Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)

Փամբակ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի հիմնական վտակը։ Գետի ակունքը գտնվում է Ջաջուռի լեռնանցքի արևելյան լանջին, և Թումանյան քաղաքում միախառնվելով Ձորագետին կազմավորում է Դեբեդ գետը։ Երկարությունը 86 կմ[1]։ Գետի ավազանը 1370 քկմ է։ Շրջապատված է՝ հյուսիսից Բազումի, հարավից՝ Փամբակի լեռնաշղթաներով։ Գետահովիտն ընդարձակ կիրճ է, որը գետաբերանի հատվածում փոխվում է խորը կանիոնի։ Առավել խոշոր վտակը Ձորագետն է։ Միջին բարձրությունը 1926 մ։ Ունի ոռոգման կարևոր նշանակություն։ Փամբակի վտակների ջրերով է սնվում Շիրակամուտի ջրանցքը[2]։

Փամբակ
Բնութագիր
Երկարություն86 կմ
Ավազանի մակերես1370 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՋաջուռի լեռնանցք
Գետաբերանի տեղակայումԴեբեդ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԲազումթառ, Կազակի բացատ, Չիչխան, Սիսիգետ, Սպիտակ, Վահագնի, Վանաձոր, Լեռնաջուր, Ալարեքս, Անտառամուտ, Արտագետ, Բարձրաջուր, Գոգարան, Ծաղկառու, Կաթնաջուր, Շենավան, Տանձուտ, Քարաձոր, Օձիձոր, Արջուտ և Որդնավ
Երկիր Հայաստան
ԵրկրամասԼոռու մարզ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 126 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 225 — 916 էջ։

Աղբյուրներ

խմբագրել
  • Բ. Պ. Մնացականյան, Հայաստանի ջրային հաշվեկշիռը, Երևան, 2005։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փամբակ (գետ, Լոռու մարզ)» հոդվածին։