Դիեգո Ռոդրիգես Վելասկես (իսպ.՝ Diego Rodríguez de Silva y Velázquez, հունիսի 6, 1599(1599-06-06)[1][2][3][…], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[4][5] - օգոստոսի 6, 1660(1660-08-06)[2][3][6][…], Մադրիդ, Իսպանիա[4][5]), իսպանացի նկարիչ է, Իսպանական Ոսկե Դարի մեծագույն ներկայացուցիչը։

Դիեգո Վելասկես
Diego Velázquez
Ի ծնեիսպ.՝ Diego Rodríguez de Silva y Velázquez
Ծնվել էհունիսի 6, 1599(1599-06-06)[1][2][3][…]
ԾննդավայրՍևիլյա, Կաստիլիա և Լեոն[4][5]
Վախճանվել էօգոստոսի 6, 1660(1660-08-06)[2][3][6][…] (61 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[4][5]
Քաղաքացիություն
Մասնագիտություննկարիչ և արվեստագետ
Ոճբարոկկո[7]
Ժանրդիմանկար, դիցաբանական գեղանկարչություն[4][8], պատմական գեղանկարչություն[4][8], կրոնական նկարչություն[4], դիմապատկեր[4][8], Ճարտարապետական նկարչություն[8], կենցաղային ժանր[8], բնանկար[8], նյու[8], Ֆիգուր[8], Անիմալիստիկա[8], հոգևոր արվեստ[8] և նատյուրմորտ[8]
Ուշագրավ աշխատանքներԲակխուսի Տրիումֆ, Լաս Մենինաս, Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում (նկար, Վելասկես), Christ in the House of Martha and Mary?, The Surrender of Breda? և The Waterseller of Seville?
ՄեկենասներՖիլիպ IV
ՈւսուցիչՖրանսիսկո Պաչեկո
ԱշակերտներTomás de Aguiar?
Պարգևներ
Սանտյագոյի շքանշան
Պաշտոնպալատական նկարիչ և Great Lodging Master of the Palace?
ՀայրJoão Rodrigues da Silva?
ՄայրJerónima Velázquez?
ԱմուսինJuana Pacheco?
ԶավակներFrancisca de Silva Velázquez y Pacheco?[9]
 Diego Velázquez Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Դիեգո Վելասկեսը (իսկական անուն-ազգանունը՝ Ռոդրիգես դե Սիլվա Վելասկես) ծնվել է մկրտված պորտուգալացի հրեայի ընտանիքում։ Նկարչության դասեր առել է ծննդավայրում՝ Ֆրանսիսկո դե Էռերա Ավագից և Ֆրանսիսկո Պաչեկոյից։

Գործունեություն Խմբագրել

Մինչև 1623 թվականն աշխատել է Սևիլյայում, ստեղծել ժողովրդական կենցաղի տեսարաններ (բոդեգոնես, ժանր)՝ «Նախաճաշ» (մոտ 1617 թվական), «Ծեր խոհարարուհին» (մոտ 1620 թվական), «Ջրկիր» (մոտ 1621 թվական) և այլն, նաև կրոնական թեմայով մի քանի կտավներ («Հոգևոր հովիվների երկրպագությունը», «Գուշակների երկրպագությունը», երկուսն էլ՝ 1619 թվական, «Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը», մոտ 1620 թվական), որոնք աչքի են ընկնում կերպարների դիպուկ բնութագրումներով և կրում են իտալացի նկարիչ Կառավաջոյի արվեստի ազդեցությունը։ 1623 թվականին Վելասկեսը հրավիրվել է Մադրիդ. արքայազն Ֆերդինանդը նրան ներկայացրել է Ֆիլիպ IV թագավորին, որը նկարչին պատվիրել է իր դիմանկարը։ Տեսնելով Վելասկեսի աշխատանքը՝ նա ասել է. «Ոչ ոք ինձ այլևս չի նկարի՝ բացի քեզանից»։ Վելասկեսը նշանակվել է պալատական նկարիչ։ Նկարչի վարպետության ձևավորմանը նպաստել են ծանոթությունը թագավորական հավաքածուներին (հատկապես Տիցիանի նկարներին) և Ռուբենսի հետ, վերջինիս խորհրդով՝ նաև շրջագայությունն Իտալիայում (1629-1631 թվական, եղել է Ջենովայում, Միլանում, Վենետիկում և Հռոմում1630-ական թվականներին Վելասկեսը համարձակորեն հրաժարվել է ժամանակի արվեստին բնորոշ պայմանականություններից և կյանքը պատկերել է ողջ իրողությամբ, որոնել մեծ ընդհանրացման պատկերներ ստեղծելու ուղիներ։ «Բաքոս»-ում (1628-1629 թվական) նկարել է բնության գրկում Բաքոսի և ֆավնների (Ֆավն՝ դաշտերի և անտառների աստված) հետ խնջույքի նստած թափառաշրջիկների, որոնց միավորում են ընդհանուր ոգևորությունն ու բնությունը։ «Վուլկանի դարբնոցը» (1630 թվական) կտավը լի է իրական կյանքի զգացողությամբ։

Պատմանկարչության սկզբնադրումը Խմբագրել

 

«Բրեդայի հանձնումը» (1634 թվական) ստեղծագործությամբ Վելասկեսը հիմք է դրել պատմանկարչությանը Եվրոպայում։ Ստեղծել է նաև բազմաթիվ դիմանկարներ («Խուան Մաթեոս», մոտ 1632 թվական, «Հերցոգ Օլիվարես», «Արքայազն Բալթազար Կառլոս», երկուսն էլ՝ 1634-1635 թվականներ, և այլն)։ Ուշագրավ են հատկապես պալատական ծաղրածուների, խեղկատակների և գաճաճների դիմանկարները (բոլորը՝ 1631-1648 թվականների)։ Նկարիչը 1642-1644 թվականներին ուղեկցել է թագավորին Արագոնի արշավանքի ժամանակ։

Ճանապարհորդություններ Խմբագրել

1648-1651 թվականներին երկրորդ անգամ ճամփորդել է Իտալիայում։ Այդ տարիներին ստեղծած Ինոկենտիոս X պապի դիմանկարն աչքի է ընկնում կարմրի և վարդագույնի անսովոր նուրբ ու ճշգրիտ մշակված գունաշարով։ Ավելի ուշ շրջանի՝ Մարիա Թերեզայի (1651 թվական), Ֆիլիպ IV-ի (1655-1656 թվականներ), Մարգարիտ Ավստրիացու (մոտ 1660 թվական) դիմանկարներին բնորոշ են ընդգծված հոգեբանական հատկանիշները։ Այդ շրջանի գործերից է նաև «Հայելիով Վեներան» (1651 թվական)։ Վելասկեսը ստեղծել է բնանկարներ («Մեդիչիի վիլլան», երկու բնանկար, 1650-1651 թվականներ), որոնք առանձնանում են անսովոր թարմությամբ։ Վելասկեզի վերջին տարիների նշանավոր գործերն են՝ «Լաս Մենինաս» («Ֆրեյլիններ», 1656 թվական) և «Մանող կանայք» (նախնական անվանումը՝ «Արաքնեի առասպելը», 1657 թվական, աշխատանքի առաջին տեսարանն է արևմտաեվրոպական գեղանկարչության մեջ)։ Նկարչի ուշ շրջանի գործերում առավել ցայտուն են դրսևորվել նրա ստեղծագործական մեթոդի առանձնահատկությունները՝ իրականության խոր ըմբռնումը՝ ողջ հարստությամբ ու հակասություններով, կերպարապլաստիկական մարմնավորման ամբողջականությունը և այլն։ Վելասկեսը նկարել է առանց ճեպանկարների՝ անմիջապես կտավի վրա փոխադրելով բնորդից ստացած առաջին տպավորությունները։

Վելասկեսը թանգարաններում Խմբագրել

Վելասկեսի գործերից պահվում են Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ), Պրադոյում (Մադրիդ), Դրեզդենի, Լոնդոնի ազգային պատկերասրահներում և այլ թանգարաններում։ Վելասկեսի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  7. JSTOR — 1995.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 https://rkd.nl/en/explore/artists/79750
  9. Pas L. v. Genealogics — 2003.

Գրականություն Խմբագրել

  • C. Justi, «Diego Velazquez und sein Jahrhundert» (Բոնն, 1888, 2 հատոր);
  • W. Stirling Maxwell, «Velazquez und seine Werke» (թարգմանություն անգլերենից, Բեռլին, 1856)
  • Paul Lefort, «Velazquez» (համահասանելի աշխատանք, որը մտել է «Les Artistes célébres» հրատարակություն).
  • Camon Aznar J. Velazquez. T. 1-2. Madrid, 1964.
  • Հատոր П. «Прядильщицы» как итог развития бытового жанра в творчестве Веласкеса (ко 300-летию со дня смерти) // Научные доклады высшей школы. Серия исторических наук. № 2, 1961
  • Каптерева հատոր П. Веласкес и испанский портрет XVII века. М., 1956.
  • Кеменов В. С. Картины Веласкеса. М., 1969.
  • Кеменов В. С. Веласкес в музеях СССР. Л., 1977.
  • Королёва С. Диего Веласкес / В серии «Великие художники» — Т 10 — К.,2010 — 48 с.
  • Левина И. М. Диего Веласкес. «Завтрак». Л., 1948.
  • Левина И. М. Новое о Веласкесе // Искусство, 1975.№ 2. С.61-64.
  • Малицкая К. М. Отражение жизни Испании XVII века в исторических и жанровых композициях Веласкеса. // Труды Государственного музея изобразительных искусств им. А. С. Пушкина, М., 1960.

Արտաքին հղումներ Խմբագրել