Ծանրամարտ
Ծանրամարտ (Ծանր աթլետիկա), մարզաձև, որը 1972 թվականից բաղկացած է երկու մարզավարժությունից՝ պոկում և հրում։
Ծանրամարտ | |
---|---|
Տեսակ | ուժային սպորտ, անհատական սպորտաձև, weightlifting? և lifting? |
Olympic weightlifting Վիքիպահեստում |
Մարզիկի խնդիրն է, ծանրաձողը գետնից բարձրացնելով, այն ուղիղ ձեռքերով պահել գլխից վեր. այդ պահին ոտքերը պետք է լինեն ուղիղ, իսկ թաթերը՝ մեկ ուղիղ գծի վրա։ Օլիմպիական խաղերում հաղթում է երկամարտի գումարով առավել բարձր արդյունք ցույց տված ծանրորդը։ Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և այլ մրցաշարերում պաշտոնապես որոշվում են նաև առանձին մարզավարժությունների հաղթողները։ Յուրաքանչյուր մարզավարժության համար մարզիկին տրվում է երեք մրցափորձ։ Ծանրաձողի մեկնարկային քաշը որոշում է մարզիչը։ Երեք մրցափորձերի անհաջող ելքի դեպքում մարզիկը դուրս է մնում տվյալ վարժության մրցությունից։ Հաջող մրցափորձի դեպքում մարզիկը կարող է ավելացնել ծանրաձողի քաշը, բայց ոչ պակաս, քան մեկ կիլոգրամ։ Ծանրորդները մրցում են 4x4 մետր մրցահարթակի վրա։
Ծանրամարտը կամ ծանր աթլետիկան մարզաձև է, որն ընդգրկում է ծանրություն (ծանրաձող) բարձրացնելու մրցումները։ Մարզիկի խնդիրն է ծանրաձողը գետնից բարձրացնելը և որոշակի ժամանակամիջոցի ընթացքում այն ուղիղ ձեռքերով գլխից վեր պահելը։ Ծանրության բարձրացման վարժությունները հայտնի են եղել հին ժամանակներից, սակայն ծանրամարտի առաջին պաշտոնական մրցումներն անցկացվել են 19-րդ դարի 60-ական թվականներին ԱՄՆ-ում և 70-ական թվականների սկզբին՝ Եվրոպայում։ Որպես առանձին մարզաձև՝ 1896 թվականին ծանրամարտն ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում։ Հայաստանում ծանրամարտը սկզբնավորվել է 1927 թվականին, երբ Հանրապետական սպորտկոմիտեին կից կազմակերպվեց ծանրամարտի խմբակ, իսկ 1928 թվականին՝ Հանրապետական ֆեդերացիա։ Նույն թվականին անցկացվել է հանրապետության անդրանիկ առաջնությունը։ 1972 թվականին հաստատված ծանրամարտի պաշտոնական մրցումների
Պատմություն
խմբագրելԾանրությունների բարձրացման մրցումները հայտնի են հնագույն ժամանակներից, սակայն առաջին պաշտոնական մրցումները կազմակերպվել են ԱՄՆ-ում 19-րդ դարի կեսերին։ Ծանրամարտը, որպես առանձին մարզաձև, ընդգրկվել է 1896 թվականի ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի ծրագրում։ Եվրոպայի առաջին առաջնությունը տեղի է ունեցել Ռոտերդամում 1896 թվականին, իսկ աշխարհի անդրանիկ առաջնությունը կայացել է 1898 թվականին Վիեննայում։ 1912 թվականին ստեղծվել է ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիան, որը և հաստատել է ծանրամարտի միջազգային մրցումների անցկացման կանոնադրությունը։ ծրագրում հաշվարկվում են պոկում վարժությունը (ծանրաձողը գետնից բարձրացվում է մեկ շարժումով), հրում վարժությունը (ծանրաձողը բարձրացվում է 2 շարժումով՝ նախ՝ կրծքի վրա, ապա՝ կրծքից վեր) և դրանց միագումար (երկամարտ) արդյունքները։ Օլիմպիական խաղերում հաղթում է երկամարտի գումարով առավել բարձր արդյունք ցույց տվող ծանրորդը։ Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և այլ մրցաշարերում պաշտոնապես որոշվում են նաև առանձին մարզավարժություններում հաղթողները։ 2001 թ.-ից անցկացվում են նաև կանանց ծանրամարտի առաջնություններ։ Ծանրորդներից հայտնի են՝
- Յու. Վլասովը
- Լ. Ժաբոտինսկին
- Դ. Ռիգերտը
- Յա. Տալտսը
Հայ ծանրորդներից տարբեր ժամանակներում օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի տարբեր մրցումների հաղթող ու ռեկորդակիր են դարձել՝
- Ս. Համբարձումյանը
- Ռ. Մանուկյանը
- Ռ. Չմշկյանը*
- Վ. Միլիտոսյանը
- Յու. Վարդանյանը
- Օ. Միրզոյանը
- Յու. Սարգսյանը
- Ի. Միլիտոսյանը
Ծանրամարտը Հայաստանում
խմբագրելՀայաստանում ծանրամարտով սկսել են զբաղվել 1927 թվականից, երբ հանրապետական սպորտկոմիտեին կից սկսեց գործել ծանրամարտի խումբը։ Մեկ տարի անց, 1928 թվականին Երևանում անցկացվեց ծանրամարտի հանրապետական առաջին առաջնությունը։ Հայ ծանրամարտիկները, սկսած 1928 թվականից, մասնակցել են Խորհրդային Միության, 1947 թվականից՝ Եվրոպայի առաջնություններին[1]։ Հայաստանի ծանրամարտիկներից հայտնի են Ս. Համբարձումյանը, Ռ. Մանուկյանը, Ի. Ազդարովը, Մ. Հակոբյանը, Ռ. Չմշկյանը, Լ. Բաբայանը, Գ. Դալոյանը, Հ․Խուրշուդյանը, Ռ. Հարությունյանը, Գ. Հարությունյանը, Ռ. Հովհաննիսյանը, Վ. Կիզօղլյանը, Վ. Միլիտոսյանը, Յուրի Վարդանյանը, Գ. Կարապետյանը, Ն․Ավդալյանը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծանրամարտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 115)։ |