Հույները Հայաստանում և Արցախում
Հույները Հայաստանում, Հայաստանում և Արցախում բնակվող հույները։
Հայաստանի հույներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Հունաստանի դրոշը | ||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||
10.000[փա՞ստ] | ||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||
Հունարեն, հայերեն, | ||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||
Հունական Ուղղափառ եկեղեցի |
![]() | |
![]() Հունաստան |
![]() Հայաստան |
Պատմություն
խմբագրելՀայաստանում հույները բնակվել են դեռևս Տիգրան Մեծի օրոք, երբ վերջինս գաղթեցրեց նրանց Կիլիկիայից Տիգրանակերտ։ Սակայն հույների մեծ ներհոսք եղավ ավելի քան 2 հարյուր տարի առաջ՝1760-ականներին, երբ Իրակլի թագավորի հրավերով Օսմանյան կայսրությունից մեծ թվով հույն հանքափորներ են տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստան։ Հիմնականում հույների ուժերով է կառուցվել նախ Ախթալայի արծաթաձուլական, իսկ 1770 թվականին՝ Ալավերդու, այնուհետև՝ Շամլուղի պղնձաձուլական գործարանները։
Ինչպես ողջ Անդրկովկասի, այնպես էլ Հայաստանի հույները խոսում են հունարենի պոնտական բարբառով, որը հնագույն հունարենի` իոնական հունարենի տարաձևությունն է։ Շատերը Տրապիզոնից և Կարսի մարզից 19-20-րդ դարերում գաղթածներ են (ինքնանվանում` Ռոմեյուս)։ Հայաստանի բոլոր հույները վարժ խոսում են և հայերեն։ Ներկայումս Հայաստանում բնակվում է 1000-1500 հույն և ևս 100-ը Արցախի Հանրապետությունում[1]։ |
Հայաստանի տարբեր համայնքներում ապրող հույները համախմբված են հունական համայնքներում, որոնց միավորում է «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը[2]
Եկեղեցի
խմբագրելՆերկայումս պահպանվել են մի քանի հունական եկեղեցիներ Հանքավանում՝ «Այոս Գեորգիոս» Սուրբ Գևորգը, Յաղդանում, Կապանում, Մադանում։ 19-րդ դարում հունական եկեղեցի է գործել նաև Գյումրիում, իսկ 1865 թվականի Կապանի հույն ձեռնարկատերեր Կոնդուրովները կառուցեցին Սուրբ Խարալամբոս եկեղեցին, որին տեղացիներն անվանում էին «բերձենների եկեղեցի»։ Եկեղեցին մինչ օրս կա, սակայն գտնվում է կիսավեր վիճակում։
- Եկեղեցի, Մադան, Ալավերդի
- Սուրբ Գևորգ, Հանքավան
- Սուրբ Խարալամբոս, Կավարտ, Կապան
- Եկեղեցի, Յաղդան
Բնակության վայրեր
խմբագրելՆերկայումս հունական համայնքներ կան Ալավերդիում, Ստեփանավանում, Վանաձորում, Լոռու մարզի տարբեր գյուղերում, ինչպես նաև Գյումրիում, Նոյեմբերյանում, Հանքավանում և Երևանում։ Ներկայումս Հայաստանի հունական գյուղերը Յաղդանը և Կողեսն են։ Հույներ ապրում են նաև Արցախի Մեհմանա գյուղում և Ստեփանակերտում։
Մադան (Լենհանքեր)
խմբագրել20 տարի առաջ ազգությամբ հույն 800 բնակիչ ունեցող Մադանն այլևս ոչ թե առանձին գյուղ է, այլ 5 կմ հեռավորության վրա գտնվող Ալավերդի քաղաքի մի թաղամասն է, ընդամենը՝ 75 բնակչով։ Ընդ որում, Մադանում ապրող 40 ընտանիքներից միայն 5-ն է հունական՝ հիմնականում ծեր թոշակառուներից բաղկացած։ Մադանում չկա հունական-ուղղափառ եկեղեցի։
Թվաքանակ
խմբագրելՊաշտոնական տվյալներով Հայաստանում բնակվում է 1000-1500 հույն
Լեզու
խմբագրելՀայաստանի հույների մի մասը պոնտացիների ժառանգներն են և խոսում են հունարենի պոնտական բարբառով, սակայն Հայաստանի տարբեր քաղաքներում գործող հունական համայնքներում անց են կացվում նոր հունարենի անվճար դասընթացներ։
Պատկերասրահ
խմբագրել-
Հունական համայնքի շենքը Ալավերդի քաղաքում
-
Հայաստանի և Հունաստանի դրոշները Ալավերդի քաղաքի տներից մեկի պատին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի փոքրամասնությունները, Գառնիկ Ասատրյան, Վիկտորիա Առաքելովա։
- ↑ Հայաստանի հունական համայնքների միություն
Արտաքին հղումներ
խմբագրել- «Պոնտոսցի հույների ժառանգները Հայաստանում նշեցին հունարենի օրը» հոդված-ռադիոհրապարակում Հայաստանի Հանրային ռադիոյի կայքում, (արխիվացված 19․02․2024 թվականին)։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հույները Հայաստանում և Արցախում կատեգորիայում։ |