Բեյսբոլ
Բեյսբոլ (անգլ.՝ baseball, base - բազա, հիմք և ball - գնդակ), թիմային խաղ բեյսբոլային գնդակով և մականով։ Խաղին մասնակցում են երկու թիմ, յուրաքանչյուրում ինը (երբեմն տասը) խաղացողներ։
Բեյսբոլ | |
---|---|
Տեսակ | bat-and-ball game?, թիմային մարզաձև և օլիմպիական մարզաձև |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Սեռ | արական |
Կարգավիճակ | թիմային խաղ |
Հարմարանք | մական, ձեռնոց, բեյսբոլային գնդակ |
Վայր | բեյսբոլային դաշտ |
Առաջին առաջնություն | 1846 թ-ի հունիսի 19 |
Օլիմպիական խաղեր | 1992–2008 |
Տարբերվում է | Baseball?, British baseball? և Palant? |
Պորտալ | Portal:Baseball? |
Baseball Վիքիպահեստում |
Բեյսբոլը տարածված սպորտաձև է ԱՄՆ-ում, Կուբայում, Ճապոնիայում, Չինաստանում և Հարավային Կորեայում։ Ներկայումս ավելի քան 120 երկրում խաղում են բեյսբոլ։ Գոյություն ունի նաև բեյսբոլի պարզեցված ձևը՝ սոֆթբոլը։
Ընդհանուր տեղեկություններ բեյսբոլի մասին
խմբագրելԲեյսբոլը սպորտի ազգային տեսակ է ԱՄՆ-ում։ Այդ խաղը հաճախ անվանում են ամերիկյան սպորտի հռչակավոր մարզաձև։ Համարվում է, որ բեյսբոլն առաջացել է ռաունդերս հինավուրց անգլիական խաղից, որը անգլիացի գաղութարարները Ամերիկա են բերել դեռևս 18-րդ դարում։ «Բեյս» և «բոլ» անգլերեն բառերը համապատասխանաբար նշանակում են հիմք՝ գետին, և գնդակ։ Բեյսբոլ խաղում են 9-ական խաղացող ունեցող 2 թիմերով շեղանկյուն հրապարակում (կողմի երկարությունը՝ 27,4 մ), որի անկյուններում կան հենակետեր՝ բազաներ։ Թիմերը հերթով գրավում են մե՛կ պաշտպանողական, մե՛կ հարձակողական դիրք։ Պաշտպանվող թիմի խաղացողը՝ փիթչերը (նետողը), գնդակը նետում է խաղի մեջ, իսկ հարձակվող թիմի խաղացողը՝ բեթթերը (հարվածողը), պետք է նետած գնդակը զարկանի՝ մականի հարվածով հետ մղի, այնուհետև վազքով հնարավորինս արագ շրջանցի բոլոր երեք բազաները և վերադառնա «տուն»՝ նախկին դիրք։ Եթե պաշտպանվող թիմի խաղացողը կարողանում է գնդակով հարվածել վազողին, մինչև նրա առաջին բազա հասնելը, վերջինս դուրս է գալիս խաղից։ Վազող բեթթերը խաղից դուրս է գալիս նաև այն դեպքում, երբ բաց է թողնում 3 սթրայք՝ 3 գնդակ սթրայքի գոտում («տան» տարածքի վրա՝ իր թևատակերի և ծնկների բարձրությամբ), կամ եթե պաշտպանվողներին հաջողվում է օդում բռնել մականի հարվածով հետ մղված գնդակը։ Իսկ եթե վազողին հաջողվում է վազքով շրջանցել բոլոր երեք բազաները և վերադառնալ «տուն» (դա կոչվում է «շրջանաձև վազք»), վազքը համարվում է հաշվված, և հարձակվող թիմը ստանում է միավորներ։ Խաղը բաղկացած է 9 խաղափուլից՝ իննինգից։ Խաղափուլը համարվում է ավարտված, երբ յուրաքանչյուր թիմից խաղից դուրս է գալիս երեքական խաղացող։ Հաղթում է այն թիմը, որը խաղի վերջում ավելի շատ է հավաքում վազք-միավորներ։ Բեյսբոլը մեծ ժողովրդականություն է վայելում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Ավստրալիայում, Նիդեռլանդներում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ճապոնիայում և Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում։
Ընթերցե՛ք «բեյսբոլ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյսբոլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 388)։ |