Թովմաս Նազարբեկյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյան (ապրիլի 4, 1855, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1931, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ (բանակի գեներալ), սպարապետ։ 1918 թ-ի Մայիսյան հերոսամարտերը տեղի են ունեցել նրա ընդհանուր հրամանատարությամբ։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1855 թվականին։ Ավարտել է ռազմական գիմնազիան։ 1877-1878 թվականներին մասնակցել է ռուս-թուրքական, իսկ 1904-1905 թվականներին ռուս-ճապոնական պատերազմներին։ 1907-1914 թթ. պաշտոնաթող է գեներալ-մայորի աստիճանով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում, 1914 թվականի հոկտեմբերի 22-ից եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային բրիգադի, իսկ 1916 թվականի նոյեմբերի 18-ից Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1915 թվականի ապրիլի 16-18-ին Դիլմանի մոտ պարտության է մատնել Խալիլ բեյի դիվիզիային, որի համար արժանացել է Գեորգիևյան խաչի 4-րդ աստիճանի շքանշանի։
1917 թ. նշանակվել է նոր կազմավորված Հայկական բանակային կորպուսի հրամանատար։ Թովմաս Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերը 1918 թ-ի մայիսի երրորդ տասնօրյակում կասեցրել են թուրքերի հետագա առաջխաղացումը Վանաձորի (Ղարաքիլիսա) ուղղությամբ։ Հետագայում շարունակել է ծառայությունը Հայաստանի Հանրապետության բանակում։
1919 թվականի մարտի 25-ից ՀՀ-ն Զինվորական խորհրդի նախագահ և զորքերի հրամանատար։ 1919 թվականի հուլիսի 15-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թ. հունվարին մի խումբ հայ և ռուս սպաների հետ աքսորվել է սկզբում Մոսկվա, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար։ Վերադարձել է 1921 թվականին։ Ապրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Գրել է հուշեր։ Մահացել է 1931 թվականին Թիֆլիսում։ ՀՀ-ում զորավարի անունով կոչվել է թաղամաս, իսկ պաշտպանության նախարարությունը սահմանել է մեդալ։
ՊարգևներԽմբագրել
- 1877 թ. Ս. Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով
- 1878 թ. Ս. Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով
- 1892 թ. նոյեմբերի 26-ին Ս. Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով
- 1901 թ. սեպտեմբերի 22-ին Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով
- 1904 թ. «Ոսկյա զենքով քաջության համար»
- 1905 թ. մարտի 3-ին Ս. Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով
- 1915 թ. մարտի 25-ին Ս. Ստանիսլավ 1-ին աստիճանի շքանշանով
- 1915 թ. մարտի 15-ին Ս Աննայի 1-ին աստիճանի շքանշանով
- 1915 թ. հունիսի 15-ին Ս. Գեորգիի շքանշանի 4-րդ աստիճանի շքանշանով
- 1916 թ. հունիսի 10-ին Ս. Վլադիմիրի շքանշանի 2-րդ աստիճանի շքանշանով
ԵրկերԽմբագրել
- Հայկական կորպուսն ընդդեմ թուրքական զորքերի (1917 թվականի նոյեմբեր-1918 թվականի հուլիս), Երևան, 1994:
Արտաքին հղումներԽմբագրել
- Թովմաս Նազարբեկյանի մասին հոդվածը «Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II»
- Воспоминания генерала Ф. И. Назарбекова. Армянский корпус против турецких войск (ноябрь 1917 г. -июль 1918 г., Банбер Айастани архивнери, но. 3, 1992, стр. 33-152.
- Sahakyan R. O., Lieutenant-General Tovmas Nazarbekyan’s role in military operations of the Russian Army aginst the Turkish genocidal forces (1914-1916). Dedicated to the 160th anniversary of Tovmas Nazarbekyan
- Саакян Р. О., Роль генерала Т. Назарбекяна в битве под Дильманом 1915 года (по архивным материалам), Историко-филологический журнал, № 2, с. 209-229, http://hpj.asj-oa.am/6248/1/209.pdf
- Թովմաս Նազարբեկյանի հուշերը (1914 թ. հուլիսից մինչև 1915 թ. հունվարի 1-ը): Տետր 1, Վէմ, Երևան, 2019. թիվ 1, հունվար-մարտ, էջ 268-296 https://www.scribd.com/document/406019287/18-%D4%B1%D6%80%D5%AD%D5%AB%D5%BE-2019-1