Բացել գլխավոր ցանկը

Ֆիզիկական կուլտուրան սոցիալական գործունեության ոլորտ է, որն ուղղված է առողջության ամրապնդմանն ու պահպանմանը, մարդու մտավոր և ֆիզիկական կարողությունների զարգացմանը։ Այն իրենից ներկայացնում է մշակույթի մի մաս, որն ընդգրկում է մի շարք արժեքների և գիտելիքների համադրում և օգտագործվում է հասարակության ֆիզիկական ու մտավոր զարգացման, մարդու հնարավորությունների բարելավման համար։

Բեռլին, 1933 թվական․ համատեղ շարժողական վարժություններ

Մշակույթի այս ճյուղը գիտելիքի ու արժեքների ամբողջություն է, որն ստեղծվում և օգտագործվում է հասարակության կողմից որպես մարդկանց ֆիզիկական և ինտելեկտուալ կարողություների զարգացման միջոց, սոցիալական ադապտացիայի միջոց է՝ ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական պատրաստվածության և ֆիզիկական զարգացման միջոցով[1]։ Չարժե շփոթել երկու՝ սպորտ և ֆիզկուլտուրա, տարբեր հասկացությունները։ Ֆիզկուլտուրան նպատակ ունի ամրապնդել մարդկանց առողջությունը, իսկ սպորտը՝ հասնել առավելագույն արդյունքների և սպորտային պարգևների։

Ֆիզիկական կուլտուրայի բաղկացուցիչ մասերըԽմբագրել

Ֆիզիկական կուլտուրայի յուրաքանչյուր բաղադրիչ ունի որոշակի անկախություն, նյութատնտեսական ապահովվածություն, զարգացման տարբեր մակարդակ։

  1. Զանգվածային ֆիզիկական կուլտուրա. այս կուլտուրան ձևավորում են այն մարդիկ, ովքեր զբաղվում են ֆիզիկական կուլտուրայով իրենց ընդհանուր ֆիզիկական զարգացման, առողջության, կեցվածքի բարելավման, ինչպես նաև ֆիզիկական հանգստի համար։
  2. Բուժական ֆիզիկական կուլտուրա. ֆիզիկական կուլտուրայի ձև է, որի ընթացքում կատարվում են հատուկ վարժություններ, որոնք նաև հանդիսանում են սպորտային միջոցներ՝ օրգանիզմի ֆունկցիաների բուժման և վերականգնման համար, որոնք խախտվել են վնասվածքների, վթարների և այլնի պատճառով։
  3. Սպորտ. այս բառն օգտագործվում է ոչ միայն նեղ, այլ նաև լայն իմաստով, այսինքն՝ ներառում է նաև օրինակ շախմատ, շաշկի, բիլիարդ, բրիջ ևն։
  4. Ֆիզիկական դաստիարակություն.


Ֆիզիկական դաստիարակությունԽմբագրել

«Ֆիզիկական դաստիարակություն» հսկայական հասկացության տակ հասկացվում է ընդհանուր դաստիարակության հիմնական մասը՝ հանրակրթական, գիտական, կրթական դասընթացներ, որոնք ուղղված են մարդու կողմից իր ֆիզիկական արժեքների արժեորմանը։ Այլ կերպ ասած ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակն անձի ֆիզիկական կուլտուրայի ձևավորումն է, այսինքն՝ մարդու ընդհանուր մշակույթի այն կողմը, որն օգնում է գործի դնել իր բիոլոգիական և հոգեբանական հնարավորությունները։ Ֆիզիկական դաստիարակությունը, հասկանում ենք մենք դա, թե ոչ, սկսվում է հենց մարդու ծննդյան օրվանից։

Պետք է տարբերել «ֆիզկուլտուրային կրթությունը» «ֆիզիկական կրթությունից»։ Ֆիզկուլտուրային կրթությունը մասնագիտացված պարապմունքներն են հատուկ ուսումնական հաստատություններում, իսկ ֆիզիկական կրթությունը ֆիզիկական դաստիարակության նախնական էտապն է։ Ֆիզիկական դաստիարակությունը մտավոր, բարոյական, գեղագիտական և աշխատանքային դաստիարակությունների հետ ապահովում է անձի բազմակողմանի զարգացումը։ Ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը առողջացնող, զարգացնող, կրթող և դաստիարակող խնդիրների լուծման մեջ է։ Ֆիզիկական դաստիարակության առողջացման և զարգացման խնդիրների մեջ են դասվում.

  • առողջության ամրապնդումը;
  • մարմնի ներդաշնակ զարգացումը և օրգանիզմի ֆիզելոգիական գործառույթները;
  • ֆիզիկական և հոգեբանական որակների բազմակողմանի զարգացում;
  • աշխատունակության բարձր մակարդակի ապահովում։

Մասսայական ֆիզիկական կուլտուրաԽմբագրել

Մասսայական ֆիզիկական կուլտուրան վերաբերում է մարդու ֆիզիկական դաստիարակության և ինքնակրթական գործունեությանը, որն ուղղված է օրգանիզմի ընդհանուր ֆիզիկական զարգացմանն ու առողջացմանը, շարժողական հնարավորությունների կատարելագործմանը, մարմնակառուցվածքի բարելավմանը։

Ֆիզիկական վերականգնումԽմբագրել

Վերականգնում (լատ.՝ recreation, — «վերականգնում»), 1) արձակուրդներ, փոփոխություններ դպրոցում, 2)հանգստի տարածք ուսումնական հաստատություններում 3)հանգիստ, մարդու ուժերի վերականգում։ Ֆիզիկական վերականգնում․ սա շարժողական ակտիվ հանգիստ է և զվարճանք՝ ֆիզիզկական վարժությունների, շարժողական խաղերի, տարբեր սպորտաձևերի և իրական բնության իրական ուժերի օգտագործման միջոցով, որոնց արդյունքում ստանում ենք հաճույք և հասնում լավ ինքնազգացողության և տրամադրության, վերականգնվում են մտավոր և ֆիզիկական ուժերը։

Բուժական ֆիզկուլտուրաԽմբագրել

Այլ, նույնպես ոչ սպորտային նպատակների է ուղղված բուժական ֆիզկուլտուրան, որն իրականացվում է՝ օգտագործելով հատուկ նշանակության ֆիզիկական վարժություններ և որոշ սպորտային միջոցառումներ՝ օրգանիզմի բուժման և վերականգնման, հիվանդությունների, վնասվածքների ու գերհոգնածության և այլ պատճառների արդյունքում առաջացած խախտումների վերականգնման համար։

ՍպորտԽմբագրել

Սպորտը «ֆիզկուլտուրա և սպորտ» ավանդական արտահայտության մեջ դուրս է գալիս ոչ միայն ֆիզկուլտուրայի՝ նեղ ընկալման սահմաններից,այլև ֆիզկուլտուրա տերմինի լայն հասկացության շրջանակներից, քանի որ ներառում է նաև անմիջականորեն ֆիզկուլտուրայի հետ չկապվող գործունեություն, օրինակ շախմատ, շաշկի, բրիջ, բիլիարդ, կրակային և մի շարք այլ տեխնիկական սպորտաձևեր, որոնք համապատասխանում են անգլերեն «սպորտ» բառի նախնական նշանակությանը, որպես խաղ, հոբբի, զբաղմունք։ Ֆիզիկական կուլտուրան ժամանակակից ընկալման լայն իմաստով ներառում է սպորտաձևեր, որոնք իրենց մեջ ներառում են բարձր ակտիվության շարժողական վարժություններ։Սպորտի անբաժանելի առանձնահատկություններից են վառ արտահայտված մրցակցությունը,հաղթանակի և բարձր արդյունքների ձգտումը,որը պահանջում է ֆիզիկական, հոգեբանական և բարոյական որակների հավաքագրում,որն իրականացվում է մարզումների և մրցումներին մասնակցելու գործընթացում։ Մասսայական ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ մարդու հնարավորությունների և ձգտումների քանակական և որակական դրսևորումների մակարդակը հետխորհրդային տարածքում առավել հաճախ անվանում են «կուլտուրնիկ» և «սպորտսմեն»։

Ֆիզիկական դաստիարակությունԽմբագրել

Ժամանակակից «ֆիզիկական դաստիարակություն» լայն հասկացության ներքո ենթադրում է ընդհանուր դաստիարակության այն բաղադրիչը, որը մարդու կողմից ֆիզիզկական կուլտուրայի անհատական արժեքների ընկալմանն ուղղված ուսումնական և մանկավարժական գործընթացն է։ Այլ խոսքերով՝ ֆիզիկական դաստիարակության նպատակն է անհատի մոտ ֆիզիկական կուլտուրայի ձևավորում, այսինքն՝ մարդու ողջ կենսաբանական և հոգևոր ներուժն օգտագործելու ընդհանուր տեսանկյունից։ Հասկականք մենք դա թե ոչ, ֆիզիկական կուլտուրան սկսվում է մարդու ծնվելու առաջին օրվանից։ Երիտասարդի մտավոր զարգացումը և բարոյական դաստիարակությունը խթանող ֆիզիկական դաստիարակության գիտական համակարգի հիմնադիրը (ի սկզբանե՝ կրթություն) ռուս մանկավարժ, մարդաբան և բժիշկ Պյոտր Ֆրանցևիչ Լեսգաֆտն է(1837֊1909)։ 1896 թվականին նրա կողմից ստեղծված «Ֆիզիկական կրթության դասընթացներ դասղեկների և դաստիարակների համար» ձեռնարկն առաջինն էր, որ կիրառվեց Ռուսաստանի բարձրագույն կրթական հաստատություններում ֆիզիկական կրթության ոլորտում մասնագետների վերապատրաստման նպատակով՝ հանդիսանալով ժամանակակից Սանկտ֊Պետերբուրգի Պ․Ֆ․ Լեսգաֆտի անվան ֆիզիկական դաստիարակության ակադեմիայի նախատիպը։ Ֆիզիկական դաստիարակությունը մտավոր, բարոյական, գեղագիտական և աշխատանքային դաստիարակության հետ համատեղ ապահովում է անհատի համակողմանի զարգացմումը։ Միևնույն ժամանակ, ընդհանուր դաստիարակության գործընթացի այս կողմերը նշանակալիորեն հանդիպում են և ֆիզիկական դաստիարակության կազմակերպման պրոսեց։Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների ֆիզիկական դաստիարակության գործընթացը իրականանում է ֆիզդաստիարակության ֆակուլտետում՝ «ֆիզիկական կուլտուրա» առարկայի միջոցով։ Ֆիզիկակական դաստիարակության նպատակն է հասնել վերականգնողական, կրթական և դաստիարակչական խնդիրների լուծման։ Վերականգնողական ֆիզիկական խնդիրներն են՝

  • առողջության ամրապնդումը և օրգանիզմի կոփումը,
  • մարմնի ներդաշնակ զարգացում և օրգանիզմի ֆիզիոլոգիական գործառույթներ,
  • համակողմանի ֆիզիկական և հոգեբանական որակների զարգացում,
  • բարձր աշխատունակության մակարդակի և երկարատ ստեղծագործական մակարդակի ապահովում։

Համարվում է, որ «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակներում և ինքնուրույն պարապմունքների միջոցով այս խնդիրների լուծման համար ծախսված ժամանակը չպետք է գերազանցի 5 ժամը մեկ շաբաթվա մեջ։

Մինչդպրոցականների ֆիզիկական դաստիարակությունըԽմբագրել

Մինչդպրոցականների ֆիզիկական դաստիարակությունը ամբողջ դաստիարակության համակարգում զբաղեցնում է յուրահատուկ տեղ։ Այս տարիքի յուրահատկությունն այն է, որ մինչդպրոցականների մարմինն օժտված է շրջակա միջավայրի նկատմամբ ցածր դիմադրողականությամբ, բայց սրա հետ մեկտեղ արագ մեծացնում է իր ադապտացիոն և ֆունկցիոնալ հնարավորությունները։ Հենց մինչդպրոցական հասակում են ձևավորվում առողջությունը, ընդհանուր դիմադրողականությունը, աշխատունակությունը, բազմակողմանի ֆիզիկական զարգացումը, օրգանիզմի ֆունկցիաների բարելավումը և ակտիվության մեծացումը[2](ռուս.)։ Ձևավորվում են նյարդային համակարգը, մկանային համակարգը, շնչառական ապարատը։ Ֆիզիկական դաստիարակության նպատակը համարվում է երեխաների մոտ կյանքի առողջ ապրելակերպի ձևավորումը։

Ֆիզիկական դաստիարակության հիմնական միջոցները.

  • Ֆիզիկական վարժությունները;
  • Բնական ֆակտոր;
  • Մերսումեր;
  • Անձնական հիգիենա։

Ամբողջական ֆիզիկական դաստիարակությունը ներառում է բոլոր միջոցների միաժամանակյա օգտագործում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը յուրովի է ազդում մարդու օրգանիզմի վրա։

Ֆիզիկական կուլտուրան հղիության ժամանակԽմբագրել

Հղի կանանց մոտ առողջության պահպանման և լավ ինքնազգացողության համար անհրաժեշտ է զբաղվել սպորտով։ Ցանկացած ֆիզիկական վարժությունից առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բուժող բժշկի հետ։ Արժե նշել, որ այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են օրինակ դիաբետը, սրտի հիվանդությունները և աստման, սովորաբար բժիշկները խորհուրդ են տալիս զերծ մնալ ֆիզիկական վարժություններից[3](անգլ.)։

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • В.Р.Курчма "Гигиена детей и подростков" Издательская группа "ГЭОТАР-Медиа"2010г.
  • И.Н.Усов "Здоровый ребёнок"справочник педиатра 2-е издание,Минск "Беларусь"1994г.
  • А.А.Потапчук,С.В.Матвеев,М.Д.Дидур "Лечебная физическая культура в детском возрасте",Издательская группа"Речь",Санкт-Петербург 2007г.

ԾանոթագրություններԽմբագրել