Rome։ Total War։ Alexander-ը (թարգմանաբար՝ Հռոմ. համընդհանուր պատերազմ. Ալեքսանդր), Creative Assembly ընկերության կողմից 2006 թ. թողարկած համակարգչային խաղի լրացում է, հանդիսանում է 2004 թ. թողարկած Rome: Total War-ի երկրորդ պաշտոնական ադդոնը։ Ադդոնում, ինչպես ամբողջ Total War սերիայում, գլոբալ քայլափոխային ռազմավարությունը (ստրատեգիան) համատեղված է իրական ժամանակում մարտավարական (տակտիկական) մարտերի հետ։

Rome: Total War: Alexander
ՄշակողThe Creative Assembly և Feral Interactive
ՀրատարակիչSega
ԴիստրիբյուտորGoogle Play և App Store
Սերիայի մասTotal War
ՎայրՀունաստան
Թողարկման թվականհունիսի 19, 2006
ՊլատֆորմներմաքՕՍ, Windows, Անդրոիդ և iOS
Վերջին տարբերակ1.9
Ժանրմարտավարություն իրական ժամանակում և քայլափոխային ռազմավարություն
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
PEGIPEGI 12
USKUSK 12
ESRBESRB T
ԿրիչCD-ROM և թվային ներբեռնում
Կառավարումմկնիկ, ստեղնաշար և թաչսքրին

Խաղի իրադարձությունները ծավալվում են Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 336-ից մինչև 286 թվականների միջև ժամանակահատվածում, և խաղային կամպանիան սահմանափակված է հարյուր քայլով։ Ի տարբերություն Rome։ Total War-ի՝ ադդոնի կամպանիայի հիմնական գործողությունները տեղի են ունենում Հունաստանում, Եգիպտոսում, Աքեմենյան տերությունում և մասամբ Հնդկաստանում, այսինքն քարտեզը զգալիորեն դեպի արևելք է տեղաշարժված։

Խմբակցությունները

խմբագրել

Խաղում կան 7 խմբակցություններ (ֆրակցիաներ), որոնցից 6-ը կամպանիայում խաղացվող են, չնայած ըստ խաղը մշակողների՝ խաղացվող է միայն մակեդոնական խմբակցությունը։

  • Մակեդոնիա. խաղը մշակողների մտահղացմամբ հանդիսանում է ադդոնի կենտրոնական խմբակցությունը. բնորոշվում է բացառապես հզոր զորքերով (չնայած Կեսարի լեգեոններից անհամեմատ թույլ), սակայն կամպանիայի սկզբում մեծ քանակով դրանց վարձել գրեթե անհնար է՝ կայսրությունում տիրող ֆինանսական ճգնաժամի պատճառով. դժվարության մակարդակը՝ դժվար։

Բացի այդ մի քանի համակարգչային խմբակցություններով կարելի է խաղալ՝ խմբագրելով խաղի որոշ ֆայլեր։

  • Պարսկաստան. հետևակը փոքր-ինչ աղքատ է, քան արևմտյան հարևանների մոտ, իսկ հեծելազորն ու նետաձիգները շատ ավելի ուժեղ են. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Սկյութիա. սկյութները հսկում են Սկյութիան և Խերսոնեսը. մակեդոնացիների համար առանձնակի վտանգ չեն ներկայացնում, սակայն հեշտությամբ չեն նվաճվի Ալեքսանդրի կողմից. բնորոշվում են թեթև հեծելազորով և նետաձիգներով, սակավ հետևակով. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Դահաե. ներկայացնում է սկյութներին ազգակից բարբարոսական խմբակցություն, որոնք տիրում են քարտեզի հյուսիսային մասում տեղադրված տարբեր տարածքների. բնորոշվում են մեծաքանակ զորքերով, աչքի են ընկնում մանգաղաձև սրերով զինված հետևակով. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Իլլիրիա. տեղակայվում է Բալկանյան թերակղզու արևմուտքում. Թրակիայի հետ մեկտեղ, կամպանիայի սկզբում հանդիսանում է առավել վտանգավոր խմբակցություններից մեկը Ալեքսանդրի համար. բնորոշվում են տապարավոր զորքերով. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Թրակիա. բնորոշվում են նույն զորքերով, ինչ կայսրությունը. դժվարության մակարդակը՝ միջին։
  • Հնդկաստան. հայտնվում են շուրջ 410 թ. Բալթիկ ծովի արևելյան ափերին. բնութագրվում են վանդալներին բնորոշ զորքերով. կամպանիայում հասանելի չեն։

«Ապստամբները» նույնպես խմբակցություն են ներկայացնում՝ ներկայացնելով տարածքները, որոնք չեն ղեկավարվում որևէ այլ խմբակցության կողմից։ Կամպանիայի սկզբում նրանք քարտեզի վրա բացակայում են, սակայն կարող են հայտնվել՝ տիրելով որևէ քաղաքի, եթե ժողովրդին դուր չի գալիս ղեկավարությունը։

Առանձնահատկությունները և լրացումները

խմբագրել
  • Գիշերային ճակատամարտեր;
  • Կամպանիայի ընթացքում հայտնվող խմբակցություններ;
  • Նոր խմբակցություններ, գեներալներ և զորատեսակներ;
  • Հավատարմության հատկանիշներ. բնորոշ են հռոմեական գեներալներին և արքունականներին՝ բնութագրելով ապստամբելու հավանականությունը;
  • Լողալու ընդունակություն. շատ զորատեսակներ կամրջի կամ ծանծաղուտների բացակայության դեպքում կարողանում են լողալով հատել. ուժասպառ եղած զորքերը կարող են խեղդվել գետանցելու ժամանակ;
  • Գեներալների վարձում. խմբակցությունները կարողանում են վարժեցնել գեներալների թիկնապահներ;
  • Հորդաներ. 10 բարբարոսական խմբակցություններ (հոներ, գոթեր, օստգոթեր, սարմատներ, վանդալներ, ֆրանկներ, բուրգունդներ, լոմբարդներ, ռոքսոլաններ, սլավոններ), կորցնելով իրենց բնակավայրերը, կարող են գոյատևել հորդայի ձևով;
  • Կրոններ. դավանանքը առավել նշանակալից ազդեցություն ունի, քան Rome։ Total War. կամպանիայի սկզբում խմբակցություններն ընտրում են իրենց դավանանքը՝ քրիստոնեություն կամ հեթանոսություն. մի քանի խմբակցություններ բնորոշվում են միայն մեկ դավանանքով

Համակարգային պահանջները

խմբագրել

Նվազագույն պահանջները

  • Պրոցեսոր՝ 1.0 GHz Pentium 4® կամ AMD® Athlon 64
  • Հիշողություն՝ 256 MB
  • Տեսաքարտ՝ 64 MB
  • Դիսկային տարածություն՝ 0.5 GB (+ 2.3 GB)

Խորհուրդ տրվող պահանջները

  • Պրոցեսոր՝ 2.0 GHz Pentium 4® կամ AMD® Athlon 64
  • Հիշողություն՝ 512 MB
  • Տեսաքարտ՝ 128 MB
  • Դիսկային տարածություն՝ 0.5 GB (+ 2.6 GB)։

Արտաքին հղումներ

խմբագրել