Եզդիները Հայաստանում (քրդ.՝ Êzîdî li Ermenîstanê[2]), եզդիների ենթախումբ, որը բնակվում է Հայաստանում, որտեղ կազմում է ամենամեծ ազգային փոքրամասնությունը։ Նրանք Հայաստանում ճանաչվել են որպես առանձին էթնիկ խումբ[3] և լավ ինտեգրված են հայ հասարակությանը՝ ունենալով կրոնի ազատություն, չկա միջամտություն նաև նրանց մշակութային ավանդույթներին։

Եզդիները Հայաստանում
Ընդհանուր քանակ

35,272 (2011[1])

Բնակեցում
Հայաստան Հայաստան
Լեզու(ներ)
քրդերեն (Կուրմանջի), հայերեն, ռուսերեն
Հավատք(ներ)
Եզդիականություն

Պատմություն խմբագրել

20-րդ դարի սկիզբ խմբագրել

 
Բաշ-Ապարանի ճակատամարտի հրամանատարներից եզդի Ջանգիր աղան (ձախից) Անդրանիկ Օզանյանի հետ

Մեծ թվով եզդիներ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին բնակություն են հաստատել Ռուսական կայսրությունում՝ մանսավորապես ժամանակակից Հայաստանի և Վրաստանի տարածքներում, որպեսզի խուսափեն կրոնական հալածանքներից։ Այդ կրոնական հետպնդումները իրականացվում էին օսմանյան թուրքերի և սուննի քրդերի կողմից, որոնք ցանկանում էին եզդիներին դարձնել իսլամադավան։ Հայոց ցեղասպանության ժամանակ եզդիները հայերի հետ միասին ենթարկվել են ջարդերի, ինչի պատճառով շատերը փախել են Արևելյան Հայաստան, որը այդ ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության կազմում[4]։ Եզդիների առաջին դպրոցը Հայաստանում բացվել է 1920 թվականին[5]։

Խորհրդային ժամանակաշրջան խմբագրել

Եզդիական շարժումը Հայաստանում սկիզբ է առել 1988 թվականին․ 1989 թվականի սեպտեմբերի 30-ին հրավիրված եզդիների համահայկական 3-րդ ժողովի ժամանակ (նախորդ երկուսը տեղի էին ունեցել Խորհրդային Հայաստանի կազմավորման սկզբում՝ 1921 և 1923 թվականներին) նրանք կոչ են արել կառավարությանը պաշտոնապես ճանաչել նրանց ինքնությունը։ Արդյունքում՝ Խորհրդային բնակչության 1989 թվականի մարդահամարի ժամանակ եզդիները ճանաչվեցին որպես առանձին փոքրամասնություն։ Նույն մարդահամարի համաձայն՝ Հայաստանում եզդիների ընդհանուր թիվը կազմում էր 52 700 մարդ։

Հայ-ադրբեջանական հակամարտություն խմբագրել

 
44-օրյա պատերազմին մասնակցած հայ և եզդի զոհված զինվորների հիշատակին նվիրված հուշարձան, Երևան, Սիլիկյան թաղամաս

Հայաստանում բնակվող եզդիները հայ-ադրբեջանական հակամարտության տարբեր փուլերում ակտիվ մասնակցություն են ունեցել հակամարտությանը և աջակցել հայկական կողմին։ Եզդիական տարբեր կամավորական ջոկատներ, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում ծառայող եզդիներ մասնակցել են 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտին, 2016 թվականին տեղի ունեցած Քառօրյա պատերազմին, 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմին, 2022 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմին, ինչպես նաև տարբեր տարիներին արձանագրված ռազմական բախումներին[6][7][8][9][10][11]։

Արցախյան ազատամարտ խմբագրել

Հայաստանում բնակվող եզդիներն ակտիվ մասնակցություն են ունեցել Արցախյան ազատամարտին[6][12][13]։ Ըստ որոշ տվյալների՝ ավելի քան 500 եզդիներ եզդիական ջոկատների կամ այլ ստորաբաժանումների կազմում հայկական կողմից մասնակցել են պատերազմին[5]։

Քառօրյա պատերազմ խմբագրել

2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմին եզդիները նույնպես մասնակցություն են ունեցել[9]։ Նրանցից Քյարամ Սլոյանը, ով հանդիսանում էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, զոհվել է մարտի դաշտում, իսկ դիակը խոշտանգվել և գլխատվել[10][14]։

44-օրյա պատերազմ խմբագրել

2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմին իրենց մասնակցությունն են ունեցել նաև եզդիները ինչպես Հայաստանի զինված ուժերի ժամկետային զինծառայողներ, այնպես էլ որպես կամավորներ։ Հայկական կողմից պատերազմին մասնակցեցին եզդիների մի քանի կամավորական խմբեր։ Պատերազմին մասնակցած մի շարք եզդիներ զոհվել են[7][8][9][15]։

Ներկա դրություն խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

 
Եզդի կին Արագածոտնի մարզում

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Հայաստանում բնակվում են 35,272 եզդիներ[1], իսկ դրանից տաս տարի առաջվա՝ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ 40,620[16]։ ԶԼՄ-ները հայաստանաբնակ եզդիների թիվը գնահատում են 30-50 հազարի շրջակայքում[17]։ Նրանց մեծ մասը այն մարդկանց ժառանգներն են, որոնք, ենթարկվելով կրոնական հետապնդումների Օսմանյան կայսրությունում, արտագաղթել են Հայաստան։ Այդ գաղթը տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանության ժամանակ, երբ մեծ թվով հայ փախստականներ ապաստանել են եզդիական գյուղերում[18]։ Եզդիների փոքր մասը՝ շուրջ 3600 մարդ[19], ընդունել է քրիստոնեություն, սակայն նարնք մնացած եզդիների կողմից չեն համարվում եզդիներ[20]։

Տարիքային կառուցվածք խմբագրել

 
Ըմբիշներ Ռոման Ամոյանի (ձախից) և Մալխաս Ամոյանի (աջից) համատեղ մարզումը Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակում

Էթնիկ եզդիները, համեմատած էթնիկ հայերի, ունեն ավելի երիտասարդ բնակչություն։ Նրանց բնակչության գրեթե 54%-ը ունի 30 տարեկանից ցածր տարիք, իսկ 60 տարեկան և ավելի բարձր տարիք ունի միայն 8%-ը։

Բնակչություն (քաղաքային, գյուղական) ըստ ազգային պատկանելության, սեռի և տարիքի 2011 թվականի մարդահամարի դրությամբ[21]
Էթնիկ խումբ Ընդհանուր 0 – 9 10 – 19 20 – 29 30 – 39 40 – 49 50 – 59 60+
Եզդիներ 35,308 5,984 6,236 6,795 5,193 4,645 3,624 2,831
Մասնաբաժինը տարիքային խմբում (%) 100.0 16.9 17.7 19.2 14.7 13.2 10.3 8.0

Քաղաքական իրավունքներ խմբագրել

Հայաստանի ընտրական օրենսգիրքը եզդի փոքրամասնության համար խորհրդարանում երաշխավորում է մեկ տեղ[22]։

Հուշարձաններ և կրոնական վայրեր խմբագրել

2016 թվականին Երևանի կենտրոնում՝ Իսահակյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում, տեղադրվել է զոհված եզդիների հիշատակը հավերժացնող հուշարձան[23]։

2019 թվականին Ակնալիճ փոքրիկ գյուղում բացվել է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը[24]։

Տեղաբաշխում խմբագրել

Եզդիները Հայաստանում ըստ մարզերի
Մարզ Եզդիներ Բնակչության մաս (%)
Արմավիր 17,665
43.5%
Արագածոտն 6,405
15.8%
Արարատ 5,940
14.6%
Երևան 4,733
11.6%
Կոտայք 4,097
10.1%
Շիրակ 974
2.4%
Լոռի 793
1.9%
Գեղարքունիք 8
Սյունիք 4
Տավուշ 1
Վայոց ձոր 0
Ընդհանուր 40,620 100%

Հայաստանում կան 22 գյուղական համայնքներ, որտեղ եզդիները մեծամասնություն են կազմում։ Հայաստանում եզդիաբնակ ամենամեծ գյուղը Վերին Արտաշատն է, որը գտնվում է Արարատի մարզում և ունի 4270 բնակիչ։

Արագածոտն խմբագրել

Արագածոտնի մարզում կան 19 եզդիաբնակ գյուղեր․

Արագածի շրջան Թալինի շրջան Աշտարակի շրջան

Արմավիր խմբագրել

Արմավիրի մարզում կան երկու եզդիաբնակ գյուղեր՝ Երասխահունը և Ֆերիկը, որոնք երկուսն էլ գտնվում են Էջմիածնի շրջանում։

2012 թվականի սեպտեմբերի 29-ին եզդիները բացել են իրենց առաջին տաճարը, որը եզդիական սրբավայր Լալեշում չէ։ Այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալիճ բնակավայրում[25][26]։ 2015 թվականի օգոստոսին թողարկվել է Ակնալիճի նոր տաճարի ճարտարապետական նախագիծը, որի շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2017 թվականին[27]։ Այս տաճարը, որը աշխարհի ամենամեծ եզդիական տաճարն է, բացվել է 2019 թվականի սեպտեմբերին և անվանվել է Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների տաճար[28]։

Արարատ խմբագրել

Արարատի մարզում գտնվող միակ եզդիաբնակ գյուղը Վերին Արտաշատն է, որը մոտ է Արտաշատին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «2011 Armenian census» (PDF). National Statistical Service. 2011. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «Hêjeya Êzîdiyan li Ermenîstanê Êzîdî ya Gurcistanê ye» (քրդերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. «The Ethnic Minorities of Armenia» (PDF). Yerevan. 2002.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Ian S. McIntosh. «A Conditional Coexistence:Yezidi in Armenia». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. 5,0 5,1 «THE ETHNIC MINORITIES OF ARMENIA» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 10-ին. «This publications has been made possible due to the support by the Government of the United Kingdom of Great Britain and Northern Ireland, with the assistance of the OSCE Office in Yerevan»
  6. 6,0 6,1 «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարան, Երևան, 2004 թվական, (Էլեկտրոնային տարբերակը Վիքիդարանում)։
  7. 7,0 7,1 «44-օրյա պատերազմի մասնակից եզդի կամավորականը» հոդված 1lurer.am կայքում, (արխիվացված 26․09․2022թ․)։
  8. 8,0 8,1 ««Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու». եզդի պատգամավոր» հոդված armeniasputnik.am կայքում, (արխիվացված 26․09․2022թ․)։
  9. 9,0 9,1 9,2 «Այս պատերազմում եզդի ու հայ չկա, բոլորը մենք ենք» հոդված armenpress.am կայքում, (արխիվացված 26․09․2022թ․)։
  10. 10,0 10,1 «Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի մայրը կրտսեր որդուն ճանապարհում է Արցախ» հոդված armenpress.am կայքում, (արխիվացված 26․09․2022թ․)։
  11. «Ջերմուկի պաշտպանության ժամանակ զոհվել է եզդի հոգևորական Սիաբանդ Թամոյանը» հոդված news.am կայքում, (արխիվացված 26․09․2022թ․)։
  12. Ազիզ Թամոյան (2001). Մենք եզդի ենք. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. Ազիզ Թամոյան (2002). Եզդի ժողովրդի սխրանքը. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. «ԼՂ դատախազություն. Զինվորներից մեկին գլխատել են կենդանության օրոք» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 26․09․2022թ․)։
  15. «Հրապարակվել են 44-օրյա պատերազմում անմահացած եզդի հերոսների անունները» հոդված lurer.com կայքում, (արխիվացված 26․09․2022թ․)։
  16. «De Jure Population (Urban, Rural) by Age and Ethnicity» (PDF). National Statistical Service. 2001. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  17. «Ինչ բիզնեսներ ունեն եզդիները` Հայաստանում». Arevelk. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  18. Torikian, Aren (2014 թ․ օգոստոսի 27). «Confronting the Yazidi Genocide». The Armenian Weekly.
  19. «Population (urban, rural) by Ethnicity, Sex and Religious Belief» (PDF). Statistics of Armenia. Statistics of Armenia. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  20. Aghayeva, Elene Shengelia, Rana (2018 թ․ սեպտեմբերի 6). «Georgia's Yazidis: Religion as Identity - Religious Beliefs». chai-khana.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  21. «Population (urban, rural) by Ethnicity, Sex and Age» (PDF). www.armstat.am.
  22. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  23. «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute». www.genocide-museum.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  24. Sherwood, Harriet (2016 թ․ հուլիսի 25). «World's largest Yazidi temple under construction in Armenia». The Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  25. [1] Արխիվացված Ապրիլ 22, 2014 Wayback Machine
  26. «Ziarat Day». ArmeniaNow.com. 2012 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  27. «New Temple In Armenia: Laying Of Foundation Stone To Start In September – EzidiPress English». Ezidipress.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  28. Omar, Shahla (2019 թ․ սեպտեմբերի 30). «World's largest Yezidi temple opens in Armenia». Rudaw.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.