Արա Սարգսյան
Արա Միհրանի Սարգսյան (ապրիլի 7, 1902, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունիսի 13, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քանդակագործ, Երևանի նկարիչների միության հիմնադիր (1932) և առաջին նախագահ, Հայաստանում առաջին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիր, այդ ինստիտուտի առաջին ռեկտոր, պրոֆեսոր (1947)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1959), ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, Նեմեսիս ծրագրի մասնակից[1]։ Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիրն է:
ԿենսագրությունԽմբագրել
Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 7-ին Պոլսից ոչ հեռու գտնվող Մաքրի գյուղում՝ Միհրան և Կատարինե Սարգսյանների ընտանիքում։
Ուսման տարիներԽմբագրել
Նախնական անհրաժեշտ գիտելիքները ստանում է տեղի Տատյան ուսումնարանում, այնուհետև՝ 1914 թվականին, երբ ընտանիքը տեղափոխվում է Պոլիս՝ Բերա թաղամաս, ուսումը շարունակում է Եսայան սանոց վարժարանում։ Արայի հորեղբայրը՝ Սարգիս Սարգսյանը, Կոստանդնուպոլսի հայտնի ճարտարապետներից էր, նրա խորհրդով Արան խորանում է արվեստի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արան թողնում է ուսումն ու սկսում զբաղվել պատահական աշխատանքով՝ գոյության միջոցներ վաստակելու նպատակով։ Նա զբաղվում է գրագրությամբ, գծագրությամբ, անգամ՝ էլեկտրիկ է աշխատում։ Պատերազմից հետո նա սովորում է նախ Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում (1919-1921), որտեղ հանդես է եկել ինքնուրույն դիմաքանդակներով, հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ՝ ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով, որտեղ զգացվում է Ռոդենի ազդեցությունը: Այնուհետև, շարունակել է ուսումը Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում (1921-1924)՝ աշակերտելով Էդմոնդ Հելմերին և Յոզեֆ Մյուլներին, դիմաքանդակներով մասնակցել տեղի նկարիչների ցուցահանդեսներին։ Այս շրջանի դիմաքանդակները հասուն արվեստագետի ստեղծագործություններ են՝ հոգեբանական խառնվածքների շեշտված դրսևորումներով, որոշ դեպքերում թեթևակի հակումով դեպի իմպրեսիոնիզմը։ Կոմպոզիցիոն ստեղծագործություններում շարունակել է ողբերգական սյուժեները՝ Ռոդենյան ոճի պլաստիկական լուծումներով։ Գեղարվեստի վարժարանի քառամյա ուսումը նա գերազանց ավարտում է երկու տարում։ 1921 թվականին ավարտելով Գեղարվեստի ուսումնարանը որոշում է մեկնել Հռոմ։ Եսայան վարժարան հովանավորում է Արայի ուսումն արտասահմանում։ Այնուհետև կյանքի սղության պատճառով տեղափոխվում է Վիենա և ընդունվում է այսպես կոչված «Վարպետների դպրոց»։ Այստեղ նրա առաջին ղեկավարն էր պրոֆեսոր Է. Հելմերը, ապա Մյուլները։ Մասնագիտանում է հատկապես դիմաքանդակի ժանրում և Վիեննայի նկարիչների միության ցուցահանդեսին ներկայացնում է երաժիշտ, պրոֆեսոր Ռիխարդ Ռոբերտի պորտրեն։
ՀայաստանումԽմբագրել
Վիեննայում 1924 թվականին ընդունում է խորհրդային քաղաքացիություն և 1925 թվականի ապրիլի 26-ին ժամանում Երևան՝ դնելով հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբը։ 1925-ից 1930 թվականներին Երևանյան գեղարվեստական տեխնիկումում բացում է քանդակագործության բաժինը և սկսում դասավանդել այնտեղ։ 1930-ական թվականներին Արա Սարգսյանը փորձում է միավորել Հայաստանի նկարիչներին՝ համատեղ սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով։ 1932 թվականին Գաբրիել Գյուրջյանի, Միքայել Արուտչյանի, Արա Սարգսյանի ջանքերով հիմնադրվում է Հայաստանի նկարիչների միությունը, իսկ առաջին քարտուղար միաձայնորեն ընտրվում է հենց Արա Սարգսյանը, որը գլխավորում է մինչև 1937 թվականը։ Սարգսյանի մանկավարժական գործնեությունն առավել լայն ծավալ ու նշանակություն է ստացել 1945 թվականից, երբ նրա գլխավորությամբ հիմնադրվել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ Այս ժամանակաշրջանի նրա ստեղծագործություններում նկատվում է ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային արվեստի շունչը:
Վախճանվել է 1969 թ. հունիսի 13-ին Երևանում: Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում:
1973 թվականին Երևանում բացվել է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի համատեղ տուն-թանգարանը[2]:
ՍտեղծագործություններԽմբագրել
Արա Սարգսյանը ստեղծագործել է քանդակագործության բոլոր ժանրերում՝ մոնումենտալ, հաստոցային քանդակ, հարթաքանդակ, թեմատիկ-կոմպոզիցիոն ստեղծագործություններ՝ օգտագործելով տարբեր նյութեր՝ մարմար, փայտ, շամոտ, բրոնզ և բազալտ:
ԿոմպոզիցիաներԽմբագրել
- «Քաղց», գիպս, 1919 թ.,
- «Անսփոփ վիշտ», բրոնզ, 1950 թ.
- «Հուսահատություն», գիպս, 1920 թ.,
- «Տառապանք», կավ, 1922 թ.,
- «Լուռ վիշտ», մարմար, 1923 թ.,
- «Բարձունքի գրավումը», փայտ,/բրոնզ 1942 թ.։
- «Լոգանքից հետո», գիպս գունավոր, 1938 թ., բրոնզ, 1967 թ.
- Զոհված զինվորի հիշատակին, 1968 թ., Ջանֆիդա գյուղ, բրոնզ-տուֆ, 360*260*150/ճարտարապետ` Արմեն Սարգսյան
ԴիմաքանդակներԽմբագրել
- «Կառլ Վայգել», գիպս, 1922 թ.,
- «Ռիխարդ Ռոբերտ», գիպս, 1922 թ.,
- «Հեղինե Զատեյան», գիպս, 1923 թ.,
- «Սարգիս Խաչատության», գիպս, 1924 թ.,
- «Վահան Թոթովենց», գիպս, 1926 թ.,
- «Մանուկ Աբեղյան», գիպս, 1926 թ.,
- «Հրաչյա Աճառյան», գիպս, 1926 թ.,
- «Միքայել Նալբանդյան», Գիպս, 1933 թ.,
- «Հակոբ Պարոնյան», գիպս, 1933 թ.,
- «Սուրեն Սպանդարյան», մարմար, 1927 թ.։
ՄոնումենտներԽմբագրել
- «Հովհաննես Թումանյան», բրոնզ, 1957 թ.,
- «Ալեքսանդր Սպենդիարյան», բրոնզ, 1957 թ.,
- «Նելսոն Ստեփանյան», բրոնզ, 1950 թ.
- «Մայր Հայաստան» հուշահամալիր, կռած պղինձ, 1975 թ.:
ՑուցահանդեսներԽմբագրել
- Կոստանդնուպոլիսի հայերի մշակույթի տան գեղարվեստի քաղաքային ցուցահանդես,1921
- Առաջին անգամ մասնակցել է Վիեննայի կերպարվեստագետների ցուցահանդեսին երաժշտագետ Ռ. Ռոբերտի և դաշնակահար Վ. Սիմոնովիչի դիմաքանդակներով: Մամուլի կողմից ստացել է բարձր գնահատական,1922
- Նկարիչների միության գարնանային ցուցահանդես Վիեննայում,1923
- Առաջին անգամ Հայաստանում մասնակցել է Հայ կերպարվեստագետների ընկերության ցուցահանդեսին,1926
- ԽՍՀՄ Ժողովրդական արվեստի հոբելյանական ցուցահանդեսը Մոսկվայում,1927
- Փորագրանկարների և նկարների ցուցահանդես ՈՒՀԱՄ (Ուկրաինայի հեղափոխական արվեստի միությունը),Կիև,1928
- Մասնակցել է «10-տարի» կերպարվեստի Հոբելյանական ցուցահանդեսին Երևանում,1930
- Հայաստանի գեղարվեստի ցուցահանդեսի 11 ամյակը Երևանում,1931
- Ցուցահանդես «Կարմիր բանակի 15 տարիները»: Երևան,1933
- Ցուցահանդես «Հայաստանի նկարիչների և քանդակագործների 13 տարիների գործունեությունը»: Երևան,1933
- Ցուցահանդես «Անդրկովկասի գեղարվեստական արվեստը»: Առաջին Անդրկովկասյան արվեստի օլիմպիադա:Թբիլիսի,1934
- Կերպարվեստի ասպարեզում մատուցած ծառայությունների համար ՀՍՍՌ Կենտգործկոմի նախագահությունը նրան շնորհել է ռեսպուբլիկայի «Արվեստի վաստակավոր գործչի» կոչում,1935
- Ընտրվել է Անդրկենտգործկոմի անդամ,1935
- Ցուցահանդես «կերպարվեստի 15 տարի»: Երևան,1935
- Ցուցահանդես «Սովետական Սահմանադրություն»: Երևան,1937
- Համաշխարհային ցուցահանդես: Նյու Յորք,1938
- Կերպարվեստի ասպարեզում աչքի ընկած ծառայությունների համար ՍՍՌՄ Գերագույն Սովետը նրան պարգևատրել է` «Պատվո Նշան» շքանշանով,1939
- Հայկական ԽՍՀ գեղարվեստի ցուցահանդես: Մոսկվա-Լենինգրադ,1939
- Հայկական ԽՍՀ նկարիչների և քանդակագործների ստեղծագործությունների շարժական ցուցահանդես: Հայաստան,1939
- 20 տարվա ընթացքում Հայաստանի գեղարվեստի հուշարձանների հոբելյանական ցուցահանդես: Երևան,1940
- 20 տարվա Հայաստանի գեղարվեստի ցուցահանդես: Թբիլիսի,1941
- «Հայաստանի նկարիչները Հայրենական պատերազմում» ցուցահանդես: Երևան,1942
- «Կարմիր բանակի հերոս» ցուցահանդես: Երևան,1942
- Հոբելյանական ցուցահանդես «Հայրենական մեծ պատերազմ», Երևանում խորհրդային կառավարության կողմից ստեղծված 25-ամյա տարեդարձին նվիրված,1942
- Ցուցահանդես «Հայրենիքի համար»: Երևան,1943
- Հայ նկարիչների ցուցահանդես: Մոսկվա,1944
- ՍՍՌՄ Գերագույն Սովետի կողմից պարգևատրվում է երկրորդ «Պատվո նշան» շքանշանով,1945
- Հայաստանի կերպարվեստի ցուցահանդես: Երևան,1945
- Հոբելյանական ցուցահանդես Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 25-ամյակին նվիրված: Երևան,1945
- Մոսկվայի Հայկական ԽՍՀ գեղարվեստի ցուցահանդես,1946
- Ստանում է քանդակագործության պրոֆեսորի կոչում,1947
- Ընտրվում է Հայկ. ՍՍՌ Գերագույն Սովետի դեպուտատ,1947
- Համամիութենական արվեստի ցուցահանդես: Մոսկվա,1947
- Հայաստանի նկարիչների աշխատանքների հոբելյանական ցուցահանդես նվիրված Մեծ սոցիալիստական հեղափոխության 30-ամյակին: Երևան,1947
- Հայաստանի կոունիստական կուսակցության XIV համագումարին նվիրված Հայաստանի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Երևան,1948
- Խորհրդային բանակի 30-ամյակին նվիրված խորհրդային արվեստի ցուցահանդեսը Հայաստանում: Երևան,1948
- Խորհրդային բանակի 30-ամյակին նվիրված խորհրդային արվեստի ցուցահանդեսը Հայաստանում: Երևան,1948
- Ընտրվում է ՍՍՌՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ,1949
- Համամիութենական կերպարարվեստի ցուցահանդես: Մոսկվա,1949
- Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի նախագահությունը նրան շնորհում է ռեսպուբլիկայի «Ժողովրդական նկարչի» կոչման,1950
- Հայաստանում կերպարվեստի ցուցահանդես`նվիրված Հայաստանում Խորհրդային Միության ստեղծման XXX ամյակին: Երևանի Գեղարվեստի Համամիութենական Ցուցահանդես: Մոսկվա,1950
- Ընտրվում է Հայկ. ՍՍՌ Գերագույն սովետի դեպուտատ:1951
- Գեղարվեստի ցուցահանդես: Երևան,1952
- ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի անդամների աշխատանքների ցուցահանդես: Մոսկվա,1952
- ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի լիիրավ անդամների և թղթակից անդամների աշխատանքների երրորդ ցուցահանդեսը: Մոսկվա,1954
- Հայկական ԽՍՀ գեղարվեստի ցուցահանդես: Մոսկվա,1956
- Խորհրդային արվեստագետների համամիութենական համագումարի նկարների և գրաֆիկայի ցուցահանդես: Մոսկվա,1957
- Համամիութենական արվեստի ցուցահանդես `նվիրված Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը: (1917-1957): Մոսկվա,1957
- Հայկական ԽՍՀ գեղարվեստի ցուցահանդես, նվիրված Հոկտեմբերյան սոցիալիստական Մեծ հեղափոխության 40-ամյակին: Երևան,1957
- ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի լիիրավ անդամների և թղթակից անդամների աշխատանքների ցուցահանդես: Մոսկվա,1957
- Ընտրվում է ՍՍՌՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ,1958
- Սոցիալիստական երկրների կերպարվեստի ցուցահանդես: Մոսկվա-Լենինգրադ,1958
- «Наш современник»: ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի իսկական անդամների, պատվավոր անդամների և թղթակից անդամների աշխատանքների ցուցահանդես,1959
- Հայաստանում խորհրդային իշխանության ստեղծման 40-ամյակին նվիրված Հանրապետական արվեստի ցուցահանդես: Երևան,1960
- Համամիութենական արվեստի ցուցահանդես: Մոսկվա,1961
- Երևանում և Մոսկվայում առաջին անգամ կազմակերպվում է քառասնամյա ստեղծագործական գործունեությունը ամփոփող ցուցահանդես` շուրջ 400 աշխատանքներով,1962
- ՍՍՌՄ Գերագույն Սովետի ապրիլի 12-ի հրամանագրով շնորհվեց ՍՍՌՄ ժողովրդական նկարչի կոչում,1963
- Ապրիլի 16-ին Մոսկվայում, ՍՍՌՄ գեղարվեստի ակադեմիայի սրահներում բացվեց նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը,1963
- Երևանում «Մայր Հայաստան» մոնումենտալ հուշարձանով մասնակցում է նկարիչների միության ցուցահանդեսին,1968
- Ետմահու արժանանում է ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկրի կոչմանը,1971
- «Մայր Հայաստան» հուշահամալիրը ցուցադրվում է ԱՄՆ Սպոկանե քաղաքում «Expo 74» միջազգային ցուցահանդեսի «Խորհրդային տաղավարում»,1974
- Մայր Հայաստան» հուշահամալիրը ցուցադրվում է Բուենոս Այրես քաղաքում բացված միջազգային ցուցահանդեսի «Հայաստանի տաղավարում»,1976
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.youtube.com/watch?v=0epqSInAGiI «Նեմեսիսի» հերոսներից մեկի՝ Արա Սարգսյանի մահվան պատճառն այդպես էլ անհայտ մնաց։
- ↑ https://www.youtube.com/watch?v=beJmulj6JmE Ինչո՞ւ են վաճառվում Արա Սարգսյանի քանդակները
ԳրականությունԽմբագրել
- Նվիրվում է Արա Սարգսյանի ծննդյան 115-ամյակին (1902-1969) (2017)։ Արա Սարգսյան։ Երևան: «ՎարդՀրատ» ՍՊԸ։ ISBN 978-9939-833-24-8: