Լեոնիդ Ազգալդյան
Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան (նոյեմբերի 22, 1942, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - հունիսի 21, 1992[1], Տոնաշեն, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս[3]։
Լեոնիդ Ազգալդյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 22, 1942 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 21, 1992[1] (49 տարեկան) |
Մահվան վայր | Տոնաշեն, Մարտակերտի շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս և զինվոր |
Պարգևներ և մրցանակներ | Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան |
Անդամություն | Անկախության բանակ |
Կայք | azgaldyan.am |
Leonid Azgaldyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թվականներին սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը՝ որպես ռազմական առաջատար գործիչ, գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման փորձի կանխումը։
Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։
1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ թշնամու դավադիր կրակոցների զոհ դարձավ[4]։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով[5]։
2019 թվականի ապրիլին մեկնարկել է ստորագրահավաք՝ Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու համար[6]։ 2019 թվականի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը։[3]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.panarmenian.net/eng/news/133652/
- ↑ http://www.panarmenian.net/eng/date/20091121/news/page/2/
- ↑ 3,0 3,1 «Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացան Արցախի հերոս կոչմանը»։ Պանորամա։ 2019 թ օգոստոստի 31։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-31-ին։ Վերցված է 2019 թ օգոստոստի 31
- ↑ Կենսագրություն
- ↑ «AN ESSAY ON THE PSYCHOLOGY OF THE ARMENIAN FIGHTERS OF ARTSAKH WAR (1988 – 1994)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին։ Վերցված է 2007-12-01
- ↑ «Լեոնիդ Ազգալդյանին շնորհել ազգային հերոսի կոչում. ստորագրահավաք»։ araratnews.am։ 12/04/2019։ Վերցված է 12/04/2019