Արա Բեքարյան
հայ նկարիչ
Արա Վաղինակի Բեքարյան (մայիսի 30, 1913 - հունիսի 18, 1986), հայ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։ Ծնվել է Աֆիոն-Կարահիսարում (Թուրքիա) մանկավարժների ընտանիքում։
Արա Բեքարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 30, 1913 |
Ծննդավայր | Աֆիոն-Կարահիսար, Թուրքիա |
Վախճանվել է | հունիսի 18, 1986 (73 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | 1937 - 1986 |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ |
Հայր | Վաղինակ Բեքարյան |
Զավակներ | Ծովինար Բեքարյան |
Ara Bekaryan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
- 1932 թվականին ավարտել է Երևանի գեղարդ տեխնիկումը՝ Վահրամ Գայֆեճյանի և Սեդրակ Առաքելյանի մոտ,
- 1939 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան,
- 1939-1945 թվականներին մասնակցել է Խորհրդա-Ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմներին։
- 1945-1986 թվականներին դասախոսել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում,
- 1964 թվականից պրոֆեսոր,
- ցուցադրվել է 1930 թվականից,
- անհատական ցուցահանդեսներ՝ 1947 Երևան, 1964 Երևան, 1964 Մոսկվա
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ 1945 թվականից
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ 1965 թվականից
ՍտեղծագործություններըԽմբագրել
- Օրորոցի մոտ
- Ծաղկավաճառուհիներ
- Աշտարակ
- Օշական
- Հանգիստ
- Վահան Տերյանի դիմանկարը
- «Քաջ Նազար» գրքի ձևավորումը
- «Երկիր Նաիրի» գրքի ձևավորումը
- Հակոբ Պարոնյանի երկերի ձևավորումը
ՀիշատակԽմբագրել
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ։ Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Աշտարակ» կտավից, դարձերեսին պատկերված են Արա Բեքարյանի դիմանկարը և «Քաջ Նազար» հեքիաթի նրա նկարազարդումը[1]։
«Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ» ՀՀ արծաթե հուշադրամը, դիմերես
«Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ» ՀՀ արծաթե հուշադրամը, դարձերես