Բացել գլխավոր ցանկը
Կաչաղակ
Pica pica -Poland-8.jpg
Կաչաղակի արտաքին տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկազգիներ
Ընտանիք Ագռավներ
Լատիներեն անվանում
Pica pica
Հատուկ պահպանություն
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179720
NCBI 34924
EOL 1177362

Կաչաղակի հանած ձայները
Թռչելիս

Սովորական կաչաղակ կամ պարզապես կաչաղակ (Լատիներեն`Pica pica), ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն է։

ՆկարագրությունըԽմբագրել

Կաչաղակն ունի սև-սպիտակ փետրավորում և երկար պոչ, ինչը նրան տալիս է յուրօրինակ տեսք և դարձնում է հեշտ ճանաչվող։ Գլուխը, պարանոցը, մեջքը, երկար պոչն ու թևերը սև գույնի են, մետաղական փայլով, իսկ կուրծքը, փորիկը և թևերի ծայրափետուրները` սպիտակ։

Մարմնի երկարությունը կազմում է 45-48 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 250 գ։

Գետնի վրա ավելի հաճախ տեղաշարժվում է ոստոստալով։ Նաև քայլում է ագռավներին բնորոշ քայլվածքով, պոչը՝ տնկած։ Թռչելիս ճախրում է ալիքաձև հետագծով։

Նստակյաց կյանք է վարում, լինում է միայնակ, զույգերով կամ երամով։

Կաչաղակն արձակում է յուրահատուկ բարձր ձայներ։ Դրանց միջոցով արտահայտում է տագնապ և վտանգի մասին զգուշացնում է իր ցեղակիցներին։

ԲազմացումըԽմբագրել

Կաչաղակն իր բույնը հյուսում է ծառերի կամ թփերի վրա։ Հյուսում է մի քանի բույն, օգտագործում է միայն մեկը։ Բույնը գնդաձև է, կառուցված է չոր ճյուղերից։

Ապրիլ ամսին մարին ածում է 4-8 երկնագույն, գորշ բծերով ձու, թուխս է նստում 17-18 օրերի ընթացքում։

ԻնտելեկտըԽմբագրել

Կաչաղակն ընդունակ է իրեն ճանաչել հայելու մեջ։ Նա այս ընդունակությանը տիրապետող փոքրաքանակ կենդանիներից է և միակ ոչ կաթնասունը[1]։

ԱսացվածքԽմբագրել

Խաղողի հասածը կաչաղակն է տանում։

ՄշակույթումԽմբագրել

Իտալացի երգահան Ջոակինո Ռոսինին ունի գրած «Գող կաչաղակը» անունով երկու գործողությամբ օպերա։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Prior, Schwarz, and Güntürkün Helmut, Ariane, and Onur, Schwarz A, Güntürkün O, De Waal Frans (2008)։ De Waal Frans, ed.։ «Mirror-Induced Behavior in the Magpie (Pica pica): Evidence of Self-Recognition»։ PLoS Biology (Public Library of Science) 6 (8): e202։ PMC 2517622։ PMID 18715117։ doi:10.1371/journal.pbio.0060202։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21–ին 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 247