Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շնող (այլ կիրառումներ)

Շնող, Շինիխ, Շնողաջուր, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի աջ վտակը։ Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հյուսիսային լանջերից։ Երկարությունը 20 կմ է, ջրհավաք ավազանը՝ 114 կմ²։ Կտրելով հրաբխային սարավանդը՝ առաջացնում է 1,5 կմ երկարություն և մոտ 100 մ խորություն կանիոնը։ Ունի խիստ մասնատված V-աձև հովիտ։ Տարեկան միջին ծախսը 0,8 մ³/վ է։ Ջրհավաք ավազանի մեծ մասն անտառապատ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Ավազանն անտառապատ է և լեռնային[1][2]։ Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի մոնոթորինգի և թափոնների ուսումնասիրության մասին Տեղեկագրի գետի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է «վատ»[3]։

Շնող
Բնութագիր
Երկարություն20 կմ
Ավազանի մակերես114 կմ²
Ջրի ծախս0,8 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԳուգարաց լեռներ
Գետաբերանի տեղակայումԴեբեդ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՊաղածոջուր, Վարդաջուր, Կարթձոր, Գուլյաբ և Բողազոձոր
Երկիր Հայաստան
ԵրկրամասԼոռու մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 94 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 142 — 804 էջ։
  3. «ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։