Մարց (գետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարց (այլ կիրառումներ)
Մարց կամ Մարցիգետ (Մարցագետ)[1], գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի աջ վտակը։ Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի Պաղակն լեռնագագաթի հարավային լանջերից՝ մոտ2000 մ բարձրությունից։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 252 կմ2։ Անտառապատ ձորով հոսում է հարավ-արևմուտք, ապա՝ հյուսիս-արևմուտք, Թումանյան քաղաքի մոտ միախառնվում Դեբեդին։
Մարց | |
---|---|
Մարց գետի կիրճը | |
Բնութագիր | |
Երկարություն | 29 կմ |
Ավազանի մակերես | 252 կմ² |
Ջրի ծախս | 2,47 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Պաղակն |
Գետաբերանի տեղակայում | Դեբեդ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Սարիաղբյուր, Ահնիձոր և Աթան |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Լոռու մարզ |
Մարցի հիմնական վտակներն են Սարիաղբյուրը, Ահնիձորը և Աթանը։
Սնումը հիմնականում անձրևային (42 %) և հալոցքային (32 %) է, վարարումը՝ մարտ-հունիս ամիսներին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 68 %-ը[2]։
Տարեկան միջին ծախսը 2,47 մ3/վ է, հոսքը՝ 77,5 մլն մ3 (Թումանյան քաղաք)։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[3][4]։ Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի մոնոթորինգի և թափոնների ուսումնասիրության մասին Տեղեկագրի գետի ջրի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է «լավ»[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Թ. Հ. Հակոբյան, Կ. Օ. Օհանյան, Գ. Ե. Ավագյան, Խ. Ե. Նազարյան, Սովետական Հայաստան, Երևանի պետական համալսարան, Միտք հրատարակչություն, Երևան 1967, էջ 188-190
- ↑ Ափիցարյան, Ռուդիկ (2015). Մարց. Երևան: Աստղիկ. ISBN 978-9939-50-292-2.
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 82 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 742 — 992 էջ։
- ↑ «ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 354)։ |