Բարգավաճ Հայաստան կուսակցություն

(Վերահղված է Բարգավաճ Հայաստանից)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, գործող քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած կուսակցության անդրանիկ համագումարով[1]։

Բարգավաճ Հայաստան կուսակզություն
Prosperous Armenia party
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդԳագիկ Ծառուկյան
ԿարգախոսՄեր խոսքը գործ Է
Հիմնադրվածապրիլի 30, 2004
Գաղափարախոսությունպահպանողականություն, տնտեսական լիբերալիզմ, ռուսամետություն և եվրոսկեպտիցիզմ
Քաղաքական հայացքաջակենտրոն
ՇտաբԵրևան, Հայաստան
Միջազգային պատկանելությունԵվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների միություն
Կայքbhk.am
 Prosperous Armenia Վիքիպահեստում

Գաղափարախոսություն

խմբագրել

Այն հանդես է գալիս որպես աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն, պաշտպանելով ազգային և ավանդական արժեքների պահպանումը, մեծ նշանակություն տալով՝ ընտանիքին, եկեղեցուն և պետականությանը[2]։

Կառուցվածք[3]

խմբագրել

Կուսակցության ղեկավար մարմիններն են`

Կուսակցության տարածքային ստորաբաժանումներն են`

  • Կուսակցության տարածքային կազմակերպությունը,
  • Կուսակցության համայնքային կազմակերպությունը,
  • Կուսակցության սկզբնական կազմակերպությունը

Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներն են`

  • Քաղաքական և տնտեսական հետազոտությունների վերլուծական կենտրոն
  • Քաղաքական դպրոց
  • Կանանց խորհուրդ
  • Երիտասարդների միություն

Կուսակցության համագումարներ

խմբագրել

2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած կուսակցության անդրանիկ համագումարը, որով էլ հիմնադրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Կուսակցության հիմնադիրը և նախագահն է Գագիկ Ծառուկյանը։

2006 թվականի մայիսի 13-ին կայացել է ԲՀԿ երկրորդ համագումարը։ Քննարկվել է Կուսակցության երկամյա գործունեությանը, հնչել են առաջարկություններ հետագա ծրագրերի և առաջնահերթությունների մասին։

2007 թվականի փետրվարի 15-ին անցկացվել է երրորդ արտահերթ համագումարը։ Արտահերթ համագումարի ընթացքում քննարկվեց Կուսակցության քաղաքական խորհրդի զեկույցը, հաստատվեց Կուսակցության նոր խմբակցության կազմի նախագիծը։ Համագումարի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։ Համագումարը նաև ընտրեց Կուսակցության քաղաքական խորհրդի 35 և վերահսկիչ հանձնաժողովի 5 անդամներ։

2009 թվականի փետրվարի 12-ին կայացավ կուսակցության չորրորդ համագումարը։ Համագումարի պատվիրակները Գագիկ Ծառուկյանին միաձայն վերընտրեցին ԲՀԿ նախագահի պաշտոնում։ Ընդունվեց 2 հայտարարություն՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։ Հաստատվեց ԲՀԿ նորընտիր քաղաքական խորհրդի կազմը (93 անդամ), ինչպես նաև վերահսկիչ հանձնաժողովի նորընտիր կազմը։

2011 թվականի փետրվարի 12-ին կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5-րդ համագումարը։ Համագումարի հյուրերն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կոալիցիոն գործընկերները, ինչպես նաև ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները։ Համագումարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ միաձայն վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը[4]։

2012 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ արտահերթ համագումարը։ Համագումարին հրավիրված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՅԴ-ից՝ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Ստեփան Սաֆարյանն ու այլ հյուրեր[5]։

2014 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական՝ 7-րդ համագումարը։ Համագումարին մասնակցում էին կուսակցական բոլոր 58 տարածքային կառույցների ներկայացուցիչները։ Օրակարգային հարցերը հետևյալն էին՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություններ, ԲՀԿ նախագահի, քաղաքական խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ։ 2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակ դաշինքի անդամ։ 2015 թվականի մարտի 5-ին հրավիրվել է ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով մեծ քաղաքականությունից հեռանալու մասին։ ԲՀԿ նախագահի պաշտոնում Գագիկ Ծառուկյանն առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Այլ առաջադրումներ չեն եղել։ Համագումարին մասնակցել է 169 պատվիրակ. 168 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ԲՀԿ նախագահ է ընտրվել Նաիրա Վահանի Զոհրաբյանը։

2017 թվականի փետրվարի 10-ին հրավիրվել է ԲՀԿ 9-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվեց՝ Գագիկ Ծառուկյանը[6]։

Ընտրություններ

խմբագրել

Խորհրդարանական ընտրություններ

խմբագրել
Տարի Կուսակցական-ցուցակ +/–
Ձայներ % Տեղեր /ընդհանուր
2007
204,483
15.1%
18 / 90
Նորամուտ
2012
454,673
30.12%
28 / 90
  10
2017*
428,965
27.35%
31 / 105
  3
2018[7][8]
103,824
8.27%
26 / 132
  5

* Որպես Ծառուկյան դաշինքի մաս։

Երևանի ավագանու ընտրություններ

խմբագրել
Ընտրություններ Քաղաքապետի թեկնածու Ձայներ % Տեղերի քանակը ավագանու խորհրդում
2009
Արման Վարդանյան
89,131
22.65%
17 / 65
2013
Վարդան Օսկանյան
97,189
23.07%
17 / 65
2017
2018
Նաիրա Զոհրաբյան
25,218
6.95%
5 / 65

Կուսակցության խորհրդանիշներ

խմբագրել

Կուսակցությունն ունի իր խորհրդանշանը և հիմներգը։ Կուսակցության խորհրդանշանն իրենից ներկայացնում է Հայաստանի դրոշի եռագույնի յուրաքանչյուր գույնին համապատասխան հայերեն «Բ» և «Հ» տառերի ու կորագծի ուռուցիկ ձգվող համադրություն, որի տակ գրված է «Միասին կառուցենք բարգավաճ երկիր» կարգախոսը։ Կուսակցության դրոշն իրենից ներկայացնում է լայնության և երկարության չափերի 1:2-ի հարաբերակցությամբ, կենտրոնում՝ Կուսակցության անվանումով և Կուսակցության խորհրդանշանի պատկերով սպիտակ պաստառ[9]։

Կուսակցության նախագահներ

խմբագրել

Համագործակցություն

խմբագրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագործակցում է արտերկրում գործող մի շարք քաղաքական ուժերի հետ։

2008 թվականին Երևանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և «Եդինայա Ռոսիյա» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովը ստորագրեցին համաձայնագիր համագործակցության մասին։

2009 թվականից այն համագործակցում է Ուկրաինայի «Ռեգիոնների» կուսակցություն հետ։

2009 թվականին համագործակցության ամուր հիմքեր են դրվել ԲՀԿ-ի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև։

2014 թվականի հուլիսի 3-ին կուսակցությունը պաշտոնապես անդամակցեց Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքին[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://bhk.am/hy/bhk-himnadir-naxagah
  2. «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
  3. «Կառուցվածք, ԲՀԿ». www.bhk.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
  4. http://bhk.am/hy/ampop-patmutyun
  5. http://bhk.am/hy/node/124
  6. https://armtimes.com/hy/article/103907
  7. «ԿԸՀ-ն ամփոփել է 2010 ընտրատեղամասերի արդյունքները, «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. «ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր. «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. http://bhk.am/hy/kanonadrutyun-tsragir
  10. Գագիկ Ծառուկյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից
  11. Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն հայտարարում եմ ընդդիմություն
  12. Համագործակցություն