Մամուռներ
Haeckel Muscinae.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Մամուռներ (Bryophyta)
Schimp., 1879

Մամուռներ (լատ.՝ Bryophyta) մամռանմաններ, ցամաքային, հազվադեպ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր։ Բաժանվում են 3 դասի՝

  • Անթոցերոտայիններ (Anthocerotopsida),
  • Լյարդամամուռներ (Hepaticopsida)
  • Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ (Bryopsida

Հայտնի է մոտ 27000, ՀՀ-ում՝ 430 տեսակ (մոտ 100-ը Կովկասում հանդիպում են հազվադեպ)։ Մոտ 110-120 ընտանիք[1], կազմում են մոտ 20 000 տեսակ[1]։

Տարածված տեսակներԽմբագրել

Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը (Tortula ruralis), գրիմիա օվալաձևը (Grimmia ovalis), թելամամուռ արծաթափայլը (Bryumargenteum), թելամամուռ ճմաձևը (Bryum caespiticium), հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum), մարշանցիա բազմաձևը (Marchantiapolymorpha) և այլն։ Հանդիպում են բոլոր լեռն, գոտիներում և բուս, համակեցություններում։

ԱրեալԽմբագրել

 
Կկվավուշի կենսական ցիկլի

Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում (մինչև 40 մ խորություններում)։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

 
Քլորոպլաստը բջիջներում

Խոտանման (բարձրությունը կամ երկարություն՝ 1 մն-ից մինչև 60 սմ), հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց մոտ ասիմիլացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակի առանձնացված են։

ԲազմացումԽմբագրել

Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով։

Սեռական բազմացման օրգանները իգական արքեգոնիումներն ու արական անթերիդիումներն են, անսեռ բազմացմանը՝ սպորոգոնիումները։ Մամուռների զարգացման ցիկլը ուղեկցվում է հապլոիդ գամետոֆիտի վրա դիպլոիդ սպորոֆիտի առանձնացմամբ, դրա հետևանքով սեռական և անսեռ սերունդները զարգանում են միևնույն բույսի վրա։ Գամետոֆիտը, բացի սեռական բազմացումից, կատարում է վեգետատիվ ֆունկցիա (ֆոտոսինթեզ, հանքային սննդառություն և այլն)։ Սպորոֆիտն ավելի պարզ է, քան մյուս բարձրակարգ բույսերինը, և երբեք ինքնուրույն օրգանիզմ չի առաջացնում։

ՆշանակությունԽմբագրել

 
Մամուռ քարերի վրա

Որոշ մամուռների սպորոֆիտը չի հայտնաբերված։ Միատուն կամ երկտուն (երբեմն բազմատուն), չորադիմացկուն բույսեր են, կազմում են տորֆի հիմնական զանգվածը։

Բնության մեջ
  • Մասնակցում են կենսացենոզի առաջացմանը, հատկապես այնտեղ, որտեղ ամբողջությամբ ծածկված է հողով (տունդրա)։
  • Մամուռների գորգերը ընդունակ են կուտակել և պահել ռադիոակտիվ նյութերը։
  • Մեծ դեր են խաղում լանդշաֆտներում ջրի հաշվեկշռի կարգավորման մեջ։
Մարդու գործունեության համար
  • Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով։
  • Որոշ տեսակներ օգտագործում են բնության մեջ։

ԴասերԽմբագրել

Մամուռների դասի ֆիլոգեն դասակարգումը կատարվում է ԴՆԹ-ի ուսումնասիրությունների հիման վրա[2][3]

Takakiopsida

Sphagnopsida

Andreaeopsida

Andreaeobryopsida

Oedipodiopsida

Tetraphidopsida

Polytrichopsida

Bryopsida

Գյուղական տորտուլաԽմբագրել

 
Մամուռ ծառի վրա

Օվալաձև գրիմիա Մամուռները կամ մամռանմանները ցամաքային, հազվադեպ՝ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր են։ Բաժանվում են 3 դասի՝ անթոցերոտայիններ, լյարդամամուռներ և տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ։ Հայտնի է մամուռների 27.000, ՀՀ-ում՝ 430 տեսակ։ Մոտ 100 տեսակը Կովկասում հազվադեպ են։ Ամենատարածված տեսակներն են գյուղական տորտուլան, օվալաձև գրիմիան, արծաթափայլ թելամամուռը, ճմաձև թելամամուռը, բազմաձև մարշանցիան և այլն։

Արծաթափայլ թելամամուռԽմբագրել

Մամուռները հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում և բուսական համակեցություններում։ Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում։ Մամուռները խոտանման, հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց ասիմիլյացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակիորեն առանձնացված են։ Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով։ Մամուռները չորադիմացկուն բույսեր են։ Մամռածածկույթը պաշտպանում է հողի մակերևույթը չորացումից և լվացումից, արագ ներծծում և համեմատաբար երկար է պահպանում խոնավությունը, նաև շատ անողնաշարավորների բնակավայր է։ Որոշ թռչուններ (կաքավներ, մայրեհավեր, դռլոններ) մամուռներն օգտագործում են որպես կեր, ուրիշները՝ որպես հիմնական շինանյութ՝ բույն սարքելիս։ Սֆագնային մամուռներն օժտված են հակամանրէային հատկություններով։ Քարաքոսների նման մամուռները նույնպես միջավայրի աղտոտման ցուցիչ են։ Կազմում են տորֆի հիմնական զանգվածը։ Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 The Bryophytes (Mosses and liverworts) // The Plant List.(անգլ.)
  2. Goffinet B., Buck W. R., Shaw A. J. Morphology and Classification of the Bryophyta // Bryophyte Biology / Goffinet B., Shaw A. J. (eds.). — 2nd ed. — Cambridge: Cambridge University Press, 2008. — P. 55—138. — 565 p. — ISBN 9780521872256
  3. Goffinet B., Buck W. R. Systematics of the Bryophyta (Mosses): From molecules to a revised classification(անգլ.) // Monographs in Systematic Botany from the Missouri Botanical Garden. — 2004. — Т. 98. — С. 205—239. — ISBN 1-930723-38-5. — ISSN 0161-1542.

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։