Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանզադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերո Նիկոլայի Խանզադյան, (դեկտեմբերի 3, 1915(1915-12-03)[1][2], Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2] - հունիսի 26, 1998(1998-06-26), Երևան, Հայաստան), հայ գրող, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974), Հայկական ԽՍՀ 1977 թվականի պետական մրցանակի դափնեկիր («Երեք տարի 291 օր» ռազմաճակատային օրագրության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[4]։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1985): Երևանի պատվավոր քաղաքացի։

Սերո Խանզադյան
Ծնվել էդեկտեմբերի 3, 1915(1915-12-03)[1][2]
ԾննդավայրԳորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2]
Վախճանվել էհունիսի 26, 1998(1998-06-26) (82 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերպատմավեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
ԶավակներԱրարատ Խանզադյան
Սերո Խանզադյան Վիքիքաղվածքում
Սերո Խանզադյան Վիքիդարանում
 Sero Khanzadyan Վիքիպահեստում

Սերո Խանզադյանը ծնվել է 1915 թվականին դեկտեմբերի 3-ին Գորիսում։ 1934 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը 1934-1941 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ։ Աշխատել է Գորիսի շրջանի Տաթև և Խնածախ գյուղերում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945)։ 1941 թվականին հունիսին Խանզադյանը կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Պատերազմի սկզբից գրողը մարտնչել է Վոլխովյան, Լենիգրադյան ռազմաճակատներում, շարքայինից հասել է կապիտանի կոչմանը։ 2008 թ. հիմնադրվել է Սերո Խանզադյանի տուն-թանգարանը։

Ստեղծագործական = Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1934 թվականին, Գորիսի «արփի լօխ» թերթում։ 1938 թվականին գրել է 10-րդ դարի Սյունիքի գյուղացիության (ցուրաբերդցիների) ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» պիեսը (բեմադրվել է 1940 թվականին)։ 1950 թվականին հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը, որը պատմում է Լենինգրադի համար մարտնչող ռազմական միավորումներից մեկի և պարտիզանական ջոկատների գործողությունների մասին։ Վեպին բնորոշ է սովետական հայրենասիրության և ՍՍՀՄ բազմազգ ժողովուրդների ինտերնացիոնալ միասնականության գեղարվեստական նկարագիրը։ Խանզադյանին ճանաչում է բերել «Հողը» (հ. 1 - 2, 1954-1955) վեպը։ Քարակերտը լքելով և Արարատյան դաշտ տեղափոխվելով չէ, որ պետք է լուծվի քարակերտցիների բարեկեցության խնդիրը, այլ ապառաժները փշրելով ու հողը ծաղկեցնելով։ Սա է երկում բարձրացվող գլխավոր հարցը։ Այնուհետև լույս են տեսել Խանզադյանի «Լալ Համագը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Քարանձավի բնակիչները» (1961) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958), «Հարստությունը լեռներում» (1961) պատմվածքների ժողովածուները։

 
Խանզադյանի հուշարձանը Գորիսի թիվ 6 դպրոցի բակում

Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար սպարապետ» (1961) պատմավեպը։ Շարունակելով հայ պատմավիպագրության ավանդները՝ գրողը արդիականության տեսանկյունից է դիտել հայ ժողովրդի պատմություն հերոսական էջերից մեկը։ XVIII դ. ժողովուրդը ոտքի է ելել սրով վերականգնելու իր կորսված ինքնուրույնությունը։ Ժողովրդական այս հուժկու ընդվզումների ու պայքարի հենքի վրա վեպում բարձրանում են զորավարներ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները՝ իբրև ժողովրդի իղձերի արտահայտիչների։ Վեպի առանցքային հարցերից մեկն էլ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն է։

 
«Սերո Խանզադյան», նկարիչ՝ Վրույր Գալստյան, 1974, Հայաստանի ազգային պատկերասրահ
 
Սերո Խանզադյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Խանզադյանը պատմվածքից պատմվածք, գրքից գիրք ամբողջացնում է իր ժամանակակցի կերպարը, բացահայտում նրա ներաշխարհը։ Այդպիսին են նրա «Կորած արահետներ» (1964), «Քաջարան» (1965), «Այրված տունը» (1965), «Մատյան եղելությանց» (1966), «Անձրևից հետո» (1969), «Ինչո՞ւ, ինչո՞ւ» (1970), «Երեք տարի, 291 օր» (1972), «Սևանի լուսաբացը» (1974), «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976) գործերի հերոսները։ Սրանցից առանձնանում են «Քաջարան», «Մատյան եղելությանց», «Ծարավել եմ, ջուր բերեք» («Անձրևից հետո» ժողովածուում) և «Խոսեք, Հայաստանի լեռներ» ստեղծագործությունները։ Առաջինը պատկերում է Հայաստանի լեռնագործ բանվորի առօրյան, անհատի հոգևոր ծնունդը կոլեկտիվում։ Երկրորդը հոդի աշխատավորի, աշխարհի ու մարդկանց մասին մտորումներ է։ Երրորդը յուրահատուկ մի ասք է մարդ-աշխատավորի, մարդ-զինվորի, մարդ-հայրենասերի մասին։ Վերջինը հայ ժողովրդի մոտիկ անցյալի ողբերգական ճակատագրի գեղարվեստական վերարտադրությունն է։ Թուրք, իշխանությունները իրականացնում էին ցեղասպանության իրենց ծրագիրը՝ կոտորելով Արևմտյան Հայաստանի բնիկ, խաղաղ ու անզեն բնակչությանը։ Այս մղձավանջի մեջ գրողի ասելիքը հստակ է, նպատակը՝ պարզ՝ ժողովրդի աննկուն ոգու վերակենդանացումը։ Վեպում արտացոլված է հայ ժողովրդի ռուսամետ կողմնորոշումը։

Խանզադյանի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» վեպը (1978), որի մեջ գրողը տվել է հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիրը։ Սերո Խանզադյանը կյանքի վերջին մեկ ու կես տասնամյակում ևս ստեղծել է հետաքրքիր պատմավեպեր, հուշագրություններ և այլ երկեր։ Խանզադյանի այդ տարիների ստեղծագործություններից են «Արաքսը պղտորվում է» (1985), «Անդրանիկ» (1989), «Շուշի» (1991), «Գարեգին Նժդեհ» (1993) պատմավեպերը, «Հորս հետ և առանց հորս» (1986), «Ինչպես հիշում եմ» (1988), «Ղարաբաղը կրակների մեջ» (1998) ինքնակենսագրական և հուշագրական գրքերը, «Պըլը Պուղի» (1988), «Կորած արահետներ» (1989) պատմվածքաշարերը։ Խանզադյանը հեղինակ է նաև հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասիրությունների։ Նրա շատ երկեր թարգմանվել են աշխարհի ժողովուրդների բազմաթիվ լեզուներով։ «Այրված տունը» (1974, «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978) էկրանավորել են «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաները։

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր է (1977

  • Մեր գնդի մարդիկ, Երևան, 1950, 551 էջ։
  • Հողը, գիրք 1–2, Երևան, 1954–1955:
  • Հողը, Երևան, 1957, 764 էջ։
  • Կարմիր շուշաններ, Երևան, 1958, 330 էջ։
  • Քարանձավի բնակիչները, Երևան, 1959, 120 էջ։
  • Մխիթար սպարապետ, Երևան, 1961, 844 էջ։
  • Մխիթար սպարապետ, Գահիրէ, 1962, 718 էջ։
  • Մխիթար սպարապետ, Պէյրութ, 1962, 715 էջ։
  • Մխիթար սպարապետ, Երևան, 1963, 744 էջ։
  • Կորած արահետներ, Երևան, 1964, 368 էջ։
  • Քաջարան, Երևան, 1965, 588 էջ։
  • Մատյան եղելությանց, Երևան, 1966, 228 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1–5, Երևան, 1967–1970:
  • Անձրևից հետո, Երևան, 1969, 468 էջ։
  • Ի՞նչու, ի՞նչու (պատմվածքներ, հեքիաթներ, զրույցներ), Երևան, 1970, 160 էջ։
  • Երեք տարի 291 օր, Երևան, 1972, 400 էջ։
  • Սևանի լուսաբացը (վեպ), Երևան, 1974, 527 էջ։
  • Խոսե’ք, Հայաստանի լեռներ, Երևան, 1976, 536 էջ։
  • Թագուհին հայոց, Երևան, 1978, 396 էջ։
  • Քարանձավի բնակիչները, Երևան, 1979, 104 էջ։
  • 1971, ամառ (պատմվածքներ, վիպակ և պիես), Երևան, 1979, 456 էջ։
  • Խոսե’ք, Հայաստանի լեռներ, Երևան, 1980, 520 էջ։
  • Հայրենապատում, հատ. 1–5, Երևան, 1980–1988:
  • Երկերի ժողովածու, հատ. 1–6, Երևան, 1981–1983:
  • Արաքսը պղտորվում է, Երևան, 1985, 208 էջ։
  • Հորս հետ և առանց հորս, Երևան, 1986, 320 էջ։
  • Ավանդատուն, Երևան, 1986, 288 էջ։
  • Մեր գնդի մարդիկ, Երևան, 1987։
  • Ինչպես հիշում եմ, Երևան, 1988, 408 էջ։
  • Պըլը Պուղի, Երևան, 1988։
  • Մխիթար սպարապետ, Երևան, 1988, 760 էջ։
  • Անդրանիկ, Երևան, 1989, 448 էջ։
  • Կորած արահետներ, Երևան, 1989, 560 էջ։
  • Շուշի, Երևան, 1991, 480 էջ։
  • Գարեգին Նժդեհ, Երևան, 1993, 320 էջ։
  • Թագուհին հայոց, Պէյրութ, 1999, 368 էջ։
  • Ղարաբաղը կրակների մեջ, Երևան, 2006, 256 էջ։
  • Ղարաբաղը կրակների մեջ, Երևան, 2007, 238 էջ։

Գրականություն

խմբագրել
  • Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Սերո Խանզադյան» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերո Խանզադյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերո Խանզադյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերո Խանզադյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 12