Ռուդոլֆ Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուդոլֆ Լորիսի Խաչատրյան (մարտի 4, 1937[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - օգոստոսի 15, 2007, Բեռլին, Գերմանիա[3]), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1984), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (2002)։
Ռուդոլֆ Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1937[1][2] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Վախճանվել է | օգոստոսի 15, 2007 (70 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և գծանկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա |
Զավակներ | Մոկո Խաչատրյան |
Ռուդոլֆ Խաչատրյան Վիքիդարանում | |
Rudolf Khachatryan Վիքիպահեստում |
Օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Խաչատրյանի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելՌուդոլֆ Խաչատրյանը ծնվել է 1937 թվականին, Երևանում։ 1951 թվականին մի քանի ամիս սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ 1955 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ 1960 թվականից եղել է ԽՍՀՄ, այնուհետև՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1999-2001 թթ. մասնակցել է Ռուսաստանի հայերի միության ստեղծմանը։ 2002 թվականին ընտրվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ։
Գործունեություն
խմբագրելՌուդոլֆ Խաչատրյանն առաջինն է լևկասի վրա սեպիայի ու սանգինայի օգնությամբ ստեղծել գեղանկարչական գործեր՝
- «Ինքնանկար», 1981, ԺԱԹ
- «Վարդերով նատյուրմորտ», 1983
- «Հրանտ Մաթևոսյանի դիմանկարը», 1986
- «Գրիգոր Նարեկացի», 1988
Աշխատել է գրաֆիկայի և գեղանկարչության ասպարեզում։ 1971 թվականից ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։ 1959 թվականին Երիտասարդության համաշխարհային VII փառատոնի (Վիեննա) ցուցահանդեսում «Ուսանողուհու դիմանկար»-ի համար արժանացել է բրոնզե մեդալի, 1970 թվականին՝ Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում «Կոմիտաս»-ի համար՝ ՀԽՍՀ մշակույթի նախարարության առաջին մրցանակի։ Ստեղծել է դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ[4]։ Ռուդոլֆ Խաչատրյանի վրձնին են պատկանում Ալավերդու երկաթուղային կայարանի շենքի բարձրարժեք որմնանկարները։ Աշխատանքներից են՝
Մրցանակներ, կոչումներ և պարգևներ
խմբագրել- Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VII փառատոնի (1959, Վիեննա) ցուցահանդեսի բրոնզե մեդալ
- ՀԽՍՀ մշակույթի նախարարության 1-ին մրցանակ (1969)
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1984)
- Անդրկովկասյան հանրապետությունների 1-ին բիենալեի ոսկե մեդալ (1986, Թբիլիսի)
- ՌԴ Բարեկամության շքանշան (1997)
- Մովսես Խորենացու մեդալ (2003)
- «Ֆրանց Կաֆկա» եվրոպական ընկերության ոսկե (2003) մեդալ
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- Մոսկվա (1978, 1984, 1993, 1997, 2002, 2004)
- Սանկտ Պետերբուրգ (1979)
- Օդեսա (1979),
- Լոս Անջելես (1985),
- Լոնդոն (1990),
- Երևան (1980, 1983, 1988, 1997)
Ռուդոլֆ Խաչատրյանի աշխատանքները գտնվում են Հայաստանում և արտասահմանում՝ ազգային պատկերասրահներում և պետական թանգարաններում։ Որոշ նկարներ գտնվում են Հայաստանի և աշխարհի շատ երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ 2008 թվականին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Խաչատրյանի հետմահու ցուցահանդեսը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «Խաչատրյան Ռուդոլֆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 Մայիսի 26-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 20)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Խաչատրյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Խաչատրյան» հոդվածին։ |