Գրականագիտություն, գեղարվեստական գրականության զարգացումն ու առանձնահատկություններն ուսումնասիրող գիտություն։ Գրականագիտությունը, բացահայտելով գրականության գեղարվեստական արժեքները, ձգտում է ազդել գրականության զարգացման վրա։ Գրականագիտությունն իր անվանումն ստացել է 20-րդ դարի սկզբներին, բայց ծագում է Պլատոնի, Արիստոտելի ժամանակներից[1]։

Գրականագիտության բաժիններ խմբագրել

Գրականագիտությունն ունի երեք հիմնական բաժին՝

Գրականագիտությունն ունի նաև օժանդակ բաժիններ՝ տեքստաբանություն, մատենագիտություն, թարգմանության տեսություն և այլն։

Սրանք տարբեր նպատակներով ու տարբեր կողմերից են մոտենում մոտենում գրանյութի ուսումնասիրությանը, սակայն փոխարդարձաբար լրացնում են իրար գրականության հետազոտման գործում։ Գրականության տեսությունը օգնում է գիտականորեն ըմբռնելու գրականության զարգացման օրինաչափությունները և իր հերթին գրական քննադատությունից և գրական պատմությունից նյութ է քաղում ընդհանրացումների համար[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Երևան, «Վան Արյան», 2009։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 197