Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Վանաձոր քաղաքում։ Եկեղեցին հիմնադրվել է 1831 թվականին, մեծահամբավ հարյուրապետ Փիրուման Յուզբաշ Թայիրովի կողմից։ Եկեղեցու պատերից մեկի արձանագրության մեջ Փիրուման Յուզբաշը գրել է.
|
Ես կառուցեցի այս եկեղեցին՝ սուրբ Մարիամ Աստվածածինը,որ քար քարի վրա էր մնացել…
|
|
Հստակ տարեթիվ հայտնի չէ, թե երբ է կառուցվել հին եկեղեցին (մինչ այս եկեղեցու կառուցվելը եղել է այլ եկեղեցի), սակայն կան տեղեկություններ, որ այն եղել է եկեղեցու բակում զետեղված խաչքարերի տեղանքում։ 1826 թվականին Ղարաքիլիսայում մեծ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ժամանակ եկեղեցին ավերվել է։ Սակայն Փիրուման Թայիրովը հին եկեղեցու քարերը գործածել է նորի կառուցման համար։ Փիրուման Թայիրովը ծնունդով էրզրումցի էր, եղել է Ռուսական կայսրության զինվորական, որը մեծ հարգանք է վայելել Ղարաքիլիսայում։
Նախքան եկեղեցու կառուցումը՝ 1828 թվականին, մոտ 3000 հոգի Արևմտյան Հայաստանից՝ հատկապես Էրզրումից և Մուշից, ներգաղթել են Արևելյան Հայաստան։ Մինչև 1826 թվականի երկրաշարժը Ղարաքիլիսայում բնակվում էր 500-600 մարդ։ Եկեղեցու բակում թաղված են շատ երևելիներ, մեծահարուստներ, օրինակ՝ Աբովյանները, Ղարագյոզյանները, Ղամբարյանները, Ջաղացպանյանները և մի շարք այլ ընտանիքներ, որոնք ներգաղթել էին։ ...
|