Ռոզա Կոստանդյան (մայիսի 20, 2000(2000-05-20)[3], Վանաձոր, Հայաստան[2]), հայտնի է բեմական Ռոզա Լին անվամբ, հայ երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր։ «Snap» երգով ներկայացրել է Հայաստանը Թուրինում՝ Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում։

Ռոզա Լին
Ի ծնե անունՌոզա Կոստանդյան
Նաև հայտնի է որպեսRosa Linn[1]
Ծնվել էմայիսի 20, 2000 (23 տարեկան)
Վանաձոր, Հայաստան[2]
Երկիր Հայաստան
Ժանրերփոփ և փոփ֊ֆոլք
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներվոկալ, կիթառ և դաշնամուր
ԼեյբլColumbia Records
Կայքrosalinnofficial.com

Մանկություն խմբագրել

Ռոզան ծնվել և մեծացել է Վանաձորում։ Դաշնամուր սկսել է նվագել վեց տարեկանում[4]։ 2013 թվականին «Գիտեմ» երգով մասնակցել է Հայաստանի՝ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի ներկայացուցչի ընտրության փուլին։ 2018 թվականին նա մեկ տարի ապրել է ԱՄՆ-ում՝ որպես փոխանակման ուսանող ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Future Leaders Exchange Program-ում (FLEX), բնակվելով Վիսկոնսին նահանգում[5]։

Երաժշտական գործունեություն խմբագրել

2020 — ներկա ժամանակներ. սկիզբ և Եվրատեսիլ խմբագրել

Լինը սկսել է իր մասնագիտական երաժշտական կարիերան՝ համագործակցելով ամերիկյան Nvak Collective ձայնագրման լեյբլի հետ, որը հիմնել է հայ-ամերիկյան երգչուհի և երգերի հեղինակ Թամար Կապրելյանը։ 2021 թվականի սեպտեմբերին Լինը թողարկել է իր դեբյուտային «King» սինգլը՝ ամերիկացի երգչուհի Kiiara-ի հետ համագործակցությամբ[6]։

Մարտի 11-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես Ռոզային հայտարարեց է Եվրատեսիլ 2022 երգր մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ[7]։ «Snap» անվանումով նրա երգը տեսահոլովակի հետ միասին թողարկվել է մարտի 19-ին։ Երգը գրել են Լինը, Թամար Կապրելյանը, Լարզ Պրինցիպատոն, Ջերեմի Դյուսուլետը, Էլլի Կրիստալը և Քորթնի Հարելը[8]։ Ռոզան «Snap» երգը կատարել է մայիսի 10-ին՝ մրցույթի առաջին կիսաեզրափակչի ժամանակ[9]։

Մրցույթից հետո «Snap»-ը վիրուսային է դարձել TikTok-ում և հայտնվել է բազմաթիվ երկրների ազգային հիթ-շքերթներում[10]։ 2022 թվականի օգոստոսին նա պայմանագիր է կնքել «Columbia Records»-ի հետ։

2022 թվականին Ռոզա Լինը հայտարարել է հաջորդ տարում Հյուսիսային Ամերիկայում անցկացվելիք համերգային տուրի մասին բրիտանացի փոփ կատարող Էդ Շիրանի հետ[11]։ Նույն տարվա հոկտեմբերին երգչուհին համատեղ տեսահոլովակ է թողարկել «Եվրատեսիլ-2019»-ի հաղթող Դունկան Լոուրենսի հետ WDIA (Would Do It Again) երգով[12]։

Հոկտեմբերի 31-ին նա կատարեց իր դեբյուտը ԱՄՆ հեռուստատեսությամբ The Late Late Show with James Corden-ում, որտեղ նա կատարեց «Snap»-ը երաժիշտների մշակմամբ՝ օգտագործելով հայկական ավանդական գործիքները[13]։ Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի համար Լինն «Snap»-ը կատարեց որպես ինտերվալային կատարում։ Նա նաև գրել է մրցույթի ընդհանուր երգը՝ «Spin the Magic»-ը, որը կատարել է Մալենան[14]։ Նրա դեբյուտային EP-ն՝ Lay Your Hands Upon My Heart, թողարկվել է 2023 թվականի հունիսի 22-ին։

Սկավառակագրություն խմբագրել

EP-ներ խմբագրել

  • Lay Your Hands Upon My Heart (2023)

Սինգլներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Christou C. Rosa Linn's "Snap" is going viral (բրիտ․ անգլ.) — 2022.
  2. 2,0 2,1 2,2 Eurovision, la finale: l'Armenia con Rosa Linn (իտալ.) // Rai News — 2013.
  3. ESC 2022: Meet Rosa From Armenia! — 2022.
  4. «Rosa Linn». Nvak Collective. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  5. «10 փաստ Ռոզա Լինի մասին». www.vnews.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  6. Ju, Shirley (2021 թ․ սեպտեմբերի 13). «Rosa Linn: Armenia meets America in New Song "King" with Kiiara». Flaunt. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  7. «Rosa Linn will represent Armenia at the Eurovision Song Contest 2022». eurovision.am (անգլերեն). AMPTV. 2022 թ․ մարտի 11. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  8. «Armenia: Rosa Linn releases "Snap" for Eurovision 2022». Eurovisionworld. 2022 թ․ մարտի 19. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
  9. «Eurovision 2022: Which Semi-Final is your country performing in? 🇮🇹». Eurovision.tv. EBU. 2022 թ․ հունվարի 25. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
  10. «Rosa Linn's Snap: Armenia's viral TikTok Eurovision entry charts». BBC News. 2022 թ․ հուլիսի 29. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
  11. «Участница «Евровидения 2022» от Армении отправится в тур с Эдом Шираном» (ռուսերեն). Armenia Today — новость. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  12. «Армянская участница "Евровидения" Роза Линн представила клип с победителем конкурса Дунканом Лоуренсом (ВИДЕО)» (ռուսերեն). АМИ «Новости-Армения» — новость. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  13. «Ռոզա Լինը Ջեյմս Քորդենի հանրահայտ շոուին «Snap»-ը կատարել է հայկական գործիքավորմամբ եւ ազգային տարրերով (տեսանյութ)». news.am. 2022 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  14. «Maléna and Rosa Linn will perform at Junior Eurovision». junioreurovision.tv (անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել