Կրթությունը Հայաստանում

Հայաստանի ամերիկյան համալսարան
Այբ դպրոց
Դիլիջանի միջազգային դպրոց
Թումո

Ընդհանուր ակնարկ խմբագրել

Հայաստանի կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։

Հայաստանի հիմնական ընդհանուր կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-9 դասարաններ) պարտադիր է։ Միջնակարգ կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-12 դասարաններ) պետական ուսումնական հաստատություններում անվճար է։ Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց (6) տարեկանից։

Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերն են՝ հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) և մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ)։ Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական (մանկապարտեզ), տարրական/կրտսեր (1-4 դասարաններ), միջին (5-9 դասարաններ), ավագ (10-12 դասարաններ) դպրոցը։

Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական (իրականացվում է ուսումնարաններում և քոլեջներում), բարձրագույն մասնագիտական (բակալավրիատ, մագիստրատուրա, իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա)։

Կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով։

Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքով։

Պարտադիր դպրոցական ուսուցման բացերը խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Պարտադիր դպրոցական ուսուցմանը չմասնակցող երեխաների քանակը ըստ մարզերի

2017-2018 ուսումնական տարում Հայաստանում դպրոց չի հաճախել դպրոցական տարիքի 274 երեխա[1]։

Ուսումնական հաստատություններ խմբագրել

Պետական բուհեր խմբագրել

Միջազգային և միջկառավարական բուհեր խմբագրել

Արտասահմանյան բուհերի մասնաճյուղեր

Արտադպրոցական կրթություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Media, Ampop (2018 թ․ նոյեմբերի 8). «Պարտադիր ուսուցման բացերը | Ampop.am». Ampop.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել