Կարո Հալաբյան
Կարո Սիմոնի Հալաբյան (հուլիսի 14 (26), 1897, Գանձակ, Ռուսական կայսրություն - հունվարի 5, 1959, Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940)։
Կարո Հալաբյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14 (26), 1897 |
Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 5, 1959 (61 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վխուտեմաս և Ներսիսեան դպրոց |
Աշխատավայր | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Central Academic Theatre of the Russian Army? և Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես |
Պարգևներ | «Պատվո նշան» շքանշան, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ |
ԿենսագրությունԽմբագրել
1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929 թվականին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-1931 թվականներին գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, մշակութային-լուսավորական շենքեր։ Հալաբյանի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով։ Դրանցում նշմարելի է նորարական միտումների և դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում։
1932 թվականից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։
ՍտեղծագործություններԽմբագրել
Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։
ՊատկերասրահԽմբագրել
Հուշարձան Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Կարո Հալաբյանի ծննդյան 100-ամյակի առթիվ
Կարո Հալաբյանի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչե գերեզմանատանը
Կարո Հալաբյանին նվիրված հուշատախտակ Երևանի համանուն փողոցի սկզբնամասում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Union List of Artist Names — 2009.