Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Չիչխան (այլ կիրառումներ)

Չիչկան, Չաչխան, Չիչխան, գետ Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերում, Փամբակի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 2250 մ բարձրությունից։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 192 կմ²։ Վերին հոսանքում հոսում է ընդարձակ գետահովտով։ Թռչկանի ջրվեժից ներքև ընդունում է կիրճի տեսք և բացվում Շիրակամուտ գյուղի շրջանում։ Սնումը հալոցքային (42 %) և ստորերկրյա (35 %) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։ Տարեկան միջին ծախսը 1,74 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով հատկապես Շիրակամուտի ջրանցքով, որը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո փլվածքներից փակվել էր։ 1993 թ. այն մաքրվեց և ջրանցքը կրկին սկսեց գործել[2][3][4]։

Չիչկան
Բնութագիր
Երկարություն29 կիլոմետր
Ավազանի մակերես192 կմ²
Ջրի ծախս1,74 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՇիրակի լեռնաշղթա
 · Գետաբերանի տեղակայումՓամբակ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԲարակձոր, Շնագայլ, Մասրաջուր, Տոպար, Քարաղբյուր և Քողտիկ
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասՇիրակի մարզ և Լոռու մարզ[1]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 163 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  3. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 97 — 150 էջ։
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 250 — 804 էջ։