Արշակ Չոպանյան
Արշակ Հովհաննեսի Չոպանյան (հուլիսի 15, 1872, Բեշիքթաշ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - հունիսի 8, 1954, Փարիզ[1]), հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ է։
Արշակ Չոպանյան արմտ. հայ.՝ Արշակ Չոպանեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 15, 1872 |
Ծննդավայր | Բեշիքթաշ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 8, 1954 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[1] |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրական քննադատ, լրագրող, գրող, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ և գլխավոր խմբագիր |
Լեզու | արեւմտահայերէն և ֆրանսերեն[2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կեդրոնական վարժարան (1891) |
Անդամակցություն | Armenian national delegation? և Bureau des réfugiés arméniens? |
Աշխատավայր | Ծաղիկ, Անահիտ և Արևելք |
Պարգևներ | Langlois prize? |
Արշակ Չոպանյան Վիքիքաղվածքում | |
Արշակ Չոպանյան Վիքիդարանում | |
Arshag Chobanian Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Արշակ Չոպանյանը ծնվել է 1872 թ. հուլիսի 15-ին Կ. Պոլսում։ Սովորել է Կոստանդնուպոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում։ Աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին։1895 թվականին սկսել է «Ծաղիկ» հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար և ահաբեկված համիդյան բռնություններից՝ նույն տարում փախչելով՝ հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը։ Մահացել է 1954 թ. հունիսի 8-ին Փարիզում[3]։
Ստեղծագործական աշխատանքԽմբագրել
1898-1911 և 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի «Անահիտ» հանդեսը։ Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիրության, գրականագիտության և գրաքննադատության հարցերով, հրապարակախոսությամբ, գրել է արձակ ու չափածո գեղարվեստական գործեր, կատարել է թարգմանություններ։
Առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական և գիտական բանասիրական գործունեությունը։ Նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ։ Հրատարակել է «Նահապետ Քուչակի դիւանը» 1902 թվականին, «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» 1910 թվականին, «Հայ էջեր» 1912 թվականին, «Հայրեններու բուրաստանը» 1940 թվականին և այլ ուսուսմնասիրություններ։ Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ։ Առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել որպես գեղարվեստական ստեղծագործություն և նրան դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին։ Անդրադարձել է գրական նոր երևույթներին՝ հաճախ առաջինը տալով դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնատիպության բնութագիրը։ Հոդվածներ է նվիրել նաև արևմտաեվրոպական և ռուս գրողներին։
Չոպանյանը մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ։ Թարգմանել ու ֆրանսերեն հրատարակել է հին և նոր շրջանի հայ բանաստեղծների գործերից, որոնք ամփոփվել են «Վարդենիք Հայաստանի» (հ. 1-3, 1918-29) ժողովածուում։
Երկերի մատենագիտությունԽմբագրել
- Արշալոյսի ձայներ, Կ. Պոլիս, 1891, 217 էջ:
- Թուղթի փառք (վիպակ), Կ. Պոլիս, 1892, 136 էջ:
- Պետրոս Դուրեան, Թիֆլիս, 1894, 196 էջ:
- Մկրտիչ Պէշիկթաշլեանի կեանքն ու գործը, Փարիզ, 1907, 256 էջ:
- Քերթուածներ, Փարիզ, 1908, 144 էջ:
- Տղու հոգիներ, Փարիզ, 1923, 81 էջ:
- Դէմքեր, Փարիզ, 1924, 168 էջ:
- Թուղթի փառք (վիպակ), Կ. Պոլիս, 1924, 108 էջ:
- Դէմքեր, Փարիզ, 1929, 192 էջ:
- Պատկերներ, Փարիզ, ա. թ., 112 էջ:
- Հայրէններու բուրաստանը, Փարիզ, 1940, 552 էջ:
- Կեանք եւ երազ, Փարիզ, 1945, 110 էջ:
- Բանաստեղծութիւններ, Փարիզ, 1949, 343 էջ:
- Բամբասանք (թատերախաղ), Փարիզ, 1950, 106 էջ:
- Հրաշքը (թատերգութիւն), Պէյրութ, 1952, 98 էջ:
- Երկեր, Երևան, 1966, 576 էջ:
- Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը, Երևան, 1967, 241 էջ:
- Նամականի, Երևան, 1980, 504 էջ:
- Երկեր. Քերթվածներ, Տեսիլներ, Արշալույս, Ծովուն մոտ, Անձկություն, Փշրված սիրո եղերերգը, Խավարին մեջ, Բլուրին վրա, Տղու հոգիներ, Պատկերներ, Զատկական պատկերներ, Կյանք և երազ, Արձակ բանաստեղծություններ, Գրական դեմքեր, Երևան, 1988, 864 էջ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #102028079 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Մ. Զարիֆյան