Լուսատեխնիկական գործարան (Վանաձոր)

Վանաձորի լուսատեխնիկական գործարան, խորհրդային շրջանի արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ Լոռու մարզկենտրոն Վանաձորում (նախկինում՝ Կիրովական), «Հայէլեկտրալույս» արտադրական միավորման ձեռնարկություն։

Առաջին արտադրանքը թողարկել է 1966 թվականին։ Ունեցել է դրոշմման, մամլման, պատման, լյումինեսցենտ ջահերի հավաքման, կուլտուր-կենցաղային իրերի հավաքման, գործիքային ևն արտադրամասեր։ Արտադրել է ջահեր՝ հասարակական շենքերի և բնակելի տների համար։ Կոոպերացված է եղել արդյունաբերական միավորման մեջ մտնող Մարտունու, Գագարինի, Սիսիանի մասնաճյուղերի հետ։ Արտադրանքն իրացվել է ԽՍՀՄ-ի ներսում, աշխարհի 11 երկրներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 467