Բացել գլխավոր ցանկը

Քարվաճառ, քաղաք Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Շահումյանի շրջանում, Թարթառ (Տրտու) գետի վերին հոսանքում, Կուր գետի աջ վտակի մոտ։ Շահումյանի շրջանի կենտրոնն է։

Քաղաք
Քարվաճառ
Քարավաճառ
Զինանշան
Coat of arms of Karvachar.png

Karvachar030.JPG
Կոորդինատներ: 40°6′30″ հս․ լ. 46°2′34″ ավ. ե. / 40.10833° հս․. լ. 46.04278° ավ. ե. / 40.10833; 46.04278
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյան
ՂեկավարՍերգեյ Չիլինգարյան
ԲԾՄ1584±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն500[1] մարդ (2010)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունքարվաճառցի
Ժամային գոտիUTC+4
##Քարվաճառ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Անվանման ստուգաբանությունԽմբագրել

Քարվաճառ անունն առաջացել է օտարների կողմից Մեծ Հայքի Արցախի Ծար գավառում գտնվող Քարավաճառ գյուղի անվան աղավաղումից։

15-րդ դարի գրիչ Թումա Սյունեցու հիշատակարանում առկա է հետևյալ գրությունը.

  ...և յարհեպիսկոսութեան այսմ նահանգիս տէր Զաքարիայի Դադի Վանուց վերատեսջի, ի հռչակաւոր երկիրս Ծար, ի գևղս Քարավաճառ,...[2]  


Ծար գավառը տարածվում էր Թարթառ գետի վերին հոսանքի շրջանում և համապատասխանում էր հին Վայկունիք նահանգին[3]։ Հենց այդտեղ է և Քարավաճառը։

ՊատմությունԽմբագրել

Որպես քաղաքատիպ ավան՝ կազմավորվել է 1960 թվականին։ Նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիր գավառի մեջ և 1908 թվականին ուներ 160 բնակիչ։ Համապատասխանում Էր 15-րդ դարի հիշատակարաններից մեկում վկայված Քարավաճառ գյուղին, որը հետագայում կոչվել է Հանդաբերդ[4][5]։

Անտիկ և միջնադարյան ժամանակաշրջանԽմբագրել

 
Քարվաճառի բնությունը, հոկտեմբեր 2018

Անտիկ դարաշրջանում այն տարածքը, որտեղ այժմ գտնվում է Քարվաճառը, մտնում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի Վայկունիք գավառի մեջ (4-րդ դարի վերջից մինչև 8-րդ դարի սկիզբը եղել է ռազմա-վարչական շրջանի Աղվանական մարզպետության տարածքում, որը գտնվում էր Սասանյան Պարսկաստանի կազմում)[6][7][8]։

9–16-րդ դարերը Քարվաճառը համարվում էր հայկական Խաչեն[9] իշխանության մասը, իսկ նրա փլուզումից հետո՝ հայկական Ջրաբերդ[10] մելիքության մասը։

14-րդ դարում Վերին Խաչենը ենթարկվել է Թոխթամիշ և Լենկ Թեմուր խաների ասպատակության, 15-րդ դարում մտնում է թուրքական Կարակոյունլու և Ակկոյունլու պետությունների կազմի մեջ։ Առաջին անգամ հայկական աղբյուրներում հիշատակվել է, որպես գյուղ Քարվաճառ 15-րդ դարում[11]։ XVI դարում Խաչենը մտավ Սեֆյանների պետության կազմի մեջ։ Խաչենի վարչական օկրուգը գտնվում էր Գյանջա-Ղարաբաղ բեկլարբեկության (Գյանջայի խանություն) կազմի մեջ, որը ղեկավարում էր Զիյադ օղլու ցեղը ղաջարների[12] ցեղից։ Նրանց իշխանությունը, սակայն, մասնավորապես տարածվում էր հարթավայրային Ղարաբաղի վրա, որի բնակչությունը իսլամացված էր և թուրքացված, այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը, որտեղ շարունակում էին բնակություն հաստատել հայերը, մնացել է հայկական ղեկավարների ձեռքում։

Քրդական ցեղերը մոտ 1600 թվականին վերաբնակեցվել են պարսկական իշխանությունների կողմից այն տարածք, որն այժմ գտնվում է Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի միջև։ Այդ քայլը ուներ իր նպատակը թուլացնել կապը Լեռնային Ղարաբաղի հայկական ղեկավարների և հիմնական հայկական տարածքների միջև։ Ավելի վաղ Քարվաճառի շրջանի իսլամադավան (քրդական և թուրքական) բնակչության մասը (ովքեր այստեղ ապրել են 1990-ական թվականներին Արցախյան ազատամարտից առաջ) համարվում էին հարթավայրային Ղարաբաղի քոչվոր-վերաբնակների հետնորդները։ 1924 թվականին խորհրդային գիտնական Ե. Պչելինան արշավախմբի հետ լինելով Քրդական գավառում, հայտնել է, որ միջին դարերում այստեղ բնակվում էր քրիստոնեա-հայկական բնակչություն, ինչի մասին վկայում էին նաև նրան այդ տարածքում հանդիպած հնագիտական հուշարձանները։ Հայերի տեղահանումը իրենց հողերից նրա կողմից արձանագրվել է քրդական ազգային ավանդազրույցներում և տոհմաբանական զրույցներում, որտեղ ասվում էր եկվոր քրդերի մասին տվյալ տարածաշրջանում։

Նադիր շահը, ով պարսկական գահ է բարձրացել 1736 թվականին, իր թշնամիների՝ Գանձակի խաների թուլացման համար, ովքեր նվիրված էին Սեֆյանների ընտանիքին, Ղարաբաղից Խորասան է վերաբնակեցրել բազմաթիվ ղաջարների և Խամսայի մելիքներին հանել է Գյանջայի ենթակայությունից։ Սակայն 1747 թվականին Նադիր շահի մահը հանգեցրեց իր ստեղծած պետության փլուզմանը, Խորասանից թուրքական ցեղերի վերադարձին և Խամսայի մելիքությունների ինքնուրույնության կորստին, որոնք հայտնվեցին Ղարաբաղի խանության ենթակայության տակ, որը ստեղծել է Փանահ Ալի-խանը։

1805 թվականին խանությունը միացել է Ռուսաստանին, իսկ 1822 թվականին՝ վերացել և փոխակերպվել Ռուսական կայսրության նահանգի։ 1840 թվականին Ղարաբաղի նահանգը անվանափոխվել է Շուշիի գավառի, որը մտել է Կասպիական մարզի կազմի մեջ, 1846 թվականից՝ Շամախիի նահանգի (1859 թվականին վերանվանվել է Բաքվի նահանգ), իսկ 1867 թվականից՝ Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ։

20-րդ դարԽմբագրել

1912 թվականի «Կովկասյան օրացույցի» տվյալների համաձայն՝ Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի Քարվաճառ գյուղում բնակվում էր 300 հոգի[13]։ 1930 թվականին Ադրբեջանական ԽՍՀ կազմում ձևավորվել է Քարվաճառի շրջան 1936 կմ² մակերեսով, որի վարչական կենտրոն է եղել քաղաքային տիպի ավան Քարվաճառը, որը 1980 թվականից ստացել է քաղաքի կարգավիճակ[փա՞ստ]։ 1970 թվականի դրությամբ, Քարվաճառի բնակչությունը կազմում էր 5 հազար բնակիչ[փա՞ստ]։

մինի

Քույր քաղաքներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Արցախի Հանրապետության վիճակագրություն
  2. Լ. Խաչիկյան «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, Ա հատոր, էջ 24)
  3. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (Երևան, ԵՊՀ հրատ., 1988, 2 հատոր, էջ 845a)
  4. armeniapedia.org
  5. armradio.am
  6. Мовсес Хоренаци, кн. II, гл. 14
  7. Анания Ширакаци. Армянская география
  8. Карта провинции Арцах Великой Армении
  9. Howorth, Henry Hoyle(1876) History of the Mongols: From the 9th to the 19th CenturyLongmans, Green, and Co. p. 14
  10. Раффи. Меликства хамсы.
  11. Լ. Խաչիկյան «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, Ա հատոր, էջ 24)."...և յարհեպիսկոսութեան այսմ նահանգիս տէր Զաքարիայի Դադի Վանուց վերատեսջի, ի հռչակաւոր երկիրս Ծար, ի գևղս Քարավաճառ,..."
  12. Аббас-Кули-Ага Бакиханов, «Гюлистан-и Ирам», Период V.
  13. Кавказский календарь. Тифлис 1912, стр. 168
  14. Քարվաճառն ու Քալիֆորնիայի Պիկո Ռիվերան բարեկամ քաղաքներ են դարձել