Ծնելիության գործակից
Ծնելության գործակիցը՝ (ծնունդներ/բնակչության մակարդակ) որոշակի ժամանակահատվածի համար 1000 մարդուն ընկնող ծնունդների քանակն է[1]։ Ծնելիության գործակիցը հաշվարկվում է մի քանի եղանակով, որի համար հիմք է հանդիսանում իրական ծնունդները պետական գրանցման համակարգում և բնակչության թվաքանակը համաձայն մարդահամարի տվյալների։ Ծնելիության գործակիցը (մահացածության և միգրացիայի գործակիցների հետ միասին) օգտագործվում է բնակչության աճը հաշվարկելու համար։

Ծնելիության գործակիցը նաև օգտագործվում է որոշակի տարիքային խմբերի համար, դրա համար հիմք է ընդունվում 1000 տվյալ տարիքային խումբը[2]։ Ծնելիության գործակից տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1859 թվականին[3]։
Տարիներ | Գործակից | Տարիներ | Գործակից |
---|---|---|---|
1950–1955 | 37.2 | 2000–2005 | 21.2 |
1955–1960 | 35.3 | 2005–2010 | 20.3 |
1960–1965 | 34.9 | 2010–2015 | 19.4 |
1965–1970 | 33.4 | 2015–2020 | 18.2 |
1970–1975 | 30.8 | 2020–2025 | 16.9 |
1975–1980 | 28.4 | 2025–2030 | 15.8 |
1980–1985 | 27.9 | 2030–2035 | 15.0 |
1985–1990 | 27.3 | 2035–2040 | 14.5 |
1990–1995 | 24.7 | 2040–2045 | 14.0 |
1995–2000 | 22.5 | 2045–2050 | 13.4 |
2012 թվականի դրությամբ աշխարհի ծնելիության միջին գործակիցը կազմում է 19,15[5], իսկ 2007` 20,09[6]։ Իսկ 2016 թվականին գործակիցը նվազել է մինչև 18.6[7]:
2016 թվականի գործակիցը ցույց է տալիս, որ ամեն վայրկյան աշխարհում ծնվում է միջինը 4,3 մարդ, իսկ ամեն րոպե` 256 մարդ[7]։
Քաղաքականություն խմբագրել
Ծնելիության գործակիցը պետությունների, կառավարությունների ուշադրության կենտրոնում է։ Որոշները (օրինակ Իտալիան և Մալայզիան) ծնելության գործակիցը կապում են ֆինանսական վիճակի հետ և խրախուսում են նոր մայրերին։ Կան պետություններ, որոնք պայքարում են ծնելիության գործակցի դեմ (օրինակ Չինաստանի մեկ երեխայի քաղաքականությունը 1978-ից 2015 թվականներին)։ Քաղաքականությունը, երբ նվազեցվում է ծնելիությունը համարվում է հակաազգային քաղաքականություն։
Համարվում է, որ կանանց իրավունքների մեծացումը բերում է ծնելիության գործակցի անկմանը։ Որոշ երկրներ կանանց իրավունքների մեծացման մեթոդով նվազեցնում են ծնելիության գործակիցը։ Հիմնականում մեծ ծնելիության գործակիցը ուղղորդվում է առողջական խնդիրներով, ցածր կենսամակարդակով և կանանց իրավունքների ցածր մակարդակով։ Ժողովրդագրական թեզիսի համաձայն, որքան բարձր է երկրի զարգացվածությունը, այնքան ցածր է ծնելիության մակարդակը։
Համարվում է, որ երբ ծնելիության գործակիցը 10-20 է, ապա այն ցածր է, 40-50-ի դեպքում այն բարձր է[8]։ Այս էստրեմումի կետերում երկրի կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, բարձրի դեպքում կրճատման մեխանիզմներ կիրառի, իսկ ցածրի դեպքում` հակառակը։
Պետությունների ծնելիության գործակիցներ խմբագրել
Համաձայն CIA-ի «'The World Factbook», ամենաբարձ ծնելիության գործակիցը Նիգերում է (51,26), իսկ ամենացածրը` Մոնակոյում (6,72)։
Համեմատած 1950-ական թվականների հետ (երբ ծնելիության գործակիցը 36 էր)[9], ծնելիության գործակիցը 2011 թվականի դրությամբ նվազել է 16-ի, և շատ գիտնականներ կանխատեսում են, որ անկումը կշարունակվի[10]։
Տարբեր աշխարհագրական վայրերում ծնելության գործակիցները տարբեր են։ Եվրոպայում 2011 թվականի հուլիսի դրությամբ Իռլանդիայի ծնելիության գործակիցը 16,5 էր, Ֆրանսիայում` 12,8, իսկ Շվեդիայում` 12.3[11][12]:
Հայաստան խմբագրել
Ծնելիության գործակիցը Հայաստանում ավելի ցածր է քան միջինը աշխարհում, սակայն 2000 թվականից հետո այն ունի աճման միտում։
Տարիներ | Գործակից | Տարիներ | Գործակից |
---|---|---|---|
2000 | 10,6 | 2010 | 14,7 |
2001 | 10,0 | 2011 | 14,3 |
2002 | 10,1 | 2012 | 14,0 |
2003 | 11,3 | 2013 | 13.8 |
2004 | 11,8 | 2014 | 14,3 |
2005 | 11,9 | 2015 | 13.9 |
2006 | 12,0 | 2016 | |
2007 | 12,9 | 2017 | |
2008 | 13,3 | 2018 | |
2009 | 14,5 | 2019 |
Ենթասահարա խմբագրել
Ենթասահարայում ծնելիության գործակիցը ամենաբարձրն է։ 2016 թվականի դրությամբ Նիգերը, Մալին, Ուգանդան, Զամբիան և Բուրունդին ունեին ամենաբարձր ծնելիության գործակիցը աշխարհում[14]։ Սա համարվում է պարադոքս, քանի որ այս երկրները չափազանց աղքատ են և տրամաբանական չէ շատ երեխա ունենալը[15]։
Աֆղանստան խմբագրել
Աֆղանստանը 2016 թվականի դրությամբ ծնելիության գործակցով 11-րդն է աշխարհում և առաջինը որպես ոչ աֆրիկյան երկիր[14]։ Այս բարձր գործակիցը բացատրվում է ավանդույթներով, կրոնական գործոններով, կանանց իրավունքների ցածր մակարդակով և շատ տղաներ ունենալու ցանկությամբ[16]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «World Birth rate – Demographics»։ Indexmundi.com։ Վերցված է հոկտեմբերի 17, 2011
- ↑ «birthrate: Definition from»։ Answers.com։ Վերցված է հոկտեմբերի 17, 2011
- ↑ «Birthrate – Definition and More from the Free Merriam-Webster Dictionary»։ Merriam-webster.com։ Վերցված է հոկտեմբերի 17, 2011
- ↑ «UNdata: Crude birth rate (per 1,000 population)»։ United Nations։ օգոստոսի 25, 2011։ Վերցված է հոկտեմբերի 17, 2011
- ↑ Staff (2012)։ «FIELD LISTING :: BIRTH RATE»։ Central Intelligence Agency - The World Factbook։ Central Intelligence Agency։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 11, 2007-ին։ Վերցված է հունիսի 4, 2012
- ↑ Staff (Dec 6, 2007)։ «FIELD LISTING - BIRTH RATE»։ Central Intelligence Agency - The World Factbook։ Central Intelligence Agency։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 11, 2007-ին։ Վերցված է նոյեմբերի 1, 2012
- ↑ 7,0 7,1 Staff (2016)։ «FIELD LISTING :: BIRTH RATE»։ Central Intelligence Agency - The World Factbook։ Central Intelligence Agency։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 11, 2007-ին։ Վերցված է հոկտեմբերի 17, 2016
- ↑ «Fertility and Birth Rates»։ Child Trends (en-US)։ 2015-03-24։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-26-ին։ Վերցված է 2016-05-17
- ↑ «Crude Birth Rates – The World and its Major Regions, 1950–2050»։ uneca.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-16-ին։ Վերցված է հոկտեմբերի 17, 2011
- ↑ «Federal report shows drop in adolescent birth rate, July 7, 2011 News Release – National Institutes of Health (NIH)»։ Nih.gov։ հուլիսի 7, 2011։ Վերցված է հոկտեմբերի 17, 2011
- ↑ Susan Daly։ «Ireland has one of highest birth and lowest death rates in EU · TheJournal»։ Thejournal.ie։ Վերցված է հոկտեմբերի 17, 2011
- ↑ «Crude birth rate (Per 1000 person)»։ Eurostat։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «Ծնելիության գործակիցը Հայաստանում»։ Ազգային վիճակագրական ծառայություն։ 12 հունվար 2017։ Վերցված է 12 հունվար 2017
- ↑ 14,0 14,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է 2017-01-12
- ↑ Malthus, Thomas Robert (1826), An Essay on the Principle of Population (6 տպ.), London: John Murray, արխիվացված օրիգինալից 28 August 2013-ին, https://web.archive.org/web/20130828222107/http://www.econlib.org/library/Malthus/malPlong.html
- ↑ «AFGHANISTAN: Large families encouraged by culture as well as religion»։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-08-ին։ Վերցված է 2017-01-12