Բացել գլխավոր ցանկը

Այլին Խաչատուրյան (հուլիսի 20, 1978(1978-07-20), Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ ռոք-երգչուհի է[1]։

Այլին Խաչատուրյան
Ծնվել էհուլիսի 20, 1978(1978-07-20) (41 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
ԺանրերՖոլկ-Ռոք, Gothic Rock
Ջազ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ, դաշնամուր
Գործունեություն1996 – ներկա
ԼեյբլEMC
Կայքeileenkhatchadourian.com

ԿենսագրությունԽմբագրել

Այլին Խաչատուրյանը ծնվել է 1978 թվականին Բեյրութում, արվեստագետների ընտանիքում։ Սովորել է Բեյրութի Հռիփսիմյանց հայկական վարժարանում, տեղափոխվելով ԿանադաՄոնրեալի Սուրբ Յակոբ վարժարանում, այնուհետև վերադառնում Լիբանան, այնտեղ սովորում Լիբանանի Հայ Ճեմարանում, ավարտում Լիբանանի Moderne ուսումնարանը, ապա երկու տարի շարունակում է է Ս. Ժոզէֆ համալսարանի Կինոյի բաժնում: Այնուհետև մեկնում Փարիզ, ուր մնում է 5 տարի ու հաճախում հայկական հին երգերի գործնական դասերին, դրան զուգահեռ՝ Սորբոնի համալսարանի Կինեմատոգրաֆի բաժինը, ստանում է «մշակութային միջոցառումների կազմակերպում» մասնագիտությունը։ Այլինը 18 տարեկան հասակում արժանանում է Սելին Դիոն մրցանակին[2]։ Հինգ տարի ի վեր համերգներով ելույթներ է ունենում լիբանանահայ դաշնակահար Գի Մանուկյանի հետ։ 19 տարեկանում ձայնագրում է իր առաջին երգը (Լամմա) արաբական ջազ ոճով, ապա Լիբանանից Դուբայ տեղափոխվելով՝ աշխատում է իր առաջին ձայնասկավառակի վրա, որն ավարտին է հասնում է 2008 թվականին և անվանվում Միտան (Իմ տուն)։ Ալբոմը 2009–ին«Armenian Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ շահեց «Լավագույն ռոք-ալբոմ» մրցանակը[3][4]։

ՍկավառակագրությունԽմբագրել

  • 1997 - Լամմա (սինգլ)
  • 2005 - Աբակա (սինգլ)
  • 2008 - Միտան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ՀարցազրույցԴար 21(հայ.)
  2. Նայիրի Մկրտիչեան Տաղլեան (2011 հունվար 26)։ «Հայ ռոքի իշխանուհին՝ Այլին Խաչատուրեան»։ Վերցված է 2011 մարտ 09 
  3. «2009 Armenian Music Awards»։ 2009 դեկտեմբեր 13։ Վերցված է 2011 մարտ 09 
  4. Լիանա Աղաջանյան (2009 դեկտեմբեր 15)։ «Armenian Music Awards Play to Full Crowd»։ Վերցված է 2011 մարտ 09 

Արտաքին հղումներԽմբագրել