Վարդուհի Վարդանյան
Վարդուհի Վարդանյան (հունիսի 27, 1976, Երևան, Հայաստան - հոկտեմբերի 15, 2006, Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ երգչուհի[2]։
Վարդուհի Վարդանյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունիսի 27, 1976 Երևան, Հայաստան |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 15, 2006 (30 տարեկան) Երևան - Սևան մայրուղի, Հայաստան[1] |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1994-2006 |
Լեյբլ | Armenian Music Center |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կայք | varduhivardanyan.am |
Մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և մշտապես ստացել բարձր պարգևներ։ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի։ Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան - Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարից[1]։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1976 թվականի հունիսի 27-ին, Երևան քաղաքում։ Ընտանիքի 3 զավակներից մեկն էր։
1983 թվականին դպրոցում բացվում է երգի խմբակ, որին հաճախում է նաև Վարդուհին։ Հետագայում խմբակը դարձավ Աշոտ Բզնունու երաժշտական խումբ։
1986 թվականին Վարդուհին որոշում է երգը տեղափոխել պրոֆեսիոնալ հարթակ և սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի վոկալ խումբ։ Այնուհետև նա սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Այս տարիների ընթացքում նա ձեռք է բերում իր սեփական երաժշտական ճաշակը։ Ամենից շատ նա ցանկանում էր երգել Ուիթնի Հյուսթոնի հետ։
ԿրթությունԽմբագրել
- 1992 թվական՝ ավարտել է Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցը։
- 1993 թվական՝ ավարտել է երաժշտական դպրոցը։
- 1993 թվական՝ ընդունվում է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անգլերենի և քաղաքագիտության բաժինը։
- 1994 թվական՝ ընդունվել է Հայաստանի երգի պետական թատրոն։
- 1994-1999 թվականներ՝ համալսարանն ավարտելուց հետո դպրոցում աշխատել է որպես անգլերենի ուսուցչուհի։
- 1995 թվական՝ աշխատել է երգի պետական թատրոնում։
- 2003 թվական՝ ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
ԿարիերաԽմբագրել
- 1994 թվական՝ «Ջազ-փոփ» խմբի հետ միասին մասնակցել է Սվերդլովսկում կայացած միջազգային մրցույթին և ստացել «գրան պրի»։
- 1995 թվական՝ սկսել է աշխատել երգի պետական թատրոնում
- 1996 թվական՝ մասնակցել է երիտասարդ կատարողների "Յալթա - Մոսկվա" տրանզիտին, որտեղ ստացել է մրցանակ լավագույն կատարման համար.
- 1999 թվական՝ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի.
- 2000 թվական՝ Բուլղարիայում կայացած "Discovery" մրցույթում ստացել է "գրան պրի" և "հանդիսատեսի համակրանք" մրցանակը
- 2000 թվական՝ Մակեդոնիայում ստացել է "գրան պրի"
- 2000 թվական՝ Սլավյանսկի բազար մրցույթում գրավել է երկրորդ հորիզոնականը
- 2001 թվական՝ Երիտասարդական "Море друзей 2001" միջազգային մրցույթում գրավել է երկրորդ հորիզոնականը։
ՄահԽմբագրել
Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով[1]։
ԸնտանիքԽմբագրել
- ամուսին՝ Արամ Ավոյան, ծնված 1971 թվականին
- տղա՝ Ռուբեն Ավոյան, ծնված 1998 թվականին
ՍկավառակագրությունԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «ՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ» (հայերեն)։ Վերցված է 2018-07-07
- ↑ Վարդուհի Վարդանյանի մասին տեղեկություն AV Production կայքում
Արտաքին հղումներԽմբագրել
- Վարդուհի Վարդանյանի պաշտոնական կայք Archived 2018-11-25 at the Wayback Machine.