Անդրեյ Դմիտրիի Սախարով (ռուս.՝ Андрей Дмитриевич Сахаров, մայիսի 21, 1921(1921-05-21)[1][2][3][…], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1][4] - դեկտեմբերի 14, 1989(1989-12-14)[2][3][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[6]), ԽՍՀՄ ֆիզիկոս, իրավապաշտպան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և քաղաքական գործիչ, այլախոհ, խորհրդային ջրածնային ռումբի համահեղինակ, ԽՍՀՄ իրավապաշտպան շարժման առաջնորդներից մեկը, 1975 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր[18], խորհրդային քաղբանտարկյալ (1980-1986)[19], ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989

Անդրեյ Սախարով
Андрей Сахаров
Ծնվել էմայիսի 21, 1921(1921-05-21)[1][2][3][…]
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1][4]
Մահացել էդեկտեմբերի 14, 1989(1989-12-14)[2][3][5][…] (68 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[6]
բնական մահով
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Խորհրդային Ռուսաստան
Ազգությունռուս
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս, իրավապաշտպան, միջուկային ֆիզիկոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Պ․ Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Պ․ Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ և Պ․ Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկա[6]
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[7]
Ալմա մատերՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1942)
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[8][6][9]
Գիտական ղեկավարԻգոր Տամմ[10]
Հայտնի աշակերտներՎլադիմիր Լեվեդև
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս Սոցիալիստական աշխատանքի հերոս Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ
Վիտիսի խաչի շքանշանի Մեծ խաչ Վիտիսի խաչ շքանշանի ասպետ
Լենինյան մրցանակ Ստալինյան մրցանակ Խաղաղության Նոբելյան մրցանակ[11][12][6]

Ֆրիտ Օրդի պարգև

Տարվա հումանիստ

Էլիոտ Կրեսոնի մեդալ

[13]

Նիդերլանդների թագավորական գիտությունների ակադեմիայի մրցանակ

Հայնց Ռ․ Պագելսի անվան գիտնականի մարդու իրավունքների պարգև

Չինո դել Դուկա մրցանակ

[14]

Տոմալլա Հիմնադրամ

Լեո Սիլարդի լեկցիաների մրցանակ

[15]

Ալբերտ Այնշտայնի խաղաղության մրցանակ

Օհայո նահանգի համալսարանի պատվավոր դոկտոր

Գրոնինգենի համալսարանի պատվավոր դոկտոր

Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր

Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ

Կեյոյի համալսարանի պատվավոր դոկտոր

Օտտավայի համալսարանի պատվավոր դոկտոր

Բրյուսելի ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

[16]
և

Q126373749?

[17]
Ամուսին(ներ)Ելենա Բոներ
ՀայրԴմիտրի Սախարով
ՄայրԵկատերինա Սախարովա
Կայքsakharov.space
 Andrei Sakharov Վիքիպահեստում

1986 թվականին Միխայիլ Գորբաչովը Սախարովին ազատեց աքսորից և թույլ տվեց վերադառնալ Մոսկվա, որը աշխարհում գնահատվեց որպես այլախոհության դեմ պայքարի ավարտի սկիզբ ԽՍՀՄ-ում։

Ընտանիք

խմբագրել

1943 թվականին Անդրեյ Սախարովն ամուսնացել է Սիմբիրսկի բնակչուհի Կլավդիա Վիխիրևայի (1919-1969) հետ, որը մահացել է քաղցկեղից։ Նրանք ունեին երեք երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա (Տատյանա, Լյուբով, Դմիտրի)։ 1970 թվականին Սախարովը ծանոթացել է Ելենա Բոների (1923-2011) հետ, իսկ 1972 թվականին՝ ամուսնացել։ Ընդհանուր երեխաներ նրանք չունեցան։

1980 թվական հունվարի 22-ին աշխատանքի գնալու ճանապարհին ձերբակալվում է, որից հետո կնոջ՝ Ելենա Բոների հետ միասին առանց դատի աքսորվում է այդ ժամանակ օտարերկրա այցելուների համար փակ Գորկի քաղաք[20][21]։ Սախարովն այդ աքսորը կապել է խորհրդային զորքերը Աֆղանստան մտցնելու դեմ իր ելույթների հետ[22]։ Աքսորվելու հետ միաժամանակ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանով զրկվել է Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոսի կոչումից և Նախարարների խորհրդի որոշմամբ՝ Ստալինյան (1953) և Լենինյան (1956) մրցանակների դափնեկիր կոչումներից (ԽՍՀՄ ԳԱ անդամ կոչումից չի զրկվել)։

Հացադուլներ

խմբագրել

Գորկիում Սախարովը երեք երկար հացադուլներ է արել.

  • առաջին հացադուլը 1981 թվականին, տևել է 17 օր։ Սախարովը Բոների հետ միասին հացադուլ էին հայտարարել իրենց հարսին արտասահման՝ ամուսնու մոտ գնալու թույլտվություն չտալու համար։
  • երկրորդ հացադուլը 1984 թվականի մայիսին, տևել է 26 օր։ Սախարովը բողոքում էր Ելենա Բոների նկատմամբ քաղաքական հետապնդման դեմ։
  • երրորդ հացադուլը 1985 թվականի ապրիլից հոկտեմբեր, տևել է 178 օր։ Սախարովը բողոքում էր Ե. Բոներին սրտի վիրահատության համար արտասահման թույլտվության իրավունք չտալու դեմ։ Այդ ընթացքում Սախարովին մի քանի անգամ հոսպիտալացրել են (Առաջինը հացադուլի 6-րդ օրը։ Երբ նա հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը (հուլիսի 11), նրան հիվանդանոցից դուրս են գրել։ Նա վերսկսել է հացադուլը հուլիսի 25-ին, որից երկու օր հետո, կրկին հոսպիտալացվել է) և ստիպողաբար, բռնի կերակրել են[23]։

Գորկիում աքսորի ողջ ընթացքում աշխարհի տարբեր երկրներում Սախարովի պաշտպանության արշավներ էին ընթանում։ Օրինակ՝ ԱՄՆ Սպիտակ տան մոտակա հրապարակներից մեկը, որտեղ տեղակայված էր խորհրդային դեսպանատումը Վաշինգտոնում, վերանվանվեց Սախարովի հրապարակ։ Աշխարհի տարբեր մայրաքաղաքներում՝ 1975 թվականից սկսած, պարբերաբար անցկացվում էին Սախարովյան լսումներ։

Աքսորից ազատում

խմբագրել

Վերակառուցման սկզբում, 1986 թվականի ավարտին, մոտ 7 տարվա ազատազրկումից հետո Սախարովը աքսորից ազատվեց։ 1986 թվականի հոկտեմբերի 22-ին Սախարովը Մ. Ս. Գորբաչովին կրկին դիմել էր իր և կնոջ աքսորից ազատման խնդրանքով՝ խոստանալով, որ եթե կնոջը թույլ տան բուժման մեկնել արտասահման, հասարակական գործունեությունից կհրաժարվի, «բացառությամբ հատուկ դեպքերի»[23]։ Դեկտեմբերի 15-ին նրա բնակարանում անսպասելիորեն հեռախոս տեղադրվեց (ողջ աքսորի ընթացքում հեռախոս չէր եղել), «Վաղը Ձեզ կզանգեն» ասելով ԿԳԲ-ի աշխատակիցը սենյակից դուրս եկավ։ Հաջորդ օրը Գորբաչովը զանգեց և Սախարովին Բոների հետ միասին թույլ տվեց Մոսկվա վերադառնալ[24]։

1986 թվականի դեկտեմբերի 23-ին Ելենա Բոների հետ միասին Սախարովը վերադառնում է Մոսկվա։ Վերսկսում է աշխատել Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։

1988 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սախարովն առաջին անգամ մեկնում է արտասահման, հանդիպումներ է ունենում ԱՄՆ-ում նախագահներ Ռեյգանի և Բուշի հետ, Ֆրանսիայում՝ Միտտերանի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի հետ։

ԽՍՀՄ պատգամավոր

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Сахаров Андрей Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23 : Сафлор — Соан. — С. 13.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Cochran T. B., Norris R. S. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Olomouc City Library regional database (չեխերեն)
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  7. 7,0 7,1 Notable Names Database — 2002.
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. CONOR.Sl
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1975/
  12. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  13. https://www.fi.edu/en/laureates/andrei-sakharov
  14. http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
  15. https://aps.org/programs/honors/prizes/szilard.cfm
  16. https://www.cavavub.be/nl/eredoctoraten
  17. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1989. — P. 12180. — ISSN 0242-6773
  18. «The Nobel Peace Prize 1975». Նոբելյան հիմնադրամ. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  19. Top 10 Political Prisoners. TIME. Nov. 15, 2010
  20. «Из истории нижегородских спецслужб»: Почему Горький стал «закрытым» городом
  21. «22 года назад Нижний Новгород стал открыт для посещения иностранцами». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  22. Радио Свобода. Афганистан за 15 лет до Чечни
  23. 23,0 23,1 А. Д. Сахаров. Горький, Москва, далее везде. Гл. 1.
  24. «Архив А. Д. Сахарова». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Սախարով» հոդվածին։