Վալենտինա Տերեշկովա (ռուս.՝ Валентина Терешкова, մարտի 6, 1937(1937-03-06)[4][5][6][…], Բոլշոե Մասլեննիկովո, Q16718867?, Տուտաևսկի շրջան, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական տիեզերագնաց, աշխարհի առաջին կին տիեզերագնացը։

Վալենտինա Տերեշկովա
Валентина Терешкова

Վալենտինա Տերեշկովան 1969 թ.
Բնօրինակ անուն ազգանուն Валентина Терешкова
Ի ծնե Վալենտինա Վլադիմիրի Տերեշկովա
Պետություն Ռուսաստան Ռուսաստան
Մասնագիտություն Տիեզերագնաց-օդաչու
Զինվորական կոչում գեներալ-մայոր (1995 թ.)
Առաքելություն «Վոստոկ-6»
Տիեզերքում անցկացրած ժամանակը 3 օր
Ծնվել է մարտի 6, 1937 (87 տարեկան)
Ծննդավայր Բոլշոե Մասլեննիկովո գյուղ,
Տուտաևյան շրջան,
Յարոսլավլի մարզ,
ՌԽՖՍՀ ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգություն ռուս
Ամուսին

Անդրիյան Նիկոլաև (1963-82, ամուսնալուծված),

Յուլի Շապոշնիկով
(մահ. 1999 թ.)
Երեխաներ Ելենա Նիկոլաևա-Տերեշկովա
Պարգևներ
Ստորագրություն

[7] Իր առաջին թռիչքը կատարել է 1963 թ. հունիսի 16-ին Վոստոկ-6 տիեզերանավով՝ տիեզերքում մնալով մոտ 3 օր։

Մանկություն և պատանեկություն

խմբագրել

Վալենտինա Տերեշկովան ծնվել է այժմ գոյություն չունեցող Բոլշոյե Մասլենիկովո գյուղում, Յարոսլավլի մարզի Տուտաև քաղաքի մոտակայքում Բելառուսից եկվորի ընտանիքում։ Հայրը՝ Վլադիմիր Տերեշկովը (1912-1940), ծագումով Բելինիչսկի համայնքի Վիյլովո գյուղից, տրակտորավար էր։ 1939 թ. զորակոչվել է Կարմիր բանակ, զոհվել է ռուս-ֆիննական պատերազմում։ Մայրը՝ Ելենա Տերեշկովան (Կռուգլովա) (1913-1987), Դուբրովսկի համայնքի Երեմեշևինա գյուղից էր, տեքստիլ գործարանի աշխատող էր։ Ընտանիքի անդամներ էին նաև մեծ քույր՝ Լյուդմիլան և փոքր եղբայր՝ Վլադիմիրը[8]։ Հենց Տերեշկովայի պատմածներով՝ փոքր տարիքում խոսում էր բելառուսերեն[9]։

1945 թ. աղջիկը ընդունվում է Յարոսլավլի այժմ իր անունը կրող թիվ 32 դպրոց։ Ունենալով երաժշտական լավ լսողություն՝ ազատ ժամանակ սովորում էր դոմրա նվագել։ 1953 թ. ավարտել է յոթերորդ դասարանը։ Ընտանիքին օգնելու համար 1954 թ. Վալենտինան աշխատանքի է ընդունվել Յարոսլավլի կարեգործական գործարանում վուլկանիզացման-հավաքման ցեխում նախապատրաստական աշխատանք կատարելու համար, որտեղ կառավարել է անկյունագծային-կտրող մեքենան։ Միաժամանակ սովորել է երիտասարդ բանվորության դպրոցի երեկոյան դասընթացներում։ 1955 թ. ապրիլ ամսից աշխատել է «Կրասնի Պերեկոպ» տեխնիկական կտորեղենի կոմբինատում որպես դերձակ, որտեղ աշխատել են նաև իր մայրն ու մեծ քույրը[8]։ 1959 թ.-ից զբաղվել է պարաշյուտային սպորտով Յարոսլավի աերոակումբում (կատարել է 90 ցատկ)։ Շարունակել է աշխատանքը «Կրասնի Պերեկոպ» տեքստիլ կոմբինատում, 1955-1960 թթ. անցել է հեռակա ուսուցում թեթև արդյունաբերության տեխնիկական ուսումնարանում։ 1960 թ.-ի օգոստոսի 11-ից՝ «Կրասնի Պերեկոպ» կոմբինատի՝ Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության կոմիտեի ազատ քարտուղար։

Սոցիալական գործունեություն

խմբագրել

2011 թվականին նա ընտրվել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Յարոսլավլի տարածաշրջանային ցուցակով։ Տերեշկովան Ելենա Միզուլինայի, Իրինա Յարովայայի և Անդրեյ Սկոչի հետ միասին[10][11][12] քրիստոնեական արժեքների պաշտպանության միջխմբակային պատգամավորական խմբի անդամ է. Այս պաշտոնում նա աջակցել է Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուն, ըստ որոնց՝ «ուղղափառությունը Ռուսաստանի ազգային և մշակութային ինքնության հիմքն է»։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ից Պետդումայի դաշնային կառուցվածքի և տեղական ինքնակառավարման կոմիտեի նախագահի տեղակալ։

Տիեզերագնացների շարքում

խմբագրել

Առաջին մի քանի խորհրդային տիեզերագնացների հաջող թռիչքներից հետո Սերգեյ Կոռոլյովի մոտ միտք առաջացավ տիեզերք ուղարկել կին տիեզերագնացի[13]։ 1962 թ.-ի սկզբին սկսվեց հետևյալ չափանիշներն ունեցող հավակնորդների որոնումը՝ պարաշյուտիստ, մինչև 30 տարեկան, հասակը մինչև 170 սմ և քաշը մինչև 70կգ։ Հարյուրավոր թեկնածուներից հինգն ընտրվեցին՝ Ժաննա Յորկինա, Տատյանա Կուզնեցովա, Վալենտինա Պոնոմարյովա, Իրինա Սոլովյովա և Վալենտինա Տերեշկովա։

Տիեզերագնացների ջոկատ ընդունվելուց անմիջապես հետո Տերեշկովային մյուս աղջիկների հետ շարքայինի կոչումով կանչեցին զինվորական ծառայության։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://publication.pravo.gov.ru/document/0001202306160001
  2. 2,0 2,1 https://www.nmspacemuseum.org/inductee/valentina-v-tereshkova/
  3. 3,0 3,1 Anaya Appoints Three to Space Hall PanelAlbuquerque: 1985. — P. 20. — ISSN 1526-5137; 2578-3963
  4. Терешкова Валентина Владимировна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. filmportal.de — 2005.
  6. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  7. «Գլխավոր էջ». 2018 թ․ փետրվարի 25. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. 8,0 8,1 «Վալենտինա Տերեշկովայի կենսագրության գաղտնիքները | Հասարակություն | Собеседник.ru». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. Першая жанчына-касманаўт ў дзяцінстве гаварыла па-беларуску(չաշխատող հղում) «Еўрапейскае радыё для Беларусі», ապրիլի 24, 2009
  10. Андрей Владимирович Скоч — депутат Госдумы, меценат и общественный деятель. (dp.ru)
  11. Скоч Андрей Владимирович — депутат Государственной думы Российской Федерации шести созывов. (stories-of-success.ru)
  12. Биография депутата и руководителя фонда «Поколение» Андрея Скоча (theperson.pro)
  13. «ИХ ПОЗВАЛ КОСМОС (герои-космонавты)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.

Գրականություն

խմբագրել
  • Герои звёздных трасс։ Сборник / Составитель Д. Мамлеев.. - Изд. 2-е, доп. - М.։ Известия, 1963. - 192, [34] с. -  (Библиотека «Известий». Специальный выпуск). - 300 000 экз. (обл.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինա Տերեշկովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 296