Հադրութի շրջան
Հադրութի շրջան, վարչական միավոր Արցախի Հանրապետության հարավարևելյան մասում։ Վարչական կենտրոնը Հադրութ քաղաքն է։ 2020 թվականի Հայ-Ադրբեջանական պատերազմից արդյունքում օկուպացվել է Ադրբեջանի կողմից[3]։
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | Արցախի Հանրապետության շրջան |
Ներառում է | 29 համայնք |
Վարչկենտրոն | Հադրութ |
Բնակչություն (2005) | 12300[1] (5 տեղ) |
Խտություն | 6.4 |
Տարածք | 1877 |
![]() | |
Ժամային գոտի | UTC+4 |
gov.nkr.am/hy/regions/details/51/ |

ԵնթակառուցվածքներԽմբագրել
Հադրութի շրջանում Հայաստան համահայկական հիմնադրամն իրականացրել է երկու տասնյակից ավել ենթակառուցվածքային ծրագրեր։
Շրջանի Դրախտիկ գյուղում Հիմնադրամն իրականացրել է կենսական կարևորության չորս ենթակառուցվածքային ծրագիր, ներառյալ մանկապարտեզի[4][5], և համայնքային կենտրոնի[6] կառուցում, ջրագծի անցկացում և գյուղտեխնիկայի կայանի հիմնում[7]։
Ֆրանսիայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ Հիմնադրամն Ակնաղբյուրում կառուցում է համայնքային կենտրոն[8], որտեղ կտեղակայվեն գյուղապետարանը, բուժկետը, հանդիսությունների դահլիճը, գրադարանն ու համակարգչային սենյակը։ Շնորհիվ Հիմնադրամի շարունակական աջակցության այս շուրջ 560 բնակիչ ունեցող համայնքն ունի գազամատակարարում, ապահովված է խմելու և ոռոգման ջրով։
Ընդհանուր բնութագիրԽմբագրել
Այս շրջանի տարածքը համընկնում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով։ Տարածքի գերակշռող մասի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700-900 մ, իսկ ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է (2480 մ)։ Դիզափայտի «Սպիտակ տաճարը» հնագույն ուխտատեղի է։
Շրջանի տարածքի զգալի մասը զբաղեցնում են թավ անտառները, որոնք հարուստ են բազմազան պտուղներով։ Իսկ Քիրսի լեռնաշղթայի Դիզափայտ լեռան լանջերը ծաղկառատ, խոտառատ արոտավայրեր են։ Լեռնային կտրտված մակերևույթի պատճառով դաշտավարության համար նպաստավոր հողատարածքներն ավելի քիչ են։ Այդ տեսակետից համեմատաբար նպաստավոր են Իշխանագետի ու նրա վտակների հովիտները։ Վարազաթումբը (Լելե թեփե) գտնվում է Հադրութի շրջանի հարավում` Իրանի սահմանի մոտ` Հորադիզ ավանի դիմաց։ Ունի ստրատեգիական մեծ նշանակություն։
Կլիման ընդհանուր առմամբ չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում +11,7 °C է, բարձրադիր վայրերում -1 °C։ Հունվարյան միջին ջերմաստիճանը համապատասխանաբար -0,7 °C, հուլիսինը +23,6 °C։ Տեղումների միջին տարեկան քանակը 500-700 մմ է։ Շրջանում կա քաղաքային 1 համայնք, գյուղական 28 համայնքներ, գյուղական 41 բնակավայր։ Գյուղական բնակավայրերից առավել նշանավոր են Մեծ Թաղերը, Հին Թաղերը, Տողը, Տումին, Ազոխը, Դրախտիկը, Ուխտաձորը, Թաղոտը, Խծաբերդը, Առաքյալը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արցախի Հանրապետության Հադրութի շր'անում բնակչության աճ է նկատվում(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Հադրութի օկուպացիան անօրինական մեթոդներով է արվել։ Այս միջպետական գանգատը խոստումնալից է»։ https://www.lragir.am/։ 05.02.2021
- ↑ «Նորակառույց մանկապարտեզ Դրախտիկում»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 18
- ↑ «Դրախտիկի մանկապարտեզի բացումը»։ Արխիվացված օրիգինալից 2014-02-05-ին։ Վերցված է 2014-02-05
- ↑ Նորակառույց համայնքային կենտրոն Դրախտիկում(չաշխատող հղում)
- ↑ Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերը Դրախտիկում(չաշխատող հղում)
- ↑ Նորակառույց համայնքային կենտրոն Ակնաղբյուրում(չաշխատող հղում)