Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

համալսարան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀբարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանում։ Համալսարանի կենտրոնական մասնաճյուղը գտնվում է Երևանում։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Изображение логотипа
ՀապավումՀԱՊՀ
Տեսակհամալսարան
Նախկին անվանումներԵրևանի Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական Ինստիտուտ (1933-1991),
Հայաստանի պետական Ճարտարագիտական Համալսարան (1991-2014)
Հիմնադրված է1933
Անվանված էԿարլ Մարքս
Տիպպետական
ՌեկտորԳոռ Վարդանյան
Ուսանողներշուրջ 10 000
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1]
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
(մասնաճյուղեր՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքpolytech.am
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Հայաստան)##
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Հայաստան)
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստան
 National Polytechnic University of Armenia Վիքիպահեստում

Մինչև 1991 թ. համալսարանը հայտնի էր որպես Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ կամ պարզապես Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ՝ ԵրՊԻ (հաճախ ոչ-պաշտոնապես անվանվում էր «Պոլիտեխնիկ»), իսկ 1991-2014 թթ. անվանվում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ2014 թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի[2]։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

 
ՀԱՊՀ առաջին մասնաշենք
 
Պոլիտեխնիկական ինստիտուտը 1938-1951 թվականներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն իրավաժառանգորդն է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Կառլ Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933 թ.-ին՝ ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող։ Ինստիտուտն աճել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980–1985 թթ. հասել իր զարգացման գագաթնակետին՝ ունենալով շուրջ 25000 ուսանող և 66-ից ավելի մասնագիտություն՝ դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը 2014 թ. նոյեմբերի 13-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)։ ՀԱՊՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում։ ՀԱՊՀ կառավարման մարմիններն են Հոգաբարձուների խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը, Ուսանողական խորհուրդը։

 
ՀԱՊՀ 9-րդ մասնաշենք

Համալսարանն ունի հենակետային վարժարաններ Երևանում և մարզերի մասնաճյուղերում, որոնց նպատակն է դեռ դպրոցում որոշել և հավաքագրել շնորհաշատ ապագա ճարտարագետների։ Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 5 հիմնական կրթական ծրագրեր՝ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով։

Բացի ուսումնական ստորաբաժանումներից, Համալսարանում գործում են մի շարք աջակցող ծառայություններ՝ Դասախոսների կատարելագործման կենտրոն, Ընդունելության հարցերի և ուսանողական կարիերայի աջակցման կենտրոն, Քոմփյութերային կենտրոն, Գիտատեխնիկական գրադարան՝ ավելի քան 1 միլիոն միավոր գրականությամբ, Տպարան և այլն, ինչպես նաև մշակութային, մարզական, սոցիալական և այլ օբյեկտներ, ուսումնամարզաառողջարարական ճամբարներ։ Համալսարանն ունի համակարգչային լայն ցանց՝ ավելի քան 1200 ժամանակակից համակարգիչներով և տեխնոլոգիական կարողությամբ մի շարք լսարաններ։

Այսօր Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում (նախագահ՝ «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյան)՝ ձգտելով նպաստել իրենց Ալմա Մատերի համակողմանի զարգացմանը։ Հիմնական կրթական ծրագրերով Համալսարանում այսօր սովորում են ավելի քան 10 հազար ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ։

ՀԱՊՀ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում և այլ դեպարտամենտներում հայերենով և անգլերենով ուսում են ստանում ավելի քան 500 արտասահմանցի ուսանողներ։

Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն։ ՀԱՊՀ-ն առաջինն էր Հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա՝ եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ փորձարկում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական ECTS համակարգը՝ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ։

Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում (TEMPUS, TACIS, USAID, INTAS, ՆԱՏՕ, NISCUPP և այլն)։

Ինստիտուտներ և ֆակուլտետներ խմբագրել

Համալսարանի ֆակուլտեներներն են[3]՝

Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտ (ՏՀՏԷ ինստիտուտ)։

  • Ալգորիթմական լեզուների ածրագրավորման фմբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ դոցենտ Սեյրան Սերգեյի Ավետիսյան)
  • Քոմփյութերային համակարգերի և ցանցերի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Կիրակոսյան)
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Սարգիս Սիմոնյան)
  • Տեղեկատվության անվտանգություն և ծրագրային ապահովման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.թ., դոցենտ Գևորգ Իվանի Մարգարով)
  • Կառավարման համակարգերի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ. Օլեգ Նիկոլայի Գասպարյան)
  • Էլեկտրոնային տեխնիկայի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Վիրաբի Բարեղամյան)
  • Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Օլեգ Հարությունի Պետրոսյան)
  • Էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Ռաֆայելի Վարդանյան)
  • Ռադիոսարքավորումների ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ. Հովհաննես Ավագի Գոմցյան)
  • Կապի համակարգերի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Սուրիկ Խաչիկի Խուդավերդյան)
  • Տնտեսագիտության և կառավարման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տնտ.գ.թ., դոցենտ Արտավազդ Սուրենի Թադևոսյան)
  • «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.թ. Անդրանիկ Աղաջանյան)

Էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտ (ԷԷՏ ինստիտուտ):

  • Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.թ., դոցենտ Մերի Գեղամի Ղազարյան)
  • Էներգետիկ ոլորտի տնտեսագիտության և կառավարման ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տնտ.գ.թ., դոցենտ Ելենա Վլադիմիրի Պետրոսյան)
  • Էլեկտրաէներգետիկայի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.թ. Մելանիյա Գեորգիի Թամրազյան)
  • Էլեկտրական մեքենաների և ապարատների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Մարինկա Քաջիկի Բաղդասարյան)
  • Էլեկտրատեխնիկայի և էլեկտրաբանեցման ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.թ., դոցենտ Էդուարդ Արմենակի Հակոբյան)
  • Կենսագործունեության անվտանգության և արտակարգ իրավիճակների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ քիմ.գ.դ., պրոֆեսոր Սերժիկ Հակոբի Սարգսյան)

Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ (ՄՏԴ ինստիտուտ):

  • Դիզայնի և կերպարվեստի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Լևոն Վաչեի Թոքմաջյան)
  • Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.թ., դոցենտ Կարինե Արտեմի Թումանյան)
  • Մեխանիկայի և մեքենագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.թ., դոցենտ Միքայել Հարությունյան)
  • Մեքենաշինության տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Բորիս Սերգեյի Բալասանյան)
  • Տնտեսագիտություն և փոխադրումների կազմակերպման ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Պարգև Արամայիսի Տոնապետյան)
  • Տրանսպորտային միջոցների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ դոցենտ Սուրեն Սմեիլի Չիբուխչյան)
  • Մեքենաշինության արդյունաբերության և տրանսպորտի տնտեսագիտության և կառավարման ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Պարգև Արամայիսի Տոնապետյան)

Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ (ԼՔՏ ինստիտուտ):

  • Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.թ., դոցենտ Արամ Թորգոմի Բաղդասարյան)
  • Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարտիկի Հովհաննիսյան)
  • Ընդհանուր քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ քիմ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Հովհաննեսի Թորոսյան)
  • Լեռնամետալուրգիական արդյունաբերության և բնօգտագործման տնտեսագիտության և կառավարման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տնտ.գ.թ., դոցենտ Սառա Աշոտի Մկրտչյան)

Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ (ԿՄՖ ֆակուլտետ):

  • Մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.գ.դ. Սերգո Արմենակի Եպիսկոպոսյան)
  • Ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ ֆիզ.մաթ.գ.թ. Տիգրան Մելիքի Խուդոյան)
  • Ֆիզիկայի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ ֆիզ.մաթ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Խաչատրյան)

ՀԱՊՀ բաժանմունքներ և կենտրոններ խմբագրել

ՀԱՊՀ մասնաճյուղեր խմբագրել

Միջազգային կապեր խմբագրել

ՀԱՊՀ միջազգային համագործակցության քարտեզն այսօր ընդգրկում է՝

  1.   ԱՄՆ
    • Կալիֆոռնիայի պետական պոլիտեխնիկական (Պոմոնա) համալսարան
    • Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտ
    • Փերդյուի (Ինդիանա)
    • Բատոն Րուժի Հարավային (Լուիզիանա)
    • Գրեմբլինգի պետական (Լուիզիանա)
    • Նոր Օռլեանի պետական (Լուիզիանա) համալսարաններ
  2.   Գերմանիա
    • Իլմենաուի տեխնալոգիական համալսարան
    • Օպտոէլեկտրոնիկայի ինստիտուտ (Ուեսլինգ)
    • Շտուտգարտի տեխնիկական համալսարան
    • Դարմշտադի տեխնիկական համալսարան
  3.   Իսպանիա
    • Բարսելոնի ինքնավար
    • Ալիկանտեի համալսարաններ
  4.   Իտալիա
    • Հռոմի «Լա Սապիենզա»
    • «Տոր Վերգատա» համալսարաններ
    • Թուրինի պոլիտեխնիկական համալսարան
  5.   Հունաստան
    • Սալոնիկի Արիստոտելյան
    • Աթենքի ազգային տեխնիկական
    • Պիրեայի տեխնոլոգիական կրթության համալսարաններ
  6.   Մեծ Բրիտանիա
    • Արևմտյան Լոնդոնի Բրյունելի
    • Բելֆաստի թագավորական
    • Հադերսֆիլդի
    • Ուոլվերհամփթոնի համալսարաններ
  7.   Շվեդիա
    • Ստոկհոլմի Թագավորական Տեխնոլոգիական ինստիտուտ
    • Լունդի համալսարան
  8.   Չինաստան
    • Ջիլինի համալսարան
    • Շանհայի էլեկտրատեխնիկական համալսարան
    • Խուաջունի տեխնիկական համալսարաններ
  9.   Պորտուգալիա
    • Լիսաբոնի տեխնիկական համալսարան
  10.   Ռուսաստան
    • Մոսկվայի էներգետիկական ինստիտուտ
    • Բաումանի տեխնիկական
    • Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարաններ
  11.   Սիրիա
    • Դամասկոսի համալսարան
  12.   Ուկրաինա
    • Ուկրաինական ազգային տեխնիկական համալսարան (Կիև)
    • Ուկրաինայի թեթև արդյունաբերության պետական ակադեմիա (Կիև)
  13.   Ֆինլանդիա
    • Օստրոբոսնիայի կենտրոնական պոլիտեխնիկական համալսարան

ՀԱՊՀ պատմության հիշարժան տարեթվեր խմբագրել

  • 1933 թ. փետրվարի 27-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի և ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ միավորվեցին ՀԽՍՀ շինարարական և քիմիատեխնոլոգիական ինստիտուտները, և 1933 թ. մարտի 1-ին հիմնադրվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ երկու ֆակուլտետներով՝ շինարարական և քիմիատեխնոլոգիական։
  • 1933 թ. մարտի 14-ին, Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ինստիտուտը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։
  • 1939 թ. ՀԽՍՀ հեռակա ինդուստրիալ ինստիտուտը միացվեց ԵրՊԻ-ին՝ դառնալով նրա հեռակա բաժինը։
  • 1942 թ. սեպտեմբերի 1-ին բացվեց էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
  • 1944 թ. սեպտեմբերի 1-ին բացվեց մեխանիկական ֆակուլտետը։
  • 1946 թ. աշնանը տեղի ունեցավ ինստիտուտի ուսանողական գիտական առաջին համաժողովը։
  • 1947 թ. ձևավորվեց ԵրՊԻ-ի ուսանողական գիտական ընկերությունը։
  • 1953 թ. ստեղծվեց ԵրՊԻ-ի լեռնային ֆակուլտետը։
  • 1956 թ. շահագործման հանձնվեց ԵրՊԻ-ի գրադարանի ընթերցասրահը՝ 45 հազար միավոր գրքով։
  • 1957 թ. մայիսի 1-ին, լույս տեսավ «Պոլիտեխնիկ» թերթի անդրանիկ համարը։
  • 1959 թ. հիմնադրվեցին ԵրՊԻ Լենինականի և Կիրովականի մասնաճյուղերը։
  • 1961 թ. կազմավորվեց ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։
  • 1964 թ. հիմնադրվեց ԵրՊԻ-ի կամերային նվագախումբը, որը հետագայում արժանացավ «ժողովրդական կոլեկտիվ» պատվավոր կոչմանը։
  • 1966 թ. Ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը վերանվանվեց տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ։
  • 1972 թ. կազմավորվեց ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը՝ առանձնանալով տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետից։
  • 1972 թ. կազմավորվեց էներգետիկայի ֆակուլտետը։
  • 1972 թ. Դիլիջանում բացվեց ԵրՊԻ-ի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի բաժանմունքը։
  • 1974 թ. ինստիտուտում ստեղծվեց հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը։
  • 1978 թ. տեխնիկական կիբեռնետիկայի և ռադիոտեխնիկայի ֆակուլտետների բազայի վրա հիմնադրվեց հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։
  • 1978 թ. ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը վերանվանվեց ռադիոտեխնիկայի ֆակուլտետ։
  • 1985 թ. մեխանիկական և մեքենաշինական ֆակուլտետների հիմքի վրա բացվեց տրանսպորտային ֆակուլտետը։
  • 1989 թ․ ստեղծվել է Երևանի ճարտարապետաշինական ինստիտուտը, ԵրՊԻ֊ի ճարտարապետաշինարարական, ճարտարագիտաշինական և տրանսպորտի ֆակուլտետները հիմքի վրա։ Այդ ինստիտուտը 2000 թ․ վերանվանվել է «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան», իսկ 2014 թ․ վեռարնանվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»
  • 1991 թ. Արցախում բացվեց ԵրՊԻ-ի Ստեփանակերտի մասնաճյուղը, որի բազայի վրա 1993 թ. հիմնադրվեց Արցախի համալսարանը։
  • 1991 թ., նոյեմբերի 29, Հայաստանի նախագահի թիվ ՆՀ-4 հրամանգրով ԵրՊԻ-ն վերակազմավորվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի։
  • 1991 թ., դեկտեմբերի 9, Հայաստանի կառավարության թիվ 670 որոշմամբ ստեղծվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։
  • 1992 թ. բարձրագույն մաթեմատիկայի երեք ամբիոնների միավորմամբ ստեղծվեց մաթեմատիկայի դեպարտամենտը։
  • 1992 թ. հիմնադրվեց հասարակագիտական ֆակուլտետը, որը 1994 թ.-ին վերակազմավորվեց սոցիալ-քաղաքական առարկաների և ընդհանուր տնտեսագիտության դեպարտամենտի։
  • 1994 թ. ստեղծվեց մեխանիկայի և մեքենագիտության դեպարտամենտը։
  • 1994 թ. ստեղծվեցին համալսարանի շրջանավարտների միությունը և ուսանողական խորհուրդը։
  • 1996 թ. ՀՊՃՀ-ն դարձավ Եվրոպական համալսարանների ընկերակցության անդամ։
  • 1996 թ. Կապանում ԵրՊԻ-ի ուսումնակոնսուլտացիոն կետի հիման վրա բացվեց ԵրՊԻ-ի Կապանի մասնաճյուղը։
  • 2001 թ. հուլիսին հիմնադրվեց Ուսանողական կարիերայի ծառայությունների կենտրոնը։
  • 2001 թ. ստեղծվեց ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնը՝ «Լեդա Սիսթեմս» ԲԸ Հայաստանյան մասնաճյուղում։
  • 2003 թ. հոկտեմբեր, նշվեց ԵրՊԻ-ՀՊՃՀ հիմնադրման 70-ամյա հոբելյանը, որին մասնակցեցին ՀՀ Նախագահը, Վարչապետը և բազմաթիվ այլ հյուրեր։
  • 2004 թ. սեպտեմբեր, հիմնանորոգվեց և կահավորվեց Համալսարանի պատմական 1301 լսարանը՝ դառնալով Գիտական խորհրդի նիստերի և այլ հանդիսավոր միջոցառումների դահլիճ։
  • 2005 թ. սեպտեմբեր, ՀՀ կառավարության որոշմամբ Համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը։
  • 2005 թ. դեկտեմբեր, հրավիրվեց ՀՊՃՀ նոր Խորհրդի անդրանիկ նիստը, որի ժամանակ Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը։
  • 2006 թ. մայիս, ՀՊՃՀ Շրջանավարտների միությունը վերակազմակերպվեց «Շրջանավարտների ասոցիացիայի», որի նախագահ ընտրվեց ՀՀ վարչապետ, պոլիտեխնիկցի Անդրանիկ Մարգարյանը։
  • 2014 թ. նոյեմբերի 13-ին «Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի։

Ռեկտորներ խմբագրել

  1. Հովհաննես Բաբաջանյան 1934-1936
  2. Հմայակ Ղոնդախչյան 1936-1937
  3. Աշոտ Մելիքջանյանը 1937-ի օգոստոսից մինչև հոկտեմբեր
  4. Միսակ Պետրոսյան 1937-1946
  5. Պետրոս Մելքոնյան 1946-1965
  6. Աշոտ Ասլանյան 1965-1966
  7. Արծրուն Գասպարյան 1966-1980
  8. Ռաֆայել Մովսիսյան 1980-1988
  9. Յուրի Սարգսյան 1988-2006
  10. Ոստանիկ Մարուխյան 2006-2011
  11. Արա Ավետիսյան 2011-2014
  12. Հովհաննես Թոքմաջյան 2014-2015
  13. Ոստանիկ Մարուխյան 2015-2021
  14. Գոռ Վարդանյան 2021-ից

ՀԱՊՀ Ուսանողական Խորհուրդ խմբագրել

 
ՀՊՃՀ Ուսխորհուրդ

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Ուսանողական Խորհուրդը ուսանողության ինքնակառավարման մարմին է, որը կոչված է պաշտպանելու Պոլիտեխնիկական Համալսարանի ուսանողության շահերը, ներկայացնելու ուսանողությանը համալսարանի կառավարման գործընթացում։ ՀԱՊՀ ուսխորհուրդը հիմնադրվել է 1994 թ. հոկտեմբերի 29-ին։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

ՀԱՊՀ քոլեջ խմբագրել

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջն իրականացնում է միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթություն։ Ուսման տևողությունը՝ 2տ - 4տ, ուսուցման ձևը՝ առկա։ Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ[4]։

Մասնագիտություններ.

  • Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում։
  • Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր։
  • Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում։
  • Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում։
  • Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում։
  • Համակարգչային գեղարվեստական նախագծում։
  • Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 577