Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունք

Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունք, գրական տարածաշրջանային կազմավորում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում[1]։

Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունք
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1957
Պաշտ. լեզու(ներ)հայերեն
ՆախագահՄանվել Միկոյան
Վերադաս կազմակերպությունՀԳՄ

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 1957 թվականի հուլիսի 21-ին՝ որպես ՀՍԳՄ Կիրովականի գրական միավորում[2]։ Նախագահ է նշանակվել Նոր-Այրը, ով բաժանմունքը ղեկավարել է 17 տարի[3]։

Միավորման ստեղծումն առաջինը ողջունել է Ավետիք Իսահակյանը՝ այդ մասին ասելով.

  Մեծն Թումանյանի հայրենի աշխարհում ստեղծվող երիտասարդ գրողների միավորումը կտա իրենց ձայնը ունեցող բանաստեղծներ և վիպասաններ[1]։
- Ավետիք Իսահակյան
 

1960 թվականին լույս է տեսել «Լոռի» ալմանախը, իսկ մի քանի տարի անց հրատարակվել են Նորիկ Սաֆարյանի, Սերո Անտոնյանի, Ռազմիկ Պողոսյանի, Մհեր Բեժանյանի, Գրետա Մկրտչյանի, Հրաչյա Սարուխանի բանաստեղծական առաջին գրքերը, Գալուստ Գալստյանի պատմվածքների ու նովելների ժողովածուն։

1968 թվականի նոյեմբերի 21-ին Կիրովականում անցկացվել է հանրապետության երիտասարդ և սկսնակ գրողների ութերորդ խորհրդակցությունը (մասնակիցներ էին Նաիրի Զարյանը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, Անահիտ Սահինյանը, Մկրտիչ Սարգսյանը, Սուրեն Աղաբաբյանը, Հրանտ Թամրազյանը, Սերգեյ Սարինյանը և այլք), որի արդյունքում Կիրովականի գրական միավորումը վերակազմավորվել է ՀԳՄ Կիրովականի բաժանմունքի, իսկ 2006 թվականից՝ Լոռու մարզային բաժանմունքի։

Հայաստանի սովետական գրողների միության Կիրովականի բաժանմունքի առաջին հաշվետու ընտրական ժողովը կայացել է 1974 թվականի փետրվարի 26-ին, որտեղ զեկուցումով հանդես է եկել Նոր-Այրը և իր խնդրանքի համաձայն ազատվել բաժանմուքի պատասխանատու քարտուղարի պարտականությունից[1]։

2010 թվականին Վանաձորի ավագանու որոշմամբ բաժանմունքը նոր մասնաշենք է ստացել՝ տեղափոխվելով Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ[4]։

Նկարագրություն

խմբագրել

Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքը միավորում է Հայաստանում և դրա սահմաններից դուրս հայտնի ավագ, միջին և երիտասարդ սերունդների ստեղծագործողներին։ Բաժանմունքում կազմակերպվում են տարաբնույթ գրական միջոցառումներ՝ քննարկումներ, ընթերցումներ, գրքերի շնորհանդեսներ, գրողների հոբելյաններ։

1997 թվականից հրատարակվում է մարզային գրական բաժանմունքի «Երկունք» թերթը (հիմնադիր-խմբագիր՝ Մանվել Միկոյան), որը դարձել է գրական կյանքի տարեգիրը։ Ի տարբերություն մյուս գրական-մշակութային պարբերականների՝ «Երկունք»-ը տպագրում է բացառապես գրական նյութեր[1]։

Ղեկավարներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ. Շախկյան.-Եր.։ 2016, 848 էջ
  2. Հայաստանի գրողների միության պաշտոնական կայք
  3. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ 414 էջ
  4. ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը նոր տարածք ստացավ

Արտաքին հղումներ

խմբագրել