Լևոն Օրբելի

հայ ֆիզիոլոգ

Լևոն Աբգարի Օրբելին (ռուս.՝ Леон (Левон) Абгарович Орбели, հուլիսի 7 (19), 1882, Ծաղկաձոր, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 9, 1958(1958-12-09)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է։ ԽՍՀՄ ԳԱ (1935), ՀԽՍՀ ԳԱ (1943), ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ[5]։

Լևոն Օրբելի
Леон (Левон) Орбели
Ծնվել էհուլիսի 7 (19), 1882
Ծաղկաձոր, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 9, 1958(1958-12-09)[1][2] (76 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
Ալմա մատերՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա և Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, պրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր, Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և կենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3][4]
Եղել է գիտական ղեկավարԿոնստանտին Սեդով և Q28359376?
Հայտնի աշակերտներԱրարատ Ալեքսանյան, Lev Leynbson?, Յուրի Նատոչին և Q28497372?
Ինչով է հայտնիԷվոլյուցիոն բնախոսության հիմնադիր
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ» Medal "For the Victory over Japan" of Mongolia
Ստալինյան մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ)Մարիա Օրբելի
ՀայրԱբգար Օրբելի
ՄայրՎարվառա Արղության-Երկայնաբազուկ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Leon Orbeli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Աբգար Օրբելին կնոջ՝ Վառվառա Արղության Երկայնաբազուկի հետ, 03.09.1879թ․

Ծնվել է 1822 թվականի հունիսի 25-ին (հին տոմարով) Դարաչիչակում։ Հովսեփ Օրբելու և Ռուբեն Օրբելու եղբայրը։ Ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան (19041907-20 թթ-ին աշխատել է Պետրոգրադի փորձառական բժշկագիտության ինստիտուտում։ 1909-11 թթ-ին գործուղվել է արտասահման, աշխատել Անգլիայի, Գերմանիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում։ 1918-57-ին ղեկավարել է Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիան, 1920-31-ին եղել է Լենինգրադի 1-ին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, 1925-50-ին՝ Ս. Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի պետ, նույն ակադեմիայի պետ (1943-50), ԽՍՀՄ ԳԱ Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն (1936-50), ԽՍՀՄ ԲԳԱ Պավլովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի տնօրեն (1939-50), ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1939-48), փոխնախագահ (1942-46)։ 1956 թ-ին կազմակերպել և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Մ. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Օրբելին Իվան Պավլովի մերձավորագույն աշակերտն ու աշխատակիցն էր, և նրա մահից (1937) հետո եղել է նրա անվան ֆիզիոլոգիական համամիութենական ընկերության կենտրոնական վարչության նախագահը։

Գիտական ներդրում խմբագրել

 
Լևոն Օրբելու կիսանդրին Երևանում

Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում։ Զարգացնելով բարձրագույն նյարդային գործունեության մասին Պավլովի ուսմունքը, նա ցույց տվեց, որ պայմանական ռեֆլեքսների մշակման գործընթացը կարող է բացատրել ֆիզիոլոգիական ֆունկցիաների համադասեցման զարգացման ընթացքը։ Նույն էվոլյուցիոն մոտեցումը նկատվում է նաև նրա՝ մարդու, առանձնապես՝ երեխաների, բարձրագույն նյարդային գործունեությանը վերաբերող աշխատանքներում։ Ֆունկցիաների համադասեցման մասին Օրբելու ստեղծած ուսմունքից էլ սկիզբ են առել հետագայում նրա ստեղծած գիտական ուղղությունները էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառներում։

Օրբելին, լինելով ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը, ձևակերպել է այդ ուղղության մեթոդներն ու խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի օրգանիզմների ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը՝ կապված արտաքին և ներքին միջավայրերի շարժուն փոխանակության հետ։ Օրբելու մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում։ Օրբելին նշանակալի աշխատանքներ է կատարել ուղեղիկի ֆիզիոլոգիայի բնագավառում, ցույց տվել, որ օրգանիզմի ռեֆլեքտոր գործունեության համընդհանուր կարգավորումն իրագործվում է հիմնականում այդ օրգանի արգելակիչ ֆունկցիայի շնորհիվ։ 1930-ական թվականներից Օրբելին լայն հետազոտություններ է կատարել ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիայի բնագավառներում, որոնք անմիջականորեն կապվում էին ոչ միայն տեսական, այլև գործնական, այդ թվում նաև ռազմական, խնդիրների հետ։

Օրբելին հիմնավորել է ողնուղեղային կոորդինացիաների դինամիկության տեսությունը, բազմաթիվ կարևոր ընդհանրացումներ կատարել բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի բնագավառում։ Նրա ղեկավարությամբ հիմնարար հետազոտություններ են կատարվել զգայարանների ֆիզիոլոգիայի, հարմարվողականության պրոցեսների, աֆերենտ համակարգերի փոխներգործությունների բնագավառներում ևն։ [փա՞ստ]

Օրբելին ստեղծել է ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը։ Նա կարևոր ավանդ ունի Հայաստանում ֆիզիոլոգիայի զարգացման գործում։ Նրա անունով է կոչվում ՀՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը։

Օրբելի-Գինեցինսկու ֆենոմեն խմբագրել

Օրբելի-Գինեցինսկու ֆենոմենը 1923 թ-ին նկարագրվել է Լևոն Օրբելիի և Ա. Գինեցինսկու կողմից, և այն է, որ կմախքային մկանի եկրարատև կծկումներից առաջացած հոգնածությունը գորտի մոտ հնարավոր է վերականգնել սիմպաթիկ նյարդաթելի գրգռումով։ Ֆենոմենի հայտնաբերմամբ ստեղծվեց նոր տեսություն սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողական-սնուցողական ֆունկցիայի մասին։ Պավլովը գտնում էր, որ Օրբելու տվյալները լուծում են սնուցողական նյարդավորման մասին եղած հարյուրամյա հանելուկը։ Լևոն Օրբելին գտնում էր, որ սիմպաթիկ նյարդավորումը կմախքային մկանների վրա կարող է ունենալ այնպիսի ազդեցություն, ինչպիսին ունի ներքին օրգանների հարթ մկանների և սրտամկանի վրա։ Նշված ազդեցության մեջ առանձնացվում է հարմարվողական ազդեցությունը և սիմպաթիկ նյարդերի սնուցողական ֆունկցիան։ Վերջինս առնչվում է հյուսվածքի ֆիզիկա-քիմիական վիճակի և նրա նյութափոխանակության դինամիկ փոփոխությունների հետ։ Սիմպաթիկ նյարդը գրգռելիս անուղղակի դրդումից հյուծված կմախքային մկանի ֆունկցիան նորմալանում է, բարձրանում է գրգռականությունը և կծկողունակությունը, մեծանում մկանային կծկումների ուժը։ Պարզված է, որ Օրբելի-Գինեցինսկու երևույթի հիմքում ընկած է հումորալ կարգավորման մեխանիզմը՝ կապված անոթաշարժիչ նյարդերից կատեխոլամինների արտազատման հետ, որն ի հայտ է գալիս սիմպաթիկ նյարդը գրգռելիս։

Պարգևատրություններն ու միջազգային ճանաչում խմբագրել

Օրբելին եղել է Փարիզի կենսաբանական ընկերության (1930), բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի (1931), անգլիական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր (1946) և արտասահմանյան այլ ակադեմիաների ու ընկերությունների անդամ։ Պարգևատրվել է Պավլովի անվան (1937) և ԽՍՀՄ պետական (1941) մրցանակներով, Մեչնիկովի անվան ոսկե մեդալով (1946), ինչպես նաև Լենինի 4, Կարմիր դրոշի 2, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։

Աշխատություններ խմբագրել

  • “Ընտիր էջեր էվոլյուցիոն ֆիզիոլոգիայից”, Երևան, 1967 թ.;
  • Դասախոսություններ նյարդային համակարգության ֆիզիոլոգիայից, Երևան, 1971 թ.;
  • Բարձրագույն նյարդային գործունեության հարցեր, Երևան, 1982 թ.;
  • Избранные труды, тт. 1-5, М.-Л., 1961-68[6]:

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[7]։

Գրականություն խմբագրել

  • Шилинис Ю. А., Л. А. Орбели (1882-1958), М., 1967;
  • Карамян А. И., Академик Леон Абгарович Орбели и его научное наследие, «Успехи физиологических наук», тт. 3, 4, 1972;
  • Карапетян С. К., Л. А. Орбели. Жизнь и научная деятельность, Е., 1973;
  • Лейбсон Л. Г., Леон Абгарович Орбели, Л., 1973;
  • Л. А. Орбели в воспоминаниях современников, Л., 1983.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Орбели Леон Абгарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Académie nationale de médecine (ֆր.)
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. CONOR.Sl
  5. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լևոն Օրբելի». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Լևոն Օրբելի հոդվածին