1968 թ. – մահացել է Հելեն Քելլերը, կույր ու խուլ ամերիկացի կին գրող, արվեստի բնագավառում բակալավրի աստիճան ստացած առաջին կույր ու խուլ անձնավորությունը։
1886 թ. – ԱՄՆ-ի պատմության առաջին և միակ անգամ «Սպիտակ տանը» տեղի ունեցավ պսակադրություն։ ԱՄՆ-ի նախագահԳրովեր Կլիվլանդը ամուսնացավ Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, ով իր հերթին դարձավ ամենաերիտասարդ առաջին տիկինը (21 տարեկան)։
2016 թ. - Արիզոնայում մահացավ աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ Մուհամմեդ Ալին (Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսեր) (ծնվ. 1942 թ.)։
1679 թ. – Հայաստանում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ, որը ավերեց Երևանն ու բոլոր հարևան բնակավայրերը։ Զոհ գնացին հազարավոր մարդիկ ու գրեթե բոլոր շինությունները։
1917 թ. – ծնվել է Քըրք Քըրքորյանը, ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար, հսկայական բարեգործական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին (մահ. 2015 թ.)։
1981 թ. – Իսրայելական օդուժը իրականացրեց «Օպերա» գործողությունը, լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին։
1982 թ. – Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» ագարակը բացվեց որպես թանգարան։
1588 թ. – մահացել է Միմար Սինանը, ծագումով հայ, թուրք նշանավոր ճարտարապետ (ծն. 1489 թ.)։
1783 թ. – Իսլանդիայում ժայթքեց Լաքի հրաբուխը, պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկը։ Հրաբխի հետևանքով մահացավ մոտ 10 000 մարդ, սատկեց մոտ 11 000 խոշոր եղջերավոր անասուն, 200 000 ոչխար, 30 000 ձի, հաջորդ տարի Եվրոպայի հյուսիսում բերքի պակաս և սով եղավ։
1840 թ. – ծնվել է Ակակի Ծերեթելին, վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից (մահ. 1915 թ.):
1849 թ. – ստեղծվեց Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտան Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ:
1496 թ. – Քրիստափոր Կոլումբոսը ավարտեց իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը: Իսպանիայում նա հայտարարեց, որ գտել է Ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել էր Կուբա կղզի:
1951 թ. – ծնվել է Փիթեր Բալաքյանը, ամերիկակահայ գրող, («Ճակատագրի սև շունը», «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն եւ Ամերիկայի արձագանքը»):
1956 թ. – ծնվել է Յուրի Վարդանյանը, հայտնի հայ ծանրամարտիկ, աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն, 43 տարբեր ռեկորդների հեղինակ:
1997 թ. – Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում «Սահման» ֆիլմի Uphaar Cinema կինոթատրոնում պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացավ 59 մարդ, 103-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ:
1215 թ. – Անգլիայի թագավոր Հովհաննես I Անհողինի կողմից ստորագրված փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը՝ ազդելով այլ արևմտյան երկրների իրավական համակարգի կայացման վրա։
1899 թ. – ծնվել է Երվանդ Քոչարը, նշանավոր հայ նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (մահ. 1979 թ.)։
1940 թ. – գերմանական ռազմաօդային ուժերի միավորումը՝ Լյուֆտվաֆֆեն, խորտակեց Մեծ Բրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով մահացավ ավելի քան 4000 մարդ։
1920 թ. – Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը, գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորեց նրա ընկեր Խան Մահմադովին՝ Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին։
1996 թ. – մահացել է Մայքլ Տեր-Պողոսյանը, հայազգի ֆիզիկոս, գյուտարար, Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի (Positron emission tomography) ստեղծողներից մեկը (ծն. 1925 թ)։
1915 թ. — ծնվել է Գուրգեն Բորյանը, հայ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, «Լիտերատուրնայա Արմենիա»-ի, ապա «Խորհրդային Հայաստան» ամսագրի խմբագիր (մահ. 1971 թ.)։
1974 թ. — որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն, Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Կիպրոսի դեմ և գրավեց Կիպրոսի ողջ հյուսիսը այնտեղ ստեղծելով Կիպրոսի թուրքական պետություն, որը մինչ այսօր չի ճանաչվել ոչ մի պոտության կողմից բացառությամբ Թուրքիայի։
1840 թ. – ծնվել է Ակակի Ծերեթելին, վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, Իլյա Ճավճավաձեի հետ միասին համարվում է վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից (մահ. 1915 թ.)։
1947 թ. – ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ թռչող ափսե արտահայտությունը, գիտականորեն՝ Չբացահայտված թռչող օբյեկտ։
1963 թ. – ծնվել է Յուրի Կասպարյանը, հայազգի երաժիշտ, եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար։
1967 թ. – առաջին հեռուստաեթերը ամբողջ աշխարհով (աշխարհի 5 մայրցամաքների 24 երկրներում մոտ 400 միլիոն հեռուսադիտող), «Մեր երկիր» ծրագրով հեռարձակվեց Բիթլզ խմբի «All You Need is Love» երգը։
1954 թ. – ՍՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով հաստատվել է «Խորհրդային Միության Գեներալիսիմուս» կոչումը և հունիսի 27-ին Ստալինին շնորհվել է գեներալիսիմուսի կոչում։