Անջելինա Ջոլի
Անջելինա Ջոլի Փիթ (անգլ.՝ Angelina Jolie Pitt, օրիորդական ազգանուն՝ Վոյթ (Voight)), առավել հայտնի որպես Անջելինա Ջոլի (հունիսի 4, 1975[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և հումանիստ։ Արժանացել է «Օսկար» մրցանակի, ինչպես նաև «Ոսկե Գլոբուս» (3 անգամ) և ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակի (2 անգամ)։ 2014 թվականին ստացել է Ջին Հերշոլտի անվան մրցանակ։
Զբաղվում է բարեգործությամբ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է։ Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների՝ Forbes ամսագրի կազմած ցանկում ընդգրկվել է 2009[7], 2011[8] և 2013[9] թվականներին։ Բազմիցս անվանվել է աշխարհի ամենագեղեցիկ կին և մշտապես գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում[10][11][12][13]։
Ջոլին հոր՝ Ջոն Վոյթի հետ նկարահանվել է «Ելք իրավիճակից» ֆիլմում (1982), սակայն նրա դերասանական կարիերան սկսել է դրանից մեկ տասնամյակ անց, երբ նա նկարահանվում է «Կիբօրգ 2։ Ապակե ստվերը» (1993) փոքրաբյուջետ ֆիլմում։ Ջոլին իր առաջին հաջողված դերը խաղացել է «Կոդահենները» (1995) ֆիլմում։ Նա նաև նկարահանվել է քննադատների կողմից բարձր գնահատականի արժանացած «Ջորջ Ուոլաս» (1997) և «Ջիա» (1998) ֆիլմերում, «Օսկարի» է արժանացել «Ընդհատված կյանքը» (1999) ֆիլմում կատարած երկրորդական դերի համար։ Անջելինա Ջոլին համաշխարհային ճանաչման արժանացավ հատկապես «Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը» (2001) ֆիլմում վիդեոխաղերի հերոսուհի Լարա Քրոֆթի դերը կատարելուց հետո, իսկ ֆիլմի շարունակությունում («Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը 2. Կյանքի օրորոց», 2003) նկարահանվելուց հետո հանդիսանում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը[14]։ Հետագայում նա նկարահանվել է մեծ հաջողություն ունեցած այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Միսթր և միսիս Սմիթ» (2005), «Ծայրահեղ վտանգավոր է» (2008), «Սոլթ» (2010) և «Տուրիստ» (2010), որոնք համաշխարհային վարձույթում վաստակել են համապատասխանաբար $478 միլիոն, $341 միլիոն, $293 միլիոն և $278 միլիոն[15]։ «Փոխարինում» (2008) ֆիլմի շնորհիվ արժանացել է «Օսկարի» կնոջ լավագույն դերակատարման համար։
2011 թ. Ջոլին նկարահանել է «Այրան և մեղրի սահմանագծին» ֆիլմը՝ հանդես գալով որպես ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր ու ռեժիսոր։
Անջելինա Ջոլին ներկայումս ապրում է դերասան Բրեդ Փիթի հետ։ Նրանք դաստիարակում են իրենց վեց երեխաներին, որոնցից երեքն իրենց կենսաբանական երեխաներն են, երեքը՝ որդեգրված։
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ կյանք և ընտանիքԽմբագրել
Անջելինա Ջոլին ծնվել է Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում՝ դերասաններ Ջոն Վոյթի ու Մարշելին Բերտրանի ընտանիքում։ Նա դերասան Ջեյմս Հեյվենի քույրն է, երգիչ-երգահան Չիփ Թեյլորի զարմուհին, դերասաններ Մաքսիմիլիան Շելլի ու Ժաքլին Բիսետի սանիկը։
Անջելինա Ջոլիի ծնողներն ամուսնալուծվել են 1976 թվականին, որից հետո Ջոլին ու նրա եղբայրն ապրում են իրենց մոր հետ։ Վերջինս թողնում է իր դերասանական կարիերան և նվիրվում երեխաների դաստիարակությանը[16]։ Ջոլին հաճախ էր նայում իր մոր մասնակցությամբ ֆիլմեր, ինչը նրա մեջ հետաքրքրություն է առաջացնում դերասանական արվեստի նկատմամբ։ Նա պնդում է, որ իր հոր կարիերան ոչ մի ազդեցություն չի գործել իր վրա[17]։ Երբ Անջելինան վեց տարեկան էր, նրա մայրն ու խորթ հայրը ընտանիքի հետ տեղափոխվում են Փալիսադես, Նյու Յորք[18], սակայն հինգ տարի անց վերադառնում են Լոս Անջելես։ Այդ ժամանակ Ջոլին արդեն որոշել էր, որ դառնալու է դերասանուհի, և սկսում է հաճախել Լի Ստրասբերգի կինոյի ու թատրոնի ինստիտուտ, որտեղ նա սովորում է երկու տարի և մասնակցում մի շարք բեմադրությունների։
Ջոլին թողնում է ուսումը ու ուզում դառնալ հողարկավորություններ կազմակերպող։ Նա իրեն ճնշված էր զգում իր ոչ սովորական արտաքինի, նիհարության ու հին հագուստ հագնելու պատճառով։ Դրան ավելացավ նաև այն, որ անհաջողությամբ ավարտվեցին մոդել դառնալու փորձերը։ Այս շրջանում Ջոլին հագնում էր բացառապես սև հագուստ, մազերը ներկել էր կարմիր, հանդիպում էր մի տղայի հետ։ Այդ ժամանակ Ջոլին հաճախ էր դանակով վերքեր հասցնում ինքն իրեն. CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է. «Ես դանակների հավաքածու ունեմ, և իմ շուրջը միշտ նման իրեր կան։ Ինչ-որ պատճառով սեփական մարմնին վերքեր հասցնելու ծեսը և դրանից ցավ զգալը, հավանաբար, ինքն իրեն կենդանի ու ազատ զգալը թերապիա էր ինձ համար»[19]։ Այն տղայի հետ հարաբերությունների ավարտից երկու տարի անց նա տուն է վարձում մոր տանից քիչ հեռու։ Նա ավարտում է դպրոցը, շարունակում հաճախել թատերական արվեստի դասերի։ Այդ տարիների մասին նա ասել է. «Հոգուս խորքում ես դաջվածքներով պանկ երեխա եմ և միշտ կմնամ այդպիսին»[20]։
Ջոլին մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել[21]։ Նա նաև սկսում է օգտագործել տարբեր թմրանյութեր ու 20 տարեկանում արդեն փորձել էր ամեն հասանելի թմրանյութ, այդ թվում՝ հերոին[22]։
Անջելինա Ջոլին հայտնի է հոր՝ Ջոն Վոյտի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքով։ Ջոլին միշտ մեղադրում էր հորը՝ կնոջը դավաճանելու ու ընտանիքը լքելու համար։ Չնայած դրան՝ Ջոլին փորձում էր վերականգնել հարաբերությունները հոր հետ. նա հորը հրավիրում է մասնակցելու «Լարա Քրոֆթ. դամբարաններ թալանողը» (2001) ֆիլմի նկարահանմանը, որում Ջոլին խաղում էր գլխավոր դերը։ Սակայն նկարահանման ընթացքում նրանց միջև մի քանի անգամ վեճեր եղան, որից հետո Ջոլին հրաժարվում է նրան իր հայրը համարելուց[16]։ 2002 թվականի կեսերին Անջելինա Ջոլի դիմում է ներկայացնում իրեն պաշտոնապես որպես Անջելինա Ջոլի գրանցելու համար՝ ցանկանալով վերջնականապես հրաժարվել հոր ազգանունից[23]։ Նույն տարում Ջոն Վոյտը մամուլում հայտարարում է, թե Անջելինան հոգեկան լուրջ խնդիրներ ունի[24]։ 2004 թվականին մի հարցազրույցի ժամանակ Ջոլին ասել է, որ չի ցանկանում շարունակել շփվել հոր հետ[24]։ Սակայն 2007 թվականի հունվարի 27-ին մոր մահից հետո Ջոլին վեց տարվա ընդմիջումից հետո վերսկսել է հոր հետ շփումը[25]։
ԿարիերաԽմբագրել
Վաղ աշխատանք՝ 1982, 1991-1997 թվականներԽմբագրել
7 տարեկանում Ջոլին փոքրիկ դեր է կատարել «Ելք իրավիճակից» (1982) ֆիլմում, որի սցենարի համահեղինակն ու դերակատարներից մեկն իր հայրն է եղել։ 16 տարեկանում Ջոլին մասնակցել է բազմաթիվ լսումների, սակայն նրան դեր չեն տվել՝ հաճախ պատճառաբանելով, որ աղջիկը «չափազանց մռայլ» է[21]։
Ջոլին՝ որպես մոդել, սկսել է աշխատել դեռ 14 տարեկանից։ Աշխատել է Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում։ Բացի այդ՝ նա նկարահանվել է նաև երաժշտական մի շարք տեսահոլովակներում, այդ թվում՝ Լենի Կրավիցի «Stand By My Woman» (1991), Meat Loaf-ի «Rock’n’Roll Dreams Come Through» (1993), The Lemonheads-ի «It's About Time» (1993) և այլն, որից հետո 16 տարեկանում վերադարձել է թատրոն։ Մոտավորապես այդ ժամանակ էլ նրա եղբայրը՝ Ջեյմս Հեյվենը, սկսել է հաճախել կինոդպրոց (USC School of Cinematic Arts)։ Անջելինան խաղացել է եղբոր ուսանողական 5 բեմադրություններում։ «Following a supporting role in the independent film» («Առանց վկաների»-1995) ֆիլմում երկրորդական դերից հետո Ջոլին նկարահանվել է իր առաջին հոլիվուդյան ֆիլմում՝ կատարելով Քեյթ Լիբիի դերը Կոդահենները (1995) ֆիլմում։ Նյու Յորք Թայմս թերթը գրել է. «Քեյթը (Անջելինա Ջոլի) առանձնանում է։ Դա այն պատճառով է, որ նա իր հետ նկարահանվողներից ավելի բարկացկոտ է մռայլվում, և նա այն եզակի կին կոդահենն է, որը իր ստեղնաշարի առաջ կենտրոնացած նստում է կիսաթափանցիկ վերնազգեստով»։ Ֆիլմի բյուջետային ցուցադրությունը ձախողվել է, սակայն այն մեծ ճանաչում է գտել տեսաերիզի թողարկումից հետո[26]։ Այս ֆիլմի նկարահանման ժամանակ Ջոլին ծանոթացել է բրիտանացի դերասան Ջոնի Լի Միլլերի հետ, որը մեկ տարի անց դարձել է Ջոլիի առաջին ամուսինը։
1996 Ջոլին նկարահանվել է «Իտալական սիրահարները» կատակերգությունում, որը «Ռոմեո ու Ջուլիետ» պատմության ժամանակակից տարբերակն է։ Այս անգամ կոնֆլիկտը Նյու Յորքում վերաբնակված իտալացի երկու հակառակորդ ռեստորանատերերի ընտանիքների միջև է։ «Անապատի արևը» (1996) ֆիլմում Ջոլին խաղում է մի երիտասարդ կնոջ դեր, որը սիրահարվում է Դենի Այելոյին՝ միջին տարիքի մի մարդու, որն էլ սիրահարված է նրա մորը, ում մարմնավորում է Էնն Արչերը։ Նույն տարվա ընթացքում Ջոլին մարմնավորում է Մարգրեթ Սադովսկուն՝ «Կեղծ կրակ» ֆիլմում։
1997 թվականին Ջոլին Դավիդ Դուխովնու հետ նկարահանվել է «Պատկերելով Աստծուն» ֆիլմում։ Ֆիլմը քննադատների կողմից դրական արձագանքի չի արժանացել. Ռոջեր Էբերտը նկատել է, որ․ «Անջելինա Ջոլին...ջերմություն է գտնում այնպիսի դերերում, որ սովորաբար դժվար են ու ագրեսիվ, նա թվում է չափազանց գեղեցիկ՝ Բլոսոմի ընկերուհին լինելու համար, և գուցե դա իսկապես այդպես է»[27]։ Ջոլին նաև հայտնվել է «Իսկական կինը» (1997) հեռուստատեսային ֆիլմում, որը նկարահանվել է Ամերիկայի արևմուտքում՝ Յանիկ Վուուս Վինդլի գրքի հիման վրա։ Նույն տարում նա նկարահանվել է Rolling Stones-ի «Anybody Seen My Baby?» երաժշտական տեսահոլովակում։
Առաջընթաց և ճանաչումԽմբագրել
«Ջորջ Ուոլաս» (1997) հեռուստատեսային ֆիլմում մասնակցության համար Անջելինա Ջոլին արժանանում է «Էմմի» հեռուստատեսային մրցանակին, ինչպես նաև ստանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակը։ Ֆիլմը ջերմորեն է ընդունվում հեռուստաքննադատների կողմից, ինչի շնորհիվ ստանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակը «Լավագույն սերիալ/ֆիլմ՝ արտադրված հեռուստատեսության համար»։ Ջոլին այնտեղ խաղում է Ալաբամա նահանգի նահանգապետ Ջորջ Ուոլասի երկրորդ կնոջ՝ Կորնելիայի դերը։
Հենց հաջորդ տարում հեռարձակվում է ևս մի կենսագրական ֆիլմ՝ «Ջիա» վերնագրով։ Այնտեղ Ջոլին կատարում է Ջիա Մարի Գարանջիի դերը, ով 1970-ականների ճանաչված մոդելներից էր։ Ջոլին բազմիցս համառորեն մերժել էր այդ դերը, պատճառաբանելով, որ Ջիան իրեն շատ է նման։ Ջիան տխրահռչակ էր նրանով, որ հակում ուներ թմրադեղերի նկատմամբ, միասեռական էր և վաղաժամ մահացել էր ՁԻԱՀ-ից։ Այդ ֆիլմի համար Ջոլին երկրորդ տարին անընդմեջ շահում է «Ոսկե Գլոբուս» մրցանակը։ Քննադատները Անջելինայի այդ դերակատարման մասին ասում էին, որ եթե ֆիլմը նկարահանվեր կինովարձույթի համար, այլ ոչ թե հեռուստատեսության պատվերով, ապա «Ջիա»-ն կարող էր անգամ «Օսկար»-ի հավակնել։
Ինչպես ինքն է խոստովանում, այդ դժվար ու հոգնեցուցիչ նկարահանումներից հետո դերասանուհուն ժամանակ էր անհրաժեշտ հանգստանալու համար։ Ջոլին տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ Նյու Յորքի համալսարանում հաճախում է սցենարիստի դասընթացների։ Այնուհետև Անջելինան նկարահանվում է կինովարձույթներում մեծ հաջողություններ ունեցած մի քանի ֆիլմերում (նախ և առաջ, դրանք «Սիրո փոփոխականությունը» և «Վախի ուժը» ֆիլմերն են՝ Դենզել Վաշինգտոնի հետ, որոնք համաշխարհային վարձույթում 151 միլիոն դոլլար աշխատեցին)։
Անջելինա Ջոլիի մերժած դերերից է «Օտար. Հարություն» ֆիլմում քիբորգի դերը (1997, կատարեց Վայնոնա Ռայդերը), ինչպես նաև «Չարլիի հրեշտակները»։
ԵՎ, վերջապես, 1999 թվականին ԱՄՆ-ում էկրան է բարձրանում Ջեյմս Մենգոլդի «Ընդհատված կյանքը» ֆիլմը, որը, բոլոր կանխատեսումների համաձայն դառնալու էր Վայոնա Ռայդերի կինովերադարձը։ Սակայն ամեն ինչ ավարտվեց լրիվ այլ կերպ։ Ֆիլմը դարձավ Անջելինա Ջոլիի «հաղթանակը»։ Նա խաղում էր անսանձ ապստամբ Լիզա Ռոուսի դերը։ Այդ դերով նա ստացավ իր երրորդ «Ոսկե Գլոբուս»-ը, ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակը, և, վերջապես, «Օսկար» «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» անվանակարգում։ Բոլոր կինոքննադատները ծափահարում էին Անջելինա Ջոլիին, ով կարճ ժամանակում իսկական աստղի ճանաչում է ձեռք բերում Հոլիվուդում։
«Ընդհատված կյանքը» ֆիլմի հսկայական հաջողությունից հետո Ջոլին իրեն թույլ է տալիս նկարահանվել «Առևանգել 60 վայրկյանում» մարտաֆիլմում, որտեղ նա առանձնապես հնարավորություն չուներ ցուցադրել իր դրամատիկ տաղանդը։ Սակայն ֆիլմը, մեղմ ասած հաջողություններ ունեցավ, հատկապես ֆինանսական առումով, հավաքելով ավելի քան 230 միլիոն դոլլար։
ԴաջվածքներԽմբագրել
Անջելինա Ջոլին համարվում է ամենաշատ դաջվածքներ ունեցող հայտնի մադրկանցից մեկը, նրա մարմինը զարդարում են 20 դաջվածքներ՝
- մեծ սև խաչ ձախ ազդրի վերնամասում,
- պորտից ցածր տեղակայված է լատիներեն արտահայտություն «Quod me nutrit me destruit», որը թարգմանվում է մի քանի տարբերակով.
- բառացիորեն՝ «Ինչը ինձ փորձում է, դա էլ ինձ սպանում է»,
- «Այն ինչ ինձ ուժ է տալիս, միևնույն ժամանակ թուլացնում է ինձ,
- «H» տառը ձախ դաստակի վրա։ Դերասանուհու խոսքով, դա իր եղբոր՝ Ջեյմս Հավենի պատվին է,
- մեջքի ներքևի հատվածում ուղղակի մեծ ասիական վագր, ինչպես նաև տարբեր նախշեր և դռակոն,
- բուդայական պաշտպանիչ ամուլետ, որի թարգմանությունը հնչում է ինչպես կախարդանք՝
«թող քո թշնամիները լքեն քեզ, եթե դու հասնես հարստությունների, թող դրանք միշտ մնան քեզ հետ, թող քո գեղեցկությունը լինի ինչպես Ապսարի գեղեցկությունը, ուր էլ, որ դու գնաս, թող շատերը քեզ հետևեն ծառայելով և պաշտպանելով քեզ»
- «Know your Rights» բառը (իմացիր քո իրավունքները) վզի հատվածում,
- աջ ձեռքի ներսի հատվածում արամական բառ, որը թարգմանաբար նշանակում է «կամք»։ Այս դաջվածքը արվել է, որպեսզի փակվի մեկ ուրիշը, որը Ջոլին կրել է նախկինում, իր նախկին ամուսնու Բիլլի Բոբի հետ լինելու ժամանակ,
- վիշապ (արդեն մաքրված) աջ ուսի վրա, որի վրա կար գրություն Բիլլի Բոբ (ջնջել է բաժանումից հետո),
- Թեննեսսի Ուիլյամսի մեջբերումը ձախ ձեռքի վրա։ «A prayer for the wild at heart, kept in cages»,
- հռոմեական թիվ «13»,
- ձախ ուսի վրա այն վայրերի աշխարհագրական կոորդինատները, որտեղ ծնվել են իր երեխաներից յուրաքանչյուրը,
- աջ ոտքի ներքևի հատվածում Whiskey Bravo: Սա Բրեդ Փիթի անունն է՝ կոդավորված ըստ քաղաքային ավիացիայի միջազգային կազմակերպության այբուբենի (ավելի կոնկրետ, նրա սկզբնատառերը)՝ Ուիլիամ Բրեդլի (William Bradley)։
ՖիլմագրությունԽմբագրել
ԴերակատարումներԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանում | Դեր | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1982 | Ելք իրավիճակից | Lookin' to Get Out | Թոշ՝ Փաթիի դուստրը | Կատակերգություն | Հել Էշբի | Ջոն Վոյթ |
1993 | Կիբօրգ 2։ Ապակե ստվեր | Cyborg 2 | Քասելիա 'Քեշ' Ռիզ | Ֆանտաստիկ, Մարտական |
Մայքլ Շրոդեր | |
1993 | Անժելան և Վիրիլը | Angela & Viril | Անջելինա | Կարճամետրաժ, Դրամա |
Սթիվեն Շեյնբերգ | |
1995 | Հակերները | Hackers | Քեյթ Լիբի / 'Այրող թթու' | Թրիլեր, Քրեական |
Յեն Սոֆլի | |
1995 | Առանց վկաների | Without Evidence | Ջոդի Սվերինջեն | Թրիլեր, Դրամա |
Գիլ Դենիս | |
1996 | Իտալական սիրահարները | Love Is All There Is | Ջինա Մալասիսի | Մելոդրամա, Կատակերգություն |
Ջոզեֆ Բալոնյա, Ռենե Թեյլոր |
|
1996 | Կեղծ կրակ | Foxfire | Մարգարետ 'Ոտքեր' Սադովսկի | Դրամա | Աննետ Հեյվուդ-Կարտեր | |
1996 | Անապատի լուսին | Mojave Moon | Էլիանոր 'Էլլի' Ռիգբի | Մելոդրամա, Կատակերգություն |
Քևին Դաուլինգ | |
1997 | Իսկական կինը | True Women | Ջեորջիա Վիրջինիա Լաշվե Վուդ | Մելոդրամա, Վեստեռն, Կենսագրական |
Կարեն Արթուր | |
1997 | Ջորջ Ուոլես | George Wallace | Կորնելիա Վալես | Դրամա, Կենսագրական |
Ջոն Ֆրանկենհայմեր | |
1997 | Պատկերելով Աստծուն | Playing God | Կլեր | Թրիլեր, Քրեական |
Էնդի Ուիլսոն | Դևիդ Դուխովնի, Փեթեր Ստորմարե |
1998 | Ջիա | Gia | Ջիա Մարի Գարանջի | Մելոդրամա, Կենսագրական |
Մայքլ Քրիստոֆեր | |
1998 | Դժոխային խոհանոց | Hell's Kitchen | Գլորիա Մակնիերի | Դրամա, Քրեական |
Թոնի Չինչիրիփինի | Ռոզաննա Արկետ |
1998 | Սիրո փոփոխականությունը | Playing by Heart | Ջոան | Մելոդրամա, Կատակերգություն |
Ուիլիարդ Քերոլ | Շոն Քոնների, Ջիլիան Անդերսոն, Ռայան Ֆիլիպ |
1999 | Կառավարելով թռիչքները | Pushing Tin | Մերի Բել | Մելոդրամա, Կատակերգություն |
Մայքլ Նյուել | Ջոն Քյուսաք, Բիլի Բոբ Տորնթոն, Քեյթ Բլանշետ |
1999 | Վախի ուժը | The Bone Collector | Ամելիա Դոնաթի | Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ֆիլիպ Նոյս | Դենզել Վաշինգտոն |
1999 | Ընդհատված կյանքը | Girl, Interrupted | Լիզա Ռոուս | Դրամա, Կենսագրական |
Ջեյմս Մենգոլդ | Վայնոնա Ռայդեր, Վուպի Գոլդբերգ |
2000 | Առևանգել 60 վայրկյանում | Gone in Sixty Seconds | Սառա Վայլանդ | Թրիլեր, Մարտական, Քրեական |
Դոմինիկ Սենա | Նիկոլաս Քեյջ |
2001 | Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը | Lara Croft: Tomb Raider | Լարա Քրոֆթ | Ֆենտեզի, Մարտական, Արկածային |
Սայմոն Ուեսթ | Ջոն Վոյթ |
2001 | Հրապուրանք | Original Sin | Ջուլիա Ռասել, Բոնի Քասլ | Մելոդրամա, Դրամա |
Մայքլ Քրիստոֆեր | Անտոնիո Բանդերաս |
2002 | Կյանք, կամ դրա նման ինչ-որ մի բան | Life or Something Like It | Լանի Քերիգան | Կատակերգություն, Մելոդրամա |
Սթիվեն Հերեկ | |
2003 | Կանանց առևտուր | Trading Women | պատմող | Փաստագրական | Դևիդ Ա. Ֆեյնգոլդ | |
2003 | Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը 2. Կյանքի օրորոց | Lara Croft Tomb Raider: The Cradle of Life | Լարա Քրոֆթ | Ֆենտեզի, Մարտական, Արկածային |
Յան դե Բոնտ | Ջերարդ Բաթլեր |
2003 | Եզրագծից այն կողմ | Beyond Borders | Սառա Ջորդան | Մելոդրամա, Արկածային, Ռազմական |
Մարտին Քեմբլ | |
2004 | Վերցնելով կյանքը | Taking Lives | Իլիենա | Թրիլեր, Դետեկտիվ |
Դի Ջեյ Կարուզո | |
2004 | Ստորջրյա եղբայրություն | Shark Tale | Լոլա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Ընտանեկան |
Բիբո Բերժերոն, Վիկի Ջենսոն, Ռոբ Լետերման |
Ռոբերտ Դե Նիրո, Ռենե Զելվեգեր, Ուիլ Սմիթ, Մարտին Սկորսեզե |
2004 | Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը | Sky Captain and the World of Tomorrow | Ֆրանկի | Ֆանտաստիկ, Մարտական, Արկածային |
Քերի Կոնրան | Ջուդ Լոու, Գվինեթ Փելթրոու |
2004 | Ալեքսանդր | Alexander | Օլիմպիաս | Արկածային, Ռազմական, Պատմական |
Օլիվեր Սթոուն | Քոլին Ֆարել, Վել Կիլմեր, Էնթոնի Հոփքինս, Ջարեդ Լետո, Ռոզարիո Դոուսոն |
2005 | Միսթր և միսիս Սմիթ | Mr. & Mrs. Smith | Ջեյն Սմիթ | Մարտական, Մելոդրամա, Կատակերգություն |
Դագ Լայման | Բրեդ Փիթ, Վինս Վոն, Ադամ Բրոդի |
2006 | Կեղծ գայթակղություն | The Good Shepherd | Մարգարետ Ռասել | Թրիլեր, Պատմական |
Ռոբերտ Դե Նիրո | Մեթ Դեյմոն, Ալեք Բոլդուին, Ռոբերտ Դե Նիրո |
2007 | Նրա սիրտը | A Mighty Heart | Մարինե Փեռլ | Ռազմական, Պատմական, Կենսագրական |
Մայքլ Ուինթերբոթոմ | |
2007 | Բեովուլֆ | Beowulf | Գրենդելի մայրիկը | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Արկածային |
Ռոբերտ Զեմեկիս | Էնթոնի Հոփքինս, Ջոն Մալկովիչ |
2008 | Քունգ ֆու Պանդա | Kung Fu Panda | Վագրուհի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Մարտական, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան |
Մարկ Օսբորն, Ջոն Սթիվենսոն |
Ջեք Բլեք, Ջեքի Չան, Լյուսի Լյու, Դասթին Հոֆման |
2008 | Փոխարինում | Changeling | Քրիստին Քոլինս | Թրիլեր, Դետեկտիվ |
Քլինթ Իսթվուդ | Ջոն Մալկովիչ |
2008 | Ծայրահեղ վտանգավոր է | Wanted | Fox | Մարտական, Քրեական, Թրիլեր |
Թիմուր Բեկմամբետով | Ջեյմս Մակեվոյ, Մորգան Ֆրիման |
2010 | Սոլթ | Salt | Էվելին Սոլթ | Մարտական, Քրեական, Թրիլեր |
Ֆիլիպ Նոյս | Լիվ Շրայբեր |
2010 | Քունգ ֆու Պանդա. Տոնական թողարկում | Kung Fu Panda Holiday Special | Վագրուհի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Ընտանեկան |
Թիմ Ջոնսոն | Ջեք Բլեք, Ջեքի Չան, Լյուսի Լյու, Դասթին Հոֆման |
2010 | Զբոսաշրջիկ | The Tourist | Էլիս Քլիֆոն-Վարդ | Մարտական, Թրիլեր, Մելոդրամա |
Ֆլորիան Հենկել Հոն Դոներսմարկ | Ջոնի Դեփ, Պոլ Բեթանի, Թիմոտի Դալթոն |
2011 | Քունգ ֆու Պանդա 2 | Kung Fu Panda 2 | Վագրուհի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Մարտական, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան |
Ջենիֆեր Յու | Ջեք Բլեք, Ջեքի Չան, Լյուսի Լյու, Վիկտոր Գարբեր, Դասթին Հոֆման, Միշել Յեո, Ժան-Կլոդ Վան Դամ, Գարի Օլդմեն |
2011 | Քունգ ֆու Պանդա. Վարպետների գաղտնիքները | Kung Fu Panda: Secrets of the Masters | Վագրուհի (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ |
Էնթոնի Լեոնդիս | Ջեք Բլեք |
2014 | Մալեֆիսենթ | Maleficent | Մալեֆիսենթ | Ֆենտեզի | Ռոբերտ Ստրոնբերգ | |
- | Կլեոպատրա | Cleopatra | Կլեոպատրա | Կենսագրական, Պատմական |
Դևիդ Ֆինչեր | |
- | Սոլթ 2 | Salt 2 | Էվելին Սոլթ | Մարտական, Քրեական, Թրիլեր |
ՊրոդյուսերԽմբագրել
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2005 | Տրուդել | Trudell |
2005 | Սիրային հիվանդություն | Lovesick |
2011 | Արյան և մեղրի սահմանագծին | In the Land of Blood and Honey |
2014 | Անկոտրումը | Unbroken |
ՌեժիսուրաԽմբագրել
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2007 | Տեղը ժամանակում | A Place in Time |
2011 | Այրան և մեղրի սահմանագծին | In the Land of Blood and Honey |
2014 | Անկոտրումը | Unbroken |
ՍցենարիստԽմբագրել
Թիւ | Տեսաժապաւէնի անուն | Բնօրինակի անւանումը |
---|---|---|
2011 | Արեան եւ մեղրի սահմանագծը | In the Land of Blood and Honey |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #123089190 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Angelina Jolie to divorce Brad Pitt»։ BBC News։ 20 September 2016։ Վերցված է 21 September 2016
- ↑ http://www.bbc.com/news/entertainment-arts-18760368
- ↑ Դորոթի Փոմերանց, "Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներ", Forbes, հուլիսի 1, 2009։ Վերցված է 07.07.2011:
- ↑ Դորոթի Փոմերանց, "Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներ", Forbes, հուլիսի 5, 2011։ Վերցված է 07.07.2011:
- ↑ Դորոթի Փոմերանց, "Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներ", Forbes, հուլիսի 29, 2013։ Վերցված է 30.07.2013:
- ↑ "Անջելինան, ըստ Vogue-ի, կատարելությունն է ", WENN, մարտի 28, 2002։ Վերցված է 07.07.2011:
- ↑ Ռեյչլ Քամփբել-Ջոնստոն, "Ամենագեղեցիկ կի՞նը", The Sunday Times, հունիսի 1, 2005։ Վերցված է 07.07.2011:
- ↑ "2006-ի ամենագեղեցիկ աստղը. Անջելինա Ջոլի", People, ապրիլի 26, 2006։ Վերցված է 07.07.2011:
- ↑ "Անջելինա Ջոլին աշխարհի ամենագեղեցիկ կինն է", Vanity Fair, ապրիլի 13, 2009Վերցված է 07.07.2011:
- ↑ "Նիկոլ Քիդմանը գլխավորում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը", PR Newswire, նոյեմբերի 30, 2006։ Վերցված է 07.07.2011:
- ↑ "Angelina Jolie Movie Box Office Results", Box Office Mojo: Վերցված է 07.07.2011:
- ↑ 16,0 16,1 Ջոնաթան Վան Մետեր, "Անջելինա Ջոլի. Գեղեցիկ մարմին", Vogue, ապրիլ 2002։ Վերցված է 07.07.2011:
- ↑ Դոմինիկ Ուիլլիս, "Անջելինա Ջոլիի կենսագրությունը", Tiscali.co.uk: Վերցված է 07.07.2011:
- ↑ Ջիմ Ժորոմե, "Միայնակ հայ Ջոն Վոյթի համար «Սեղան հինգի համար» ֆիլմն իր անձնական ցավալի փորձին մոտ պատմություն է", People, Ապրիլի 11, 1983։ Վերցված է 07.07.2011:
- ↑ "Transcripts: Paula Zahn Now", CNN.com, հունիսի 9, 2005։ Վերցված է 07.07.2011:
- ↑ Ջինջեր Սթրեյսեկ, "Ասռղի ուժը. գերելով աշխարհի աչքերը", Season Magazine, Ամառ 2005։ Վերցված է 07.07.2011:
- ↑ 21,0 21,1 Քրիս Հիթ, "Արյուն, շաքար, սեքս, կախարդանք", Rolling Stone, հուլիսի 5, 2001։ Վերցված է 07.07.2011:
- ↑ "Հիվանդ տղան ամուսնանում է նախկին թմրամոլի հետ", Daily Mirror, մայիսի 3, 1996։ Վերցված է 07.07.2011:
- ↑ Ջոշ Գրոսսբերգ, «Անջելինա Ջոլիի ազգանունը խանգարում է», E! Online, սեպտեմբերի 17, 2002։ Վերցված է 07.07.2011:
- ↑ 24,0 24,1 Օլիվեր Պոոլ, "Հայրը պատմում է Ջոլիի հոգեկան խնդիրների մասին'", The Daily Telegraph, օգոստոսի 3, 2002։ Վերցված է 07.07.2011
- ↑ "Անջելինա Ջոլին հոր մասին", [Video], 60 րոպե, CBS, նոյեմբերի 27, 2011։ Վերցված է 31.12.2011:
- ↑ Անդրյու Բրանդտ, "How Hollywood portrays hackers". PC World, մայիսի 4, 2001։ Վերցված է 07.07.2011:
- ↑ Ռոջեր Էբերտ, "Արձագանքներ։ Պատկերելով Աստծուն". Chicago Sun-Times, հոկտեմբերի 17, 1997։ Վերցված է 07.07.2011: