Կիսլովոդսկ (ռուս.՝ Кисловодск, բառացի՝ թթու ջրեր), քաղաք-բուժավայր[2] Ռուսաստան Դաշնության հարավում, ընդգրկված է Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկի քաղաքային օկրուգում՝ հանդիսանալով վերջինիս վարչական կենտրոնը։

Քաղաք
Կիսլովոդսկ
ռուս.՝ Кисловодск
Դրոշ Զինանշան
Flag of Kislovodsk (Stavropol krai).png Coat of Arms of Kislovodsk (2013).svg

Kislovodsk from Koltso-gora.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտՍտավրոպոլի երկրամաս
Քաղաքային օկրուգԿիսլովոդսկի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1803 թ.
Առաջին հիշատակում1803
Այլ անվանումներԿիսլովոդսկայա
Տվյալ կարգավիճակում1903 թվականից
Մակերես72 կմ²
ԲԾՄ825 մ
Կլիմայի տեսակբարեխառն-ցամաքային
Խոսվող լեզուներռուսերեն
Բնակչություն129 993 մարդ (2016[1])
Ազգային կազմռուսներ, հայեր, կարաչայներ և այլ ազգեր
Կրոնական կազմքրիստոնյաներ, մուսուլմաններ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 87937
Փոստային դասիչ357700
Ավտոմոբիլային կոդ26, 126
ՍՎՏԲՀԴ07
Պաշտոնական կայքkislovodsk-kurort.org(ռուս.)
##Կիսլովոդսկ (Ռուսաստան)
Red pog.png
##Կիսլովոդսկ (Ստավրոպոլի երկրամաս)
Red pog.png

Գտնվում է Հյուսիսային Կովկասում Սև և Կասպից ծովերի արանքում։ Մոտակա օդանավակայանը տեղակայված է Միներալնիե Վոդի քաղաքում։

Կիսլովոդսկը հիմնադրվել է 1803 թ. որպես ռազմական ամրոց։ Այն անվանակոչվել է շրջակայքի բազմաթիվ հանքային աղբյուրներից ելնելով։

ԱնվանումԽմբագրել

Անվանումն առաջել է ռուսերեն «կիսլայա» ― «թթու» և «վոդա» ― «ջուր» բառերից՝ ավելացրած «սկ» վերջածանցը, որն ունի վայրի իմաստ, այսինքն՝ «Թթուջրի վայր»։

Քաղաքն այդպես է անվանվել նկատի ունենալով այստեղի «Նարզան» աղբյուրի ածխաթթվային ջրի համը[3]։

ՊատմությունԽմբագրել

19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Կիսլովոդսկը որպես մոդայիկ առողջարան գրավում է բազմաթիվ երաժիշտների, դերասանների և Ռուսաստանի արիստոկրատիայի ներկայացուցիչների։ Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակների հերոսը» վեպի որոշ իրադարձություններ տեղի են ունեցել Կիսլովոդսկում։

ԲնակչությունԽմբագրել

2016 թվականի տվյալներով օկրուգում բնակվում է 129 993 մարդ[1]։

Ազգային կազմը

2010 թվականի մարդահամարի արդյունքներով այստեղ բնակվող հիմնական ազգություններն են[4]

Ազգություն Թվաքանակը, հազ. մարդ Բաժինը, %
Ռուսներ 98 205 76,39
Հայեր 11 715 9,11
Կարաչայներ 5 451 4,24
Ուկրաինացիներ 1 734 1,35
Աբազներ 1 473 1,15
Վրացիներ 1 191 0,93

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 448