Մարգահովիտի արգելավայր

Մարգահովիտի արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք Հայաստանի Լոռու մարզում[1]։ Կազմավորվել է ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի 1971 թ. ապրիլի 4-ի թիվ 212 կարգադրությամբ, ունի 3368 հեկտար տարածք, գտնվում է Աղստև գետի ավազանում՝ Մարգահովիտ գյուղից դեպի Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին ընկած տարածքում՝ ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրություններում։ Գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գերատեսչական ենթակայության տակ։ Կառավարող կազմակերպությունը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ։ Ստեղծվել է խոնավասեր անտառների և դրանց բնորոշ կենդանական աշխարհի (այծյամ, գորշ արջ, կովկասյան մայրեհավ և այլն) պահպանության նպատակով։

Picto infobox plant.png
Մարգահովիտի արգելավայր
Տեսակարգելոց
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՎարչատարածքԼոռու մարզ
Հիմնվել է1971
Մակերես3368 կմ²
ԲԾՄ1900 մետր և 2200 մետր

ԾանոթագրություններԽմբագրել

  1. , Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 81 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։