Միքայել Մազմանյան

հայ ճարտարապետ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մազմանյան (այլ կիրառումներ)

Միքայել Դավթի Մազմանյան (նոյեմբերի 9 (21), 1899, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 29, 1971(1971-10-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1959), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968

Միքայել Մազմանյան
Միքայել Մազմանյան 1.jpg
Ծնվել էնոյեմբերի 9 (21), 1899
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 29, 1971(1971-10-29) (71 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ոճ(եր)Կոնստրուկտիվիզմ
ԿրթությունՆերսիսյան դպրոց և Վխուտեին
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան,
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Միքայել Մազմանյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

1918 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1921 թվականին ընդունվել է Մոսկվայի Վխուտեմասը, ավարտել Վխուտեինը (1929)։ 1916 թվականին Անիում Նիկողայոս Մառի ցուցումներով պատճենահանել է Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները։ Մասնակցել է Հայ արվեստագետների միության Թիֆլիսում կազմակերպված առաջին (1917) և երկրորդ (1919) ցուցահանդեսներին։

 
Միքայել Մազմանյանի հուշատախտակը Երևանի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի պատին

Ստեղծագործական աշխատանքԽմբագրել

Կարո Հալաբյանի հետ 1924 թվականին Երևանում ձևավորել է բեմադրություններ (Լունաչարսկու «Կարմիր դիմակ», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսների ներկայացումները Հայաստանի Առաջին պետթատրոնում), կատարել թարգմանություններ (Պլեխանովի «Գեղարվեստը և հասարակական կյանքը», և այլն)։ 1929-1932 թվականներին՝ Մոսկվայում ՎՕՊՐԱ-ի, Երևանում՝ ՕՊՐԱ-ի հիմնադիր անդամներից։ 1930-1935 թվականներին եղել է Երևանի շինարարական ինստիտուտի առաջին տնօրենը, 1932-1937 թվականներին, միաժամանակ՝ «Գիպրոգոր» նախագծային բյուրոյի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար (Գևորգ Քոչարի հետ), 1954 թվականից՝ Երքաղխորհրդի գործկոմի, 1958-1970 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետական հատակագծային արվեստանոցների ղեկավար, 1957-1971 թվականներին՝ Ս. Էջմիածնի Մայր աթոռի ճարտարաշինարարական հանձնաժողովի նախագահ։ Կազմել է բարդ ռելիեֆի վրա տեղադրված Կապանի (1930, նաև Բանավանի կառուցապատումը), Նորավանի, Սիսիանի, Տաթևի, Շինուհայրի, Վանաձորի (1934-1937), Ալավերդիի (1929-1930 և Գյումրիի (1932-1937) գլխավոր հատակագծերը[1][2]։

Միքայել Մազմանյանի նախագծերով (համահեղինակների հետ) Երևանում կառուցվել են՝

1939 թվականին պարտադրված տեղափոխվել է ԽՍՀՄ ծայրագույն հյուսիս, որտեղ մինչև 1954 թվականը Գևորգ Քոչարի հետ նախագծել ու ստեղծել է բևեռային առաջին քաղաքների՝ Նորիլսկի և Դուդինկայի գլխավոր հատակագծերը։

Միքայել Մազմանյանի գլխավորությամբ մշակվել են Երևանի տարբեր թաղամասերի (1955-1969), Կենտրոնի մանրամասն հատակագծման (1967-1968) նախագծերը, 1 միլիոն բնակչի համար գլխավոր հատակագիծը (1971)[3]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Мазманян Михаил Давидович(չաշխատող հղում)
  2. Երևաննախագիծ 50, 1958-2008, Երևան, 2008
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007