեղի ունենալ բոլոր երեք միջավայրերում[4]։ Օրինակ տնային ուսուցումը կառուցվածքից կախված կարող է դիտարկվել որպես ֆորմալ, կամ ոչ ֆորմալ։
Կրթության իրավունքն ընդունվել է որոշ կառավարությունների և Միավորված Ազգերի Կազակերպության կողմից[5]։ Շատ շրջաններում կրթությունը պարտադիր է մինչև որոշակի տարիքը։
Ստուգաբանություն
խմբագրելՍտուգաբանորեն՝ կրթություն բառը առաջացել է լատիներեն ēducātiō («կրթում, դաստիարակում, բարձրացում») ēducō(«Ես սովորեցնում եմ, ես մարզում եմ») բառից, որը վերաբերում է ēdūcō համանունին («Ես ուղղում եմ առաջ, ես հանում եմ, բարձրացնում եմ, ես ոգևորում եմ») ē--ից («-ից») և dūcō («Ես ուղղորդում եմ, ես առաջնորդում եմ»)[6]։
Պատմություն
խմբագրելԿրթությունն սկսվել է նախապատմությունից, երբ մեծահասակները կրթում էին փոքրերին այնպիսի գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ էին համարվում իրենց հասարակության մեջ։ Կիսագրագետ հասարակություններում սա կատարվում էր բանավոր կերպով և իմիտացիայի միջոցով։ Պատմություններ պատմելը գիտելիքը, արժեքները և հմտություններ փոխանցել է մեկ սերնդից մյուսին։ Ֆորմալ կրթությունը զարգացավ այն ժամանակ, երբ մշակույթներն սկսեցին ընդլայնել իրենց գիտելիքները առավել, քան այն հմտությունները, որոնք հեշտությամբ կարող էին սովորել իմիտացիայի շնորհիվ։ Եգիպտոսի միջին թագավորությունում արդեն գոյություն ունեին դպրոցներ[7]։
Պլատոնը հիմնադրել է Աթենքի Ակադեմիան՝ Եվրոպայում բարձրագույն կրթություն ստանալու առաջին ինստիտուտը[8]։
Մ․թ․ա 330 թվականին հաստատված Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, Աթենքից հետո դարձել է Հին Հունաստանի ինտելեկտուալ ակունք։ Այստեղ մ․թ․ա․ երրորդ դարում կառուցվեց Ալեքսանդրիայի գրադարանը։ Մ․թ․ 476 թվականի ն Հռոմի անկումից հետո եվրոպական քաղաքակրթությունները գրագիտության և կազմակերպվածության անկում ապրեցին[9]։
Կոնֆուցիոսը՝ Չինաստանի Լու նահանգից (Մ․թ․ա 551֊479), երկրի ամենաազդեցիկ հնագույն փիլիսոփան է, ում կրթական մոտեցումը շարունակում է ազդեցություն ունենալ Չինաստանի հասարակությանը և հարևան երկրի վրա, ինչպիսիք են Կորեան, Ճապոնիան և Վիետնամը։ Կոնֆուցիոսը աշակերտների էր հավաքում և իզուր փնտրում էր ղեկավար, ով կորդեգրեր իր լավ ղեկավարման վերաբերյալ իդեալները, բայց հետնորդները գրի էին առնում նրա անալեկտները, իսկ վերջիններս շարունակում էին ազդեցություն ունենալ Հարավային Ասիայի կրթության վրա մինչև նոր դարեր։
Կոնֆուցիոսն ուներ կրթության մասին լավ մշակված թեորեմ, որն իր համարժեք բառն ունի Նաուատլում՝ tlacahuapahualiztli: Սա նշանակում է «մարդուն մեծացնելու և կրթելու արվեստը»[10], կամ «մարդկանց ուղղորդելու և դաստիարակելու արվեստը»[11]։ Սա կրթության լայն հայեցակարգային ձևակերպում էր, ըստ որի՝ այն սկսվում է տանը, որին աջակցում է ֆորմալ կերպով դպրոց հաճախելը և ամրապնդվում է համայնքում ապրելով։ Պատմաբանները մեջբերում են, որ ֆորմալ կրթությունը պարտադիր էր բոլորի համար՝ անկախ նրանց սոցիալական և սեռական պատկանելիությունից[12]։ Կա նաև neixtlamachiliztli բառը, որը նշանակում է «մարդուն իմաստություն տալու գործընթացը»[11]։ Այս մտապատկերներն ընդգծում են կրթական փորձի մի հավաքական խումբ, որը ծագել է անցյալի փորձառությունը և մտավոր ժառանգությունը հաղորդակցման շնորհիվ հաջորդ սերնդին փոխանցելով, որի նպատակն էր անհատական զարգացումը և իր՝ հասարակության մի մասը կազմելը[11]։
Հռոմի անկումից հետո, Կաթոլիկ եկեղեցին Արևմտյան Եվրոպայում դարձավ կրթաթոշակի հովանավոր։ Վաղ միջնադարոում եկեղեցին հիմնեց եկեղեցական դպրոցներ՝ որպես առաջադեմ կրթության կենտրոններ։ Հիմնադրվածներից որոշները, ի վերջո, վերածվեցին միջնադարյան համալսարանների և Եվրոպական ժամանակակից համալսարաններից շատերի համար նախատիպ դարձան[9]։ Ավելի ուշ միջնադարում Չարտրես եկեղեցին հիմնեց հայտնի և ազդեցիկ Չարտրես եկեղեցական դպրոցը։ Արևմտյան Քրիստոնյաների միջնադարյան համալսարանները ամբողջացված էին Արևմտյան Եվրոպայի բոլոր համալսարանների հետ, խրախուսում էին ֊ ազատությունը և թողարկում էին որակյալ կրթաթոշակների և բնության փիլիսոփաների, ներառյալ մեծ բազմազանություն,որոնցից են Թոմաս Ակինասը Նապլես համալսարանից, Ռոբերտ Գրոսետեստեն Օքսֆորդի համալսարանից՝ գիտական հետազոտության պարբերական մեթոդն ավելի վաղ բացահայտողը[13], և սուրբ Մեծն Ալբերտը, կենսաբանական դաշտի հետազոտության նախաձեռնող[14]։ 1088 թվականին հիմնադրված Բոլոնյայի համալսարանը համարվում է առաջինը և գործող ամենահին համալսարանը[15]։
Այլուր, միջնադարում, Իսլամական գիտությունը և մաթեմատիկան զարգացան Իսլամական խալիֆայության ներքո, որը հիմնադրվել է Միջին Արևելքում, որը տարածվում է Իբերյան արևմուտքից դեպի արևելք՝ Ինդուս Ալմորավիդ Դինաստիա և հարավում՝ Մալի։
Այսօր շատ երկրներում, կրթությունը, որը իրականացվում է դպրոցում կա այլ կերպ, պարտադիր է բոլոր երեխաների համար մինձև որոշակի տարիքի հասնելը։ Պարտադիր կրթության ստեղծման և բնակչության աճի արդյունքում, ՅՈՒՆԵՍԿՈ֊ն հաշվարկել է, որ վերջին 30 տարիների ընթացքում ավելի շատ մարդ է ստանալու ֆորմալ կրթություն քան մինչ այդ ամբողջ մարդկության պատմության մեջ[16]։
Ֆորմալ կրթություն
խմբագրելՖորմալ կրթությունը հանդիպում է կառուցվածքային միջավայրում, որի պարզ նպատակը ուսանողներին ուսուցանելն է։ Սովորաբար, ֆորմալ կրթությունը կազմակերպվւմ է դպրոցական միջավայրում, որտեղ մի քանի աշակերտներից կազմված դասարաններին ուսուցանում է տվյալ առարկայում որակավորված և վերապատրաստված ուսուցիչ։ Դպրոցական շատ համակարգեր գծագրված են արժեքների կամ իդեալների հիման վրա, որոնք այդ համակարգում կառավարում են կրթական բոլոր ընտրությունները։ Այսպիսի ընտրությունները ներառում են ծրագիրը, կազմակերպչական մոդելները, սովորելու ֆիզիկական տարածությունների գծագիրը (օրինակ դասարանների), աշակերտ֊ուսուցիչ փոխհարաբերությունները, գնահատման մեթոդները, դասասենյակի չափը, կրթական գործունեությունը և այլն[17][18]։
Նախադպրոցական կրթություն
խմբագրելՆախադպրոցական հաստատությունները կրթություն են տրամադրում 3-7 տարեկանում, կախված երկրից, որտեղ երեխաները ընդունվում են հիմնական կրթություն ստանալու։ Սրանք կոչվում են նաև մանկական դպրոցներ և մանակապարտեզներ, բացի Միացյալ Նահանգներից, որտեղ մանկապարտեզ տերմինն օգտագործվոմ է հիմնական կրթության համար։ Մանկապարտեզը «տրամադրում է երեխայակենտրոն, նախադպրոցական պլան երեքից յոթ տարեկան երեխաների համար, որի նպատակն է երեխայի ֆիզիկական, մտավոր և բարոյական բնույթը, հավասարաչափ շեշտադրում դնելով նրանցից յուրաքանչյուրի վրա»[19]։
Հիմնական կրթություն
խմբագրելՀիմնական(կամ տարրական) կրթությունը առաջին տարիներին հինգից յոթ տարիների ֆորմալ, կառուցվածքային կրթությունից։ Ընդհանուր առմամբ, հիմնական կրթությունը բաղկացած է վեցից յոթ տարիների ընթացքում դպրոցական կրթության, որը սկսվում է հինգ կամ վեց տարեկանում, չնայած այն տատանվում է, երբեմն ըստ երկրների։ Ընդհանուր առմամբ, վեցից տասներկու տարեկան երեխաների շուրջ 89%-ը ներգրավված են հիմնական կրթության մեջ, և այս քանակը ավելանում է[20]։ ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարած Կրթություն բոլորի համար ծրագրերի շրջանակներում, 2015 թվականին շատ երկրներ ներառվել են միջազգային հիմնական կրթության մեջ, իսկ շատ երկրներում այն պարտադիր է։ Հիմնական և երկրորդական կրթության միջև բաժանումը կամայական է, բայց ընդհանուր առմամբ այն լինում է տասնըմեկ կամ տասներկու տարի տևողությամբ։ Կրթական որոշ համակարգեր ունեն առանձին միջնակարգ դպրոցներ, որտեղ տեղափոխվում են միջնակարգ կրթության վերջին փուլում, մոտավորապես տասնըչորս տարեկան հասակում։ Հիմնական կրթություն տրամադրող դպրոցները, հիմնականում կոչվում են հիմնական կամ տարրական դպրոցներ։ Հիմնական դպրոցները ստորաբաժանվում են մանկական(4-7 տ.) և կրտսեր դպրոցների(8-13 տ.):
Օրինակ Հնդկաստանում, պարտադիր կրթությունը տևում է ավելի քան տասներկու տարի, որի մեջ մտնում են ութ տարի հիմնական կրթություն, հինգ տարի հիմնական դպրոց հաճախելը և երեք տարի հիմնական բարձրագույն դպրոց հաճախելը։ Հնդկաստանի հանրապետությունում տարբեր նահանգներ տրամադրում են 12 տարվա հիմնական դպրոցական, հիմնված ազգային կրթության պլանի շրջանակից, ծրագրված Կրթական Հետազոտության և Ուսուցման Ազգային խորհրդի կողմից։
Միջնակարգ կրթություն
խմբագրելԱշխարհի շատ կրթական համակարգերում միջնակարգ կրթությունն իր մեջ պարունակում է ֆորմալ կրթություն, որը տեղի է ունենում պատանեկության տարիքում։ Այն բնորոշում է պարտադիր, լայնիմաստ, կրտսեր տարիքայինների համար նախատեսված միջնակարգ կրթությունից անցումով դեպի մեծերի համար նախատեսված կամընտրական բարձրագույն կամ երկրորդական փուլին հաջորդող կրթությանը (օրինակ՝ համալսարան, տեխնիկում)։ Կախված համակարգից, դպրոցներն այս շրջանում կոչվում են միջնակարգ կամ ավագ դպրոցներ, գիմնազիաներ, լիցեյներ, քոլեջներ կամ արհեստների դպրոցներ։ Այս տերմիններից յուրաքանչյուրի ճշգրիտ իմաստը փոփոխության է ենթարկվում մեկ համակարգից մյուսն անցում կատարելիս։ Հիմնական և միջնակարգ կրթության միջև հստակ սահմանագիծը տարբերվում է տարբեր երկրներում բայց ընդհանուր առմամբ դասավանդվում է 7-10 տարի։
Երկրորդական կրթությունը հիմնականում հանդիպում է դեռահասության տարիներին։ Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում հիմնական և միջնակարգ կրթությունը միասին երբեմն համարվում են ավարտական կրթություն, որի ավարտական դասարանը 12-րդն (K-12 education) է, իսկ Նոր Զելանդիայում՝ 13-րդը։ Միջնակարգ կրթւթյան նպատակը կարղ է լինել ընդհանուր գիտելիք տալը,բարձրագույն կրթությանը նախապատրաստելը կամ կոնկրետ որևէ մասնագիտության ուղղությամբ մարզելը։
Միջնակարգ կրթությունը Միացյալ Նահանգներում ի հայտ է 1910 թվականին, մեծ կազմակերպությունների և գործարաններում փորձված տեխնոլոգիաների աճի հետ, որը առաջացրեց հմուտ աշխատողների պահանջարկ։ Ուստի աշխատանքային այս նոր պահանջներին համապատասխանելու համար ստեղծվեցին ավագ դպրոցները, որոնց ծրագիրը կենտրոնացված էր պրակտիկ աշխատանքի հմտությունների վրա, որոնք աշակերտներին ավելի լավ կնախապատրաստեին լավ աշխատանքին և նաև բարդ ու ֆիզիկական աշխատանքին։ Սա շահավետ էր գործատույի և աշխատողի համար, քանի որ մարդկային բարելավված կապիտալը նվազեցրեց աշխատողների ծախսերը, իսկ հմուտ գործատուները սկսեցին ստանալ ավելի բարձր աշխատավարձեր։
Միջնակարգ կրթությունն ավելի երկար պատմություն ունի Եվրոպայում, որտեղ քերականության դպրոցները կամ ակադեմիաները ստեղծվել են դեռ 16-րդ դարում, պետական և վճարովի դպրոցների կամ կրթական բարեգործական հիմնադրամների տեսքով, որոնք շատ ավելի հին են։
Համայնքային քոլեջները կրթության այս անցումային փուլում առաջարկում էին ընտրության մեկ այլ տարբերակ։ Նրանք քոլեջի դասեր էին տրամադրում որոշակի տարածքներում ապրող մարդկանց համար։
Բարձրագույն (երրորդական) կրթություն
խմբագրելԲարձրագույն կրթությունը, որը կոչվում է նաև երրորդական, երրորդ փուլ կամ երկրորդական կրթությանը հաջորդող փուլը կրթական ոչ-պարտադիր մակարդակ է, որը հաջորդում է ավագ կամ միջնակարգ դպրոցներն ավարտելուն։ Բարձրագույն կրթությունը սովորաբար ներառում է բակալավրիատի և ասպիրանտական կրթությունը, ինչպես նաև արհեստներ սովորելը։ Բարձրագույն կրթություն տրամադրում են հիմնականում քոլեջները և համալսարանները։ Հավաքականորեն, դրանք երբեմն հայտնի են որպես բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Անձինք, ովքեր ավարտում են բարձրագույն կրթությունը, ստանում են հավաստագրեր, դիպլոմներ, կամ ակադեմիական աստիճաններ։
Բարձրագույն կրթությունը հիմնականում ներառում է աշխատանք որևէ մակարդակ կամ հիմնադրամի աստիճանի որակավորում ստանալու ուղղությամբ։ Շատ զարգացած երկրներում բնակչության մի մասն (մինչև 50%) այսօր իրենց կյանքի որևէ փուլում ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություն։ Ուստի, բարձրագույն կրթությունը շատ կարևոր է ազգային տնտեսության համար, քանի որ այն նշանակալի արդյունաբերության տեսակ է և մնացած տնտեսության համար կրթված և վերապատրաստված անձնակազմ ունենալու աղբյուր։
Համալսարանական կրթությունը ներառում է սովորեցնելը, հետազոտական աշխատանքը և հասարակական գործունեությունը, և նաև բակալավրիատի մակարդակը երբեմն բարձրագույն կրթություն և ավարտական կամ ավարտական մակարդակը։ Որոշ համալսարաններ բաղկացած են մի քանի բաժիններից։
Համալսարանական կրթության մի տեսակ է ազատ արվեստների կրթությունը, որը կարող է սահմանվել ինչպես «քոլեջի կամ համալսարանական ծրագիր, որի նպատակն է ընդհանուր գիտելիք տալը և ընդհանուր ինտելեկտուալ կարողությունների զարգացումը՝ ի հակադրություն հմուտ, արհեստների դասավանդման ր տեխնիկական ծրագրերի[21]»: Չնայած այսօր ազատ արվեստների կրթությունը սկիզբ է առել Եվրոպայում[22], «ազատ արվեստների քոլեջ» տերմինը ավելի շատ ասոցացվում է Միացյալ Նահանգներում գտնվող հաստատությունների հոտ, ինչպիսիք են Ուիլիամս Քոլեջն ու Բարնարդ Քոլեջը[23]։
Տեխնիկական կրթություն
խմբագրելՏեխնիկական կրթությունը կրթության ձև է, որը կենտրոնացված է ուղիղ և պրակտիկ հատուկ մեկ արհեստ կամ վարպետություն սովորեցնելուն։ Տեխնիկական կրթությունը կարող է կազմակերպվել աշակերտության կամ պրակտիկայի տեսքով, ինչպես նաև ատաղձագործության, գյուղատնտեսության, ճարտարագիտության, բժշկության, ճարտարապետության և արվեստի ուսուցման կուրսեր կազմակերպող հաստատությունների տեսքով։
Ներառական կրթություն
խմբագրելՆախկինում ֆիզիկոսները և ներառական կրթության մասնագետները հաճախ նախապատվություն չէին տալիս սահմանափակ կարողություններով օժտված երեխաների՝ հասարակական կրթության մեջ մասնակցություն ունենալուն։ Հնագույն ֆիզիկոսները (Իթարդի, Սեգինի, Հաութի, Գալուդեթի նման մարդիկ) դրել են այսօրվա կրթության սկիզբը։ Նրանք շեշտը դրեցին անհատականացված կանոնակարգի և գործառույթային հմտություններ։ Վաղ տարիներին ներառական կրթությունը տրամադրվում էր միայն սահմանափակ կարողություններով օժտված մարդկանց, սակայն վերջերս այն բաց է բոլորի համար, ովքեր սովորելու հետ կապված ունեն դժվարություններ[24]։
Արտադասարանային կրթություն
խմբագրելՖորմալ կրթությանը զուգահեռ, զարգանում է արտադասարանային ուսուցումը։ Սա դասերից հետո երեխաների զբաղվածությանն և սստեղծագործականության խթնանման ուղղված գործընթաց է, երբ երեխան մտահորիզոնի ընդլայնման, սեփական կարողությունները ճանաչելու և հսկելու հանարավորություն է ստանում[25]։ Կրթության պետական գերատեսչություններին զուգահեռ՝ այս գործառույթն իրենց վրա են վերցնում անհատ-մասնագետները, հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, կրթական ընկերությունները։
Կրթության Այլ ձևեր
խմբագրելԱյլընտրանքային կրթություն
խմբագրելԱյլընտրանքային համակարգերի մեծ մասը գոյություն ունեն դեռ հնուց, չնայած, որ կոչվում են «այլընտրանքային»։ 19–րդ դարի սկզբին, հանրային դպրոցների համակարգի մեջ տարածում գտնելուց հետո, աշակերտների ծնողների որոշ մասը սկսեցին բողոքել նոր համակարգից։ Այլընտրանքային կրթությունը որոշ չափով զարգացել որպես արձագանք ավանդական կրթության ձախողումներին և նրա դրած սահմանափակումներին։ Կա կրթական մոտեցումների մի լայն մաս, որը ներառում է ինքնակրթությունը, այլընտրանքային դպրոցները, հոմսքուլինգն ու անսքուլինգը։ Այընտրանքային դպրոցների վառ օրինակներ են Մոնտեսսորրիի դպրոցները, Վալդորֆյան դպրոցները, Սամերհիլ դպրոցը (Շտայների դպրոցները)։
Չարթեր դպրոցները այլընտրանքային կրթության մեկ այլ օրինակ են, որոնց դպրոցների թիվը մեծացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և ավելի մեծ կարևորություն է ձեռք բերել երկրի հասարակական և կրթակական համակարգում[26][27]։
Ժամանակի ընթացքում, հնարավոր է, որ այս փորձերից որոշ մտքեր որդեգրվեն որպես կրթության նորմեր, ինչպես օրինակ 19–րդ դարում Ֆրիդրիխ Ֆրյոբելի փոքր երեխաների կրթության վերաբերյալ մոտեցումը Գերմանիայի կողմից ներառվեց մանկապարտեզների դասի պլանի մեջ։ Այլ ազդեցիկ գրողներ և մտածողներ, որոնց մեջ մտնում են շվեյցարացի մարդասեր Յոհան Հայնրիխ Պեստալոցցին, ամերիկացի տրանսցենդելատիստներ Ամոս Բրոնսոն Ալքոտը, Ռալֆ Ուալդո Էմերսոնը և Հենրի Դեյվիդ Թորոն, աճող կրթության հիմնադիրներ Ջոն Դյուին և Ֆրենսիս Ուեյլենդ Պառկեռը, և կրթական ոլորտի առաջնորդներ Մարիա Մոնտեսսորին և Ռուդոլֆ Շտայները, իսկ վերջերս նաև Ջոն Հոլթը, Փոլ Գուդմենը, Ֆրեդերիկ Մայերը, Ջորջ Դեննիսոնը և Իվան Իլլիչը։
Տեղական կրթություն
խմբագրելՏեղական կրթության մեջ մտնում են տեղի գիտելիքը, մոդելները, մեթոդները և ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը։ Հետ–գաղթական շրջանում տեղական կրթական մեթոդների ճանաչման և օգտագործման աճը կարող է լինել գաղթականության գործընթացների ընթացքում տեղական կրթության և լեզվի կորստի ու քայքայման արդյունքը։ Հետագայում այն կարող է թույլ տալ բնիկ հասարակությանը «վերադարձնել և վերագնահատել իրենց լեզուներն ու մշակույթները, և այդպիսով բարելավվել բնիկ աշակերտների հաջողությունները կրթական ոլորտում»[28]։
Ոչ ֆորմալ ուսուցում
խմբագրելՈչ ֆորմալ կրթությունը Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից սահմանված երեք ուսումնական ձևերից մեկն է։ Ոչ ֆորմալ կրթությունը հանդիպում է տարբեր տեղերում՝ տանը, աշխատավայրում, ամենօրյա շփման և հասարակության անդամների միջև հարաբերություններում։ Որոշ սովորողների համար սա ներառում է լեզվի յուրացումը, մշակութային նորմերը և վարքը։
Ոչ ֆորմալ կրթության մեջ մշտապես առկա է մեկ այլ անձ՝ հասակակից կամ տվյալ ոլորտի մասնագետ, ով ուղղորդում է սովորողին։ Եթե սովորողներն ունեն անձնական հետաքրքրություն այն թեմայի վերաբերյալ, որն ուսումնասիրում են, նրանք կարող են մեծացնել իրենց ունեցած գիտելիքները և ձեռք բերել նոր գաղափարներ այդ թեմայի շուրջ[29]։ Օրինակ թանգարանը համարվում է ոչ ֆորմալ կրթության միջավայր, քանի որ կա ազատ ընտրության հնարավորություն, նմանը չունեցող և անսովոր թեմաներ, ճկուն կառույցներ, հասարակության հետ հարուստ փոխգործակցության հնարավորություն և ոչ հարկադրված գնահատում[30]։
Մինչդեռ ոչ ֆորմալ ուսուցումը տեղի է ունենում կրթական հաստատություններից դուրս և չի հետևում որևէ կոնկրետ ուսումնական ծրագրի, այն կարող է հանդիպել նաև կրթական հաստատությունների ներսում՝ ներգրավված լինելով ֆորմալ ուսուցման գործընթացում։ Մանկավարժները կարող են կազմել իրենց դասերն այնպես, որ կարողանան կրթական հաստատություններում գործի դնել իրենց աշակերտների ոչ ֆորմալ սովորելու կարողությունները[29]։
19–րդ դարի վերջին, խաղի միջոցով ուսուցումը սկսեց համարվել մեծ ներդնում երեխայի զարգացման մեջ[31]։ 20–րդ դարի սկզբին, այս պատկերն ավելի ընդարձակվեց՝ ներառելով երիտասարդներին, բայց այս դեպքում շեշտը դրվեց ֆիզիկական ակտիվության վրա[32]։
Լ․Փ․ Ջեքսը, ով շատ վաղուց ամբողջ կյանքի ընթացքում սովորելու կողմնակիցն էր, խաղերի միջոցով ուսուցման մասին ասել է․
«Վարպետը, ով չի տիրապետում տարբերակելուն իր աշխատանքը՝ խաղից, իր ազատությունը՝ զբաղվածությունից, իր միտքը մարմնից, իր կրթությունը հանգստից։ Նա հազիվ թե իմանա՝ որը ո՞րն է։ Նա ընդամենը հետևում է նրան, որ լինի գերազանք այն ամենի մեջ ինչ ձեռնարկում է, և մյուսներին է թողնում հասկանալը՝ արդյոք նա աշխատում է թե՞ խաղում։ Իսկ իրեն թվում է, թե նա երկուսն էլ անում է։ Նրա համար հերիք է միայն այն փաստը, որ նա դա լավ է անում[33]»։ Խաղերի միջոցով կրթությունը հնարավորություն է նորաձև կաղապարով և կյանքի տարբեր գործողություններով միջոցով սովորելու[34]։ Այս կոնցեպտը կիրառել է Հյուսիսային Օնտարիոյի Համալսարանը՝ բժշկական ֆակուլտետի ուսանողներին անատոմիա սովորեցնելու համար[34]։
Կրթության տեսություն
խմբագրելԿրթության հոգեբանություն
խմբագրելԿրթության հոգեբանությունը գիտություն է կրթական պայմաններում մարդկանց ուսումնառության, կրթական փոխներգործության արդյունավետության, ուսուցման հոգեբանության և դպրոցների որպես կազմակերպություններ սոցիալական հոգեբանության մասին։ Չնայած, որ «կրթության հոգեբանություն» և «սոցիալական հոգեբանություն» եզրույթները հաճախ գործածվում են մեկը մյուսին փոխարինելով, հետազոտողները և տեսաբանները կարող են տարբերակվել որպես/իբրև կրթության հոգեբաններ, իսկ դպրոցի/դպրոցում աշխատող մասնագետները կոչվում են դպրոցի հոգեբաններ։ Կրթության հոգեբանությունը զբաղվում է ընդհանուր բնակչության և դրա ենթախմբերի կրթական ձեռքբերումների գործընթացներով, ինչպիսիք են տաղանդավոր երեխաները և հատուկ կարիք(ներ) ունեցող։
Կրթության հոգեբանությունը կարող է (նաև) մասամբ հասկացվել այլ առարկաների հետ (իր) ունեցած կապի միջոցով․ հիմնականում հոգեբանություն առարկայի, ինչպես բժշկության և կենսաբանության միջև հարաբերություններն են։ Կրթության հոգեբանությունն իր հերթին տեղեկացնում է կրթական ուսումնասիրությունների ընթացքում մասնագիտությունների լայն շրջանակի մասին, ներառյալ ուսումնական նախագծումը, կրթական տեխնոլոգիաները, ուսումնական պլանների մշակումը, կազմակերպչական ուսումնառությունը, հատուկ կրթությունը և դասարանի կառավարումը։ Կրթության հոգեբանությունը և՛ փոխառում է ճանաչողական ու ուսումնառության գիտություններից, և՛ նպաստում է դրանց։ ԲՈՒՀ-երում կրթության հոգեբանության բաժինները սովորաբար տեղակայված են (լինում) կրթության ֆակուլտետներում, հավանաբար հաշվի առնելով կրթության հոգեբանության վերաբերյալ/բովանդակության բացակայությունը ներածական հոգեբանության դասագրքերում (Լուկաս, Բլազեկ, Ռալեյ, 2006)։
Ինտելեկտ-կրթություն հարաբերությունը
խմբագրելԻնտելլեկտը կարևոր գործոն է, թե ինչպես է անհատը արձագանքում կրթությանը։ Բարձր ինտելեկտ ունեցողները հակված են իրենց ավելի լավ դրսևորել դպրոցում և շարունակել կրթությունը[35]։ Այս ազդեցությունը հանդիպում է նաև հակառակ դեպքում․ կրթությունը քիչ նպաստում ինտելեկտի աճին[36]։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չնայած կրթական մակարդակը կարևոր է հետագա կյանքում ինտելեկտի կանխատեսման համար, 53 տարեկանում ինտելեկտն ավելի մոտ է 8 տարեկանի ինտելեկտին, քան կրթական ձեռքբերումների(ն)/մակարդակին[37]։
Ուսուցման մեթոդները
խմբագրելՆախորդ երկու տասնամյակներում ավելի է մեծացել հետաքրքրությունը ուսուցման մեթոդների և ոճերի նկատմամբ։ Ամենահաճախ հանդիպող/ամենաշատ տարածված ուսուցման մեթոդներն են՝
- տեսողական։ դիտարկման և ուսումնառության առարկան տեսնելու վրա հիմնված ուսումնառություն
- Լսողական։ հրահանգների/տեղեկատվության ունկնդրման վրա հիմնված ուսումնառություն
- Կինեսթետիկ։ շարժման վրա հիմնված ուսումնառություն, օր․՝ ձեռքի աշխատանք և ներգրավում վարժանքներում։
Այլ/մյուս հաճախ գործածվող մեթոդներից են երաժշտական, միջանձնային, վերբալ, տրամաբանական և ներանձնային մեթոդները։
Կրթական սեկտոր
խմբագրելԿրթական սեկտորը կամ կրթական համակարգը հաստատությունների խումբ է (կրթության նախարարություններ, տեղական կրթական մարմիններ, ուսուցիչների վերապատրաստման հաստատություններ, դպրոցներ, համալսարաններ, և այլն), որի առաջնային նպատակը կրթական կառույցների երեխաներին և երիտասարդներին կրթության մատուցումն է։ Այն ներառում է ամենատարբեր մարդկանց՝ կրթակարգ մշակողներ, վերահսկիչներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, դպրոցի բուժքույրեր, ուսանողներ և այլք։ Բովանդակությունից ելնելով՝ այս հաստատությունները կարող են տարբերվել։ Դպրոցների կրթությունն իրականացնում են կրթական համակարգի տարբեր տարրերի՝ ինչպես օրինակ դպրոցներին վերաբերող կրթական քաղաքականություններ և ուղեցույցեր, կրթակարգ և ուսուցողական նյութեր մշակելու, ուսուցիչներին նախապատրաստելու և վերապատրաստելու միջոցով։
Դպրոցի և՛ ֆիզիկական (ինֆրակառուցվածքը), և՛ հոգեբանական (դպրոցական առօրյան) միջավայրը ևս պայմանավորված է դպրոցական քաղաքականութամբ, որը պետք է երաշխավորի սովորողի բարեկեցությունը դպրոցում գտնվելու ընթացքում։ Տնտեսական համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը գտել է, որ լավագույն արդյունք են ցուցաբերում այն դպրոցները, որտեղ տնօրենները բացարձակ իշխանություն և պատասխանատվություն են ստանձնում, որ ավարտելու ժամանակ հիմնական առարկաներից ուսանողը լավագույն կատարողականը կունենա։ Նրանք պետք է նաև հետադարձ կապ ապահովեն ուսանողերի հետ որակի ապահովման և բարելավման համար։ Կառավարությունը պետք է սահմանափակվի ուսանողի մասնագիտական վերհսկողության հարցում։
Կրթական սեկտորն ամբողջովին ինտեգրված է հասարակությանը՝ բազմաթիվ շահառուների և այլ սեկտորների փոխգործակցության միջոցով։ Այդպիսին կարող են լինել ծնողները, տեղական համայնքները, կրոնական առաջնորդները, ՀԿ֊ները, զանազան շահառուներ՝ աոողջության, երեխայի պաշտպանության, արդարության և օրենքի կիրառման (ոստիկանություն), մեդիայի և քաղաքական առաջնորդության ոլորտում։
Միջազգայնացում
խմբագրելԳրեթե բոլոր երկրները այժմ ունեն Ընդհանուր նախնական կրթության համակարգ։
Նմանություններ֊դպրոցների ընդհանուր միջազգային համակարգերում աճել է միջազգային ուսանողական փոխանակումների գաղափարը։ Եվրոպական Սոկրատես֊Էրազմուս ծրագիրը[38] նպաստում է Եվրոպական համալսարանների ուսանողական փոխանակումներին։ Սորոսի հիմնադրամը[39] բազում հնարավորություններ է ստեղծում Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի ուսանողների փոխանակման համար։ Միջազգային բակալավրիատի ծրագրերը նպաստում են կրթության միջազգայնացմանը։ Ամերիկյան համալսարանների կողմից ղեկավարվող առցանց գլոբալ կամպուսը ազատ հասանելիություն է տալիս այն կրթական նյութերի և դասախոսությունների համար, որոնք ձայնագրվում են իրական դասընթացների ժամանակ։ Միջազգային ուսանողների գնահատման ծրագիրը և Կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ասոցիացիան օբյեկտիվորեն դիտարկում և համեմատում է տարբեր ազգերի զանազան ուսանողների մասնագիտացումը։
Մասնավոր և հանրային ֆինանսավորումը զարգացող երկրներում
խմբագրելՑածր Վճարվող Մասնավոր Դպոցներում (ՑՎՄԴ) իրականացված հետազոտությունը պարզել է, որ ավելի քան 5 տարի մինչև 2013թ հուլիսը, ՑՎՄԴ֊երի՝ Կրթություն հասանելի բոլորին (ԿՀԲ) նպատակների շուրջ բանավեճը բևեռացվել է և ավելի լայն տարածում է ստացել միջազգային քաղաքականության մեջ[40]։ Բևեռացումը տեղի է ունեցել այն դիտարկումների արդյունքում, թե արդյոք դպրոցներն հասանելի են աղքատների համար, մատչելի են խոցելի խմբերին, մատուցում են որակյալ կրթություն, աջակցում են հավասարությանը և ֆինանսական կայունությանը։ Զեկույցն ուսումնասիրել է այն հիմնական մարտահրավերները, որոնք նախանշվել էին ՑՎՄԴ֊ների զարգացմանն աջակցող կազմակերպությունների կողմից։ Հարցաշարը եզրակացնում է, որ այս տիպի դպրոցները տարածվում են Աֆրիկայում և Ասիայում[40]։ Այս հաջողությունը բացատրվում է գերպահանջարկի առկայությաամբ։ Այս հարցադրումները վերաբերում են հետևյալին՝
Հավասարություն։ Այս հասկացությունը լայնորեն հանդիպում է գրականության մեջ։ Զարգացող երկրներում ՑՎՄԴ աճի զարգացումը կարող է խթան հանդիսանալ այդ երկրներում գոյություն ունեցող անհավասարությունների կամ դրանց խթանման համար, քաղաքային և գյուղական բնակչության; բարձր և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների, տղաների և աղջիկների միջև։ Զեկույցի արդյունքներն առաջարկում են, որ իգական սեռը կարող է թերներկայացված լինել և որ ՑՎՄԴ֊ներն առավել քիչ հասանելի են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար, քան բարձր եկամուտ ունեցողների համար։
Որակ և կրթական արդյունքներ։ Դժվար է ընդհանրացնել մասնավոր դպրոցների որակը։ Մինչ շատերն առավել լավ արդյունքներ են գրանցում, քան կառավարության գործընկերները՝ անգամ իրենց սոցիալական կարգավիճակով հանդերձ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս հակառակը։ Որոշ երկրներում կախված ուսուցչի բացակայության աստիճանից, ուսուցման գործընթացը և աշակերտ֊ուսուցիչ հարաբերությունները ՑՎՄԴ֊ներում ավելի լավ են քան պետական դպրոցներում։
Ընտրություն և վճարունակություն։ Ծնողները կարող են ընտրել մասնավոր դպրոցներ՝ կրթության ուսուցման բարձր որակի և հարմարավետության, ինչպես նաև անգլերեն լեզվով ուսուցման իրականացման համար։ Այնուամենայնիվ, «ընտրություն» հասկացությունը չի վերաբերում բոլոր բովանդակություններին կամ հասարակության բոլոր խմբերին, մասամբ՝ վճարունակության սահմանափակության պատճառով(որը բացառում է չունևորներից շատերին) և բացառման այլ ձևերի՝ կախված ցեղային առանձնահատկությունների կամ սոցիալական կարգավիճակի հետ։ Վճարի արժևորում և ֆինանսական կայունություն։ Փաստ է, որ մասնավոր դպրոցները ցածր վարձով գործում են՝ իրենց ուսուցիչների աշխատավարձը ցածր պահելու հաշվին, և իրենց ֆինանսական վիճակը կարող է լինել ծայրահեղ, քանի որ իրենք կախվածության մեջ են գտնվում ցածր եկամուտ ունեցող տնտեսվարողներից։ Զեկույցը ներառում է որոշ ստացված վաուչերի դեպքեր և սուբսիդավորման ծրագրեր, սեկտորին միջազգային աջակցության գնահատականները շատ տարածված չեն[40]։ Կարգավորման անարդյունավետությունը մատնանշելը կարևոր մարտահրավեր է։ Զարգացող մոտեցումները ընդգծում են ՑՎՄԴ֊երի շուկայի քաղաքական տնտեսության ըմբռնման կարևորությունը, մասնավորապես՝ ինչպես կարող են սպառողի, կառավարության և մասնավոր առաջարկողի իշխանության և հաշվետվողականության փոխհարաբերությունները ստեղծել առավել լավ կրթական արդյունք չունևորի համար։
Կրթությունը և տեխնոլոգիան զարգացող երկրներում
խմբագրելՏեխնոլոգիան առավել նշանակալի դեր է խաղում աղքատ շրջանների և զարգացող երկրների բնակչությանը կրթական նյութերի հասանելիության հարցում։ Այնպիսի բարեգործություններն, ինչպիսիք են Մեկ Լափթոփ Յուրաքանչյուր Երեխային (ՄԼՅԵ) ծրագիրն է կոչված են ձևավորելու ինֆրակառուցվածք՝ մատուցելու ուսումնական նյութեր կրթության առանձնահատուկ կարիք ունեցողներին։ ՄՏԻ Մեդիա Լաբի խումբը, որ կազմում է ՄԼՅԵ հիմնադրամը և աջակցություն է ստանում որոշ մեծ կորպորացիաների կողմից, նպատակ է սահմանել՝ ստեղծել 100 ԱՄՆ դոլլար կազմող լափթոփեր, որոնք կմատուցեն կրթական ծրագրեր։ Այդ համակարգիչները /լափթոփերը/ լայնորեն հասանելի էին մինչև 2008 թվականը։ Դրանք վաճառվում էին այդ գնով կամ տրվում նվիրատվության գումարի դիմաց։ Նոր Համագործակցություն հանուն Աֆրիկայի Զարգացման (NEPAD) Աֆրիկայում գործարկել է «էլեկտրոնային դպրոցի ծրագիրը», որպեսզի ապահովի նախնական և ավագ դպրոցի բոլոր 600 000 դպրոցներին համակարգչային կահավորումով, կրթական նյութերով, և 10 տարվա համացանցի կապի սպասարկմամբ[41]։ Միջազգային զարգացման Գործակալության nabuur.com կոչվող ծրագիրը[42], որը մեկնարկել է ԱՄՆ նախկին պրեզիդենտ Բիլ Քլինթոնի աջակցությամբ, համացանցը կիրառում է, որպեսզի հնարավորություն տա անհատների համագործակցության կայացմանը սոցիալական զարգացման համար։ Հնդկաստանը զարգացնում է տեխնոլոգիաներ, որոնք շրջանցում են հեռախոսը և համացանցային ինֆրակառուցվածքը, որպեսզի մատուցեն հեռահար կրթություն իրենց ուսանողներին։ 2004 թվականին Հնդկաստանի Տիեզերական Հետազոտությունների կազմակերպությունը ներդրեց EDUSAT-ը՝ որը երկրի առավել մեծաքանակ բնակչությանը ապահովում է ուսումնական նյութերի հասանելիություն հնարավորինս ցածր գնով՝ արբանյակային կապի միջոցով[43]։
Գրականություն
խմբագրել- Александрова О. А. Образование: доступность или качество — последствия выбора // Знание. Понимание. Умение. — 2005. — № 2. — С. 83—93.
- Гавров С.Н.,Никандров Н.Д. Образование в процессе социализации личности // Вестник УРАО. — 2008. — № 5. — С. 21-29. Архивировано из первоисточника 16 Հունիսի 2013.
- Гуревич П. С. Личностный аспект образования // Знание. Понимание. Умение. — 2009. — № 2 — Педагогика. Психология.
- Гуревич П. С. Психология элитарного образования // Знание. Понимание. Умение. — 2005. — № 4. — С. 128—138.
- Гневашева В. А., Луков Вал. А. Тема высшего образования в новейшей российской научной литературе
- Ильинский И. М. Об элитарном образовании // Знание. Понимание. Умение. — 2005. — № 3. — С. 6—13.
- Ильинский И. М. Повышение качества образования в негосударственных вузах: опыт Московского гуманитарного университета // Знание. Понимание. Умение : электронный журнал. — 2008. — № 11 — Высшее образование для XXI века.
- Кириллин В. М. Русская образованность в X—XVIII веках // Древняя Русь. Вопросы медиевистики. — 2009. — № 4. — С. 5—23.
- Ворон Виталий. Образование известных и успешных людей // Образование: путь к успеху. — 2009. — № 7. — С. 5—23.
- Кузнецова Т. Ф. Философия, философская культура и гуманитаризация высшего образования // Знание. Понимание. Умение. — 2005. — № 1. — С. 22—28.
- Медведева И. Я., Шишова Т. Л. Безобразия в образовании
- Мижуев П. Г., (1890–1907). «Элементарное образование». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Новиков А. М. Постиндустриальное образование — М.: Эгвес, 2008. — 132 с.
- Новиков А. М. Российское образование в новой эпохе — М.: Эгвес, 2000. — 288 с.
- Плаксий С. И. Качественные параметры высшего образования // Знание. Понимание. Умение. — 2004. — № 1. — С. 19—24.
- Пономарев Р. Е. Сущность образования в культурном измерении // Вестник Московского университета. Серия 20: Педагогическое образование. — 2014. — № 2. — С. 56–66.
- Сатклифф Бенжамин. Женская грамотность в Древней Руси: гипотезы и факты // Древняя Русь. Вопросы медиевистики. — 2006. — № 4. — С. 42—49.
- Сапрыкин Д. Л. Значение и смысл понятия «образование» // Вестник МГУ. Серия 7. Философия. — 2008. — № 1.
- Хайдуков Д. С. Университетские города — обучение будущему // Мировой опыт и отечественные традиции управления человеческими ресурсами: Сб. материалов III Международной научно-практической конференции. МГУ / Под общ. ред. д.ф.н., проф. В. П. Пугачева;. — М.: МАКС Пресс, 2012.
- Рыжов А.Н. ПРОБЛЕМЫ ГЕНЕЗИСА ВЕДУЩИХ ПЕДАГОГИЧЕСКИХ ПОНЯТИЙ В УСЛОВИЯХ СТАНОВЛЕНИЯ И РАЗВИТИЯ НАУЧНО-ПЕДАГОГИЧЕСКОЙ ТЕОРИИ В РОССИИ XIX-XX ВВ // Наука и школа. — 2010. — № 6.
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Dewey, John (1944) [1916]. Democracy and Education. The Free Press. էջեր 1–4. ISBN 978-0-684-83631-7.
- ↑ UNESCO Institute for Lifelong Learning. (2012). UNESCO guidelines for the recognition, validation and accreditation of the outcomes of Non-formal and informal learning. Hamburg:UIL.
- ↑ Singh, M. (2015). Global Perspectives on Recognising Non-formal and Informal Learning: Why Recognition Matters. Springer-UNESCO. https://doi.org/10.1007/978-3-319-15278-3
- ↑ Livingstone, D. W. (2005). Expanding conception of work and learning: Research and policy impli-cations. In K. Leithwood, D. W. Livingstone, A. Cumming, N. Bascia, & A. Datnow (Eds.),International handbook of educational policy (pp. 977–996). New York: Kluwer Publishers.
- ↑ Article 13 of the United Nations' 1966 International Covenant on Economic, Social and Cultural Rights recognizes a universal right to education. ICESCR, Article 13.1
- ↑ educate. Etymonline.com. Retrieved on 2011-10-21.
- ↑ Assmann, Jan (2002). The Mind of Egypt: History and Meaning in the Time of the Pharaohs. էջ 127.
- ↑ «Plato». Encyclopædia Britannica. 2002.
- ↑ 9,0 9,1 Geoffrey Blainey; A Very Short History of the World; Penguin Books, 2004
- ↑ Colin, Ernesto (2014). Indigenous Education through Dance and Ceremony: A Mexica Palimpsest. New York: Palgrave Macmillan. էջ 65. ISBN 9781349470945.
- ↑ 11,0 11,1 11,2 León-Portilla, Miguel (2012). Aztec Thought and Culture: A Study of the Ancient Nahuatl Mind. Norman: University of Oklahoma Press. էջեր 134–135. ISBN 0806105690.
- ↑ Reagan, Timothy (2005). Non-Western Educational Traditions: Alternative Approaches to Educational Thought and Practice. Mahwah, NJ: Lawrence Erlbaum Associates, Publishers. էջեր 108. ISBN 0805848576.
- ↑ «Robert Grosseteste». Catholic Encyclopedia. Newadvent.org. 1910 թ․ հունիսի 1. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «St. Albertus Magnus». Catholic Encyclopedia. Newadvent.org. 1907 թ․ մարտի 1. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Nuria Sanz, Sjur Bergan: "The heritage of European universities", 2nd edition, Higher Education Series No. 7, Council of Europe, 2006, ISBN, p. 136
- ↑ Robinson, K.: Schools Kill Creativity. TED Talks, 2006, Monterey, CA, US.
- ↑ «Enhancing Education». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Perspectives Competence Centre, Lifeling Learning Programme». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Ross, Elizabeth Dale (1976). The Kindergarten Crusade: The Establishment of Preschool in the United States. Athens: Ohio University Press. էջ 1.
- ↑ UNESCO, Education For All Monitoring Report 2008, Net Enrollment Rate in primary education
- ↑ «Liberal Arts: Britannica Concise Encyclopædia». Encyclopædia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Harriman, Philip (1935). «Antecedents of the Liberal Arts College». The Journal of Higher Education. 6 (2): 63–71. doi:10.2307/1975506. ISSN 0022-1546. JSTOR 1975506.
- ↑ Redden, Elizabeth (2009 թ․ ապրիլի 6). «A Global Liberal Arts Alliance». Inside Higher Ed. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Special Education. Oxford: Elsevier Science and Technology. 2004.
- ↑ «Կրթության հասանելիության ապահովում» (PDF). ՄԱԿ. 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Lazarin, Melissa (2011 թ․ հոկտեմբեր). «Federal Investment in Charter Schools» (PDF). Institute of Education Sciences. Center for American Progress. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Resmovits, Joy (2013 թ․ դեկտեմբերի 10). «Charter Schools Continue Dramatic Growth Despite Controversies». The Huffington Post. The Huffington Post. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ May, S.; Aikman, S. (2003). «Indigenous Education: Addressing Current Issues and Developments». Comparative Education. 39 (2): 139–45. doi:10.1080/03050060302549. JSTOR 3099875.
- ↑ 29,0 29,1 Rogoff, Barbara; Callanan, Maureen; Gutiérrez, Kris D.; Erickson, Frederick (2016). «The Organization of Informal Learning». Review of Research in Education. 40: 356–401. doi:10.3102/0091732X16680994.
- ↑ Crowley, Kevin; Pierroux, Palmyre; Knutson, Karen (2014). «Informal Learning in Museums». The Cambridge Handbook of the Learning Sciences: 461–478. doi:10.1017/cbo9781139519526.028. ISBN 9781139519526.
- ↑ Mead, GH (1896). «The Relation of Play to Education». University Record. 1: 141–45.
- ↑ Johnson, GE (1916). «Education through recreation». Cleveland Foundation, Ohio.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Jacks, LP (1932). Education through recreation. New York: Harper and Brothers. էջեր 1–2.
- ↑ 34,0 34,1 Ullah, Sha; Bodrogi, Andrew; Cristea, Octav; Johnson, Marjorie; McAlister, Vivian C. (2012). «Learning surgically oriented anatomy in a student-run extracurricular club: an education through recreation initiative». Anat Sci Educ. 5 (3): 165–70. doi:10.1002/ase.1273. PMID 22434649. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Butler, S., Marsh, H., & Sheppard, J. (1985). Seven year longitudinal study of the early prediction of reading achievement. Journal of Educational Psychology, 77, 349–61.
- ↑ Baltes, P., & Reinert, G. (1969). Cohort effects in cognitive development in children as revealed by cross sectional sequences. Developmental Psychology, 1, 169–77
- ↑ Richards, M., Sacker, A. (2003) Lifetime Antecedents of Cognitive Reserve. Journal of Clinical and Experimental Neuropsychology, 25, 614–24
- ↑ «Socrates-Erasmus Program». Erasmus.ac.uk. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Soros Foundation». Soros.org. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 40,0 40,1 40,2 «Low-cost private schools: evidence, approaches and emerging issues». Eldis. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «African nations embrace e-learning, says new report». PC Advisor. 2012 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «nabuur.com». nabuur.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «EDUSAT». ISRO. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրթություն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրթություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 687)։ |