Ռոք
Ռոք երաժշտությունը հանրաճանաչ երաժշտության մի ժանր է, որը սկզբնավորվել է որպես ռոքնռոլ վաղ 1950-ական թվականներին Միացյալ Նահանգներում և վերաճել է մի շարք այլ ոճերի 1960-ականներին և ավելի ուշ մասնավորապես Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում[1][2]։ Սկիզբ է առել 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից՝ ոճ, որը մեծապես ազդել է բլյուզի և ռիթմ ընդ բլյուզ ժանրերի և քանթրի երաժշտության աֆրոամերիկյան ժանրերի վրա։ Ռոք երաժշտությունը մեծապես ազդել է նաև մի շարք այլ ժանրերի վրա ինչպիսիք են էլէկտրիկ բլյուզը և ֆոլկը և ազդեցություն է կրում ջազից, դասական և երաժշտական այլ ոճերից։ Երաժշտականորեն ռոքը կենտրոնացած է էլեկտրական կիթառի վրա սովորաբար որպես էլեկտրական բաս կիթառով, հարվածային գործիքներով և մեկ կամ ավել երգիչներով ռոք խմբի մի մաս։ Որպես կանոն ռոքը երգի վրա հիմնված 4/4 ռիթմով երաժշտություն է, բայց ժանրը դարձել է չափազանց տարբեր։ Ինչպես փոփ երաժշտությունը, բառերը հիմնականում շեշտում են ռոմանտիկ սերը, բայց ուղված են նաև բազում այլ թեմաների՝ հաճախ սոցիալական և քաղաքական։
Մինչև ուշ 1960-ականների դասական ռոքի[1] շրջանը ռոք երաժշտության մի շարք տարբեր ենթաժանրեր ի հայտ եկան ներառելով խառնուրդներ, ինչպիսիք են՝ բլյուզ ռոքը, ֆոլկ ռոքը, քանթրի ռոքը, ռագա ռոքը և ջազ ռոքը, որոնցից շատերը նպաստել են փսիխեդելիկ (ցնորական) ռոքի զարգացմանը, որն ազդեցություն էր կրել հակամշակութային փսիխեդելիկ և հիպի ասպարեզից։ Նոր ժանրերը, որոնք ի հայտ եկան, ներառում էին պրոգրեսիվ ռոքը, որն ընդլայնեց արտիստիկ տարրերը, գլեմ ռոքը, որը կարևորեց ցուցադրությունը և տեսողական ոճը, սոցիալական և քաղաքական եռանդուն քննադատությունները և հևի մետալի տարբերվող և տևական ժանրը, որը շեշտում էր ձայնը, ուժը և արագությունը։ 1970-ականների երկրորդ կեսին փանք ռոքն արձագանքեց ստեղծելով մինիմալստական, սոցիալական և քաղաքական եռանդուն քննադատություններ։ Փանկն ազդեց 1980-ականների նյու ուեյվ, փոստ-փանկ և ի վերջո ալտերնատիվ ռոք ժանրերի վրա։ 1990-ականներից սկսած ալտերնատիվ ռոքն սկսեց գերիշխել ռոք երաժշտության մեջ և ներխուժեց գրանջի, Բրիտփոփի և ինդի ռոքի ձևով։ Այդ ժամանակվանից հետագա միաձուլված ենթաժանրերը ի հայտ եկան՝ ներառելով փոփ փանկը, ռեփ փանկը և ռեփ մետալը, ինչպես նաև ռոքի պատմությունը վերափոխելու գիտակից քայլեր՝ ներառելով գերիջ ռոքի/փոստ-փանկի և սինթ-փոփի վերածնունդը 2000-ականների սկզբերին։
Ռոք երաժշտությունը նաև մարմնավորել և ծառայել է որպես մշակութային և սոցիալական շարժումների միջոց՝ առաջնորդելով խոշոր ենթամշակույթներին՝ ներառյալ մոդերին և ռոքերներներին Միացյալ Թագավորություն և հիպի հակամշակույթը, որը տարածվել էր Սան Ֆրանցիսկոյից Միացյալ Նահանգներ 1960-ական թվականներին։ Նմանապես փանկ մշակույթը 1970-ակններին ծնունդ տվեց գոթ և էմո ենթամշակույթնորին։ Ժառանգելով բողոքական երգի ազգային ավանդույթը՝ ռոք երաժշտությունը ասոցացվել է քաղաքական ակտիվության ինչպես նաև ռասայի, սեքսի և թմրանյութերի օգտագուրծման վերաբերյալ հասարակական վերաբերմունքի փոփոխության հետ և հաճախ դիտարկվել է որպես երիտասարդական ապստամբության արտահայտում ընդդեմ հասուն մարդկանց սպառողականությանը և համապատասխանությանը։
Բնութագիր խմբագրել
![]() |
Իրականում ռոքի սահմանումն այն է, որ այն հանրաճանաչ երաժշտություն է, բայց նույնիսկ չի հետաքրքրվում այդ փաստով[3]։ | ![]() |

Ռոքի հնչողությունն ապահովում է հզոր էլեկտրական կիթառը, որն ի հայտ է եկել իր ժամանակակից ձևով 1950-ականներին ռոքնռոլի ժողովրդականացման[4] հետ միասին և ազդեցություն է կրել էլեկտրական բլուզի կիթառի հնչյուններից[5]։ Ռոք երաժշտության մեջ էլեկտրական կիթառի հնչողությունն ուղեկցվում է էլեկտրական բաս կիթառով, որն ի հայտ է եկել ջազում միևնույն դարաշրջանում[6], և հարվածային գործիքների [7] առաջացրած ռիթմիկ հարվածներով։ Երաժշտական գործիքների եռյակը հաճախ համալրվում է այլ գործիքներով մասնավորապես ստեղնաշարային գործիքներով, ինչպիսիք են՝ դաշնամուրը, համմոնդը և սինթեզատորը[8]։ Ռոքի հիմնական գործիքավորումը ձևավորվել է բլյուզի հիմնական գործիքավորումից՝ հայտնի գլխավոր կիթառը, երկրորդ լարային գործիքը, բասը և հարվածային գործիքները[5] Ռոք երաժշտության մեջ մասնագիտացված երաժիշտների խումբը կոչվում է ռոք խումբ կամ ռոք բենդ և որպես կանոն բաղկացած է երեքից հինգ անդամներից։ Խումբն առավել հաճախ կազմված է կվարտետի սկզբունքով, որտեղ անդամներն ունեն մեկ կամ ավել դեր՝ ներառելով վոկալիստ, գլխավոր կիթառահար, ռիթմի կիթառահար, բաս կիթառահար, թմբկահար և հաճախ ստեղնաշարային կամ այլ գործիք նվագող[9]։
Ռոքը որպես կանոն հիմնված է հասարակ ոչ սինկոպացված 4/4 ռիթմի վրա, որն ուղեկցվում է թմբուկի կրկնվող հարվածներով 2/4 ռիթմով[10]։ Մեղեդիները հաճախ հին երաժշտական ձևերից են առաջացած՝ ներառելով դորիական և միքսոլիդիան ձևերը։ Ռոք երգերը 1950-ականներից[11] մինչև մասնավորապես 1960-ականների կեսերը հաճախ օգտագործել են բանաստեղծական կրկներգի կառույցը առաջացած բլյուզից և ֆոլկից, բայց այս նախատիպից[12] զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Քննադատները շեշտել են ռոքի էլեկտրականությունն ու ոճական բազմազանությունը[13]։ Իր բարդ պատմության և այլ երաժշտական և մշակութային ձևերից տարրեր վերցնելու հակում ունենալու պատճառով ռոք երաժշտությանը անհնար է տալ հստակ երաժշտական սահմանում[14]։

Ի տարբերություն հանրաճանաչ երաժշտության շատ ավելի հին ոճերի` ռոք երգերի խոսքերը բացի ռոմանտիկ սիրուց առնչվում են մի շարք թեմաների, ինչպիսիք են` սեքսը, հեղափոխությունն ընդդեմ «Իսթեբլիշմենթի», սոցիալական խնդիրները և ապրելակերպը[10] Այս թեմաները փոխանցվել են մի շարք աղբյուրներից` ներառյալ Tin Pan Alley փոփ ավանդությունը, ֆոլկ երաժշտությունն ու ռիթմը և բլյուզը[15]։ Երաժշտական լրագրող Ռոբերտ Քրիստգոուն բնութագրում է ռոքի խոսքերը որպես «ոսկե միջին» պարզ առոգանությամբ և կրկներգով և վստահեցնում է, որ ռոքի հիմնական գործառույթը վերաբորում է երաժշտությանը, կամ ընդհանուր առմամբ`աղմուկին[16]։ Սպիտակամորթ, արական սեռի և միջին դասի երաժիշտների գերակայությունը ռոք երաժշտության մեջ շատ հաճախ է նկատվել[17], և ռոքը դիտվել է որպես երաժշտական սև ձևերի յուրացում երիտասարդ, սպիտակամորթ և մեծ մասամբ արական սեռի հանդիսատեսի[18] համար։ Արդյունքում` ռոքը համարվել է որպես ոճի և խոսքերի[19] օգնությամբ այս խմբի մտահոգություններն արտահայտող միջոց։ Քրիստգոուն 1972 թվականին գրել է, որ չնայած որոշ բացառությունների` «ռոքնռոլը ենթադրում է տղամարդկային սեքսուալության և ագրեսիայի նույնականացում»[20]։
Ուշ 1960-ականներից սկսած, երբ «ռոք» տերմինը սկսեց օգտագործվել առնչվելով ռոքնռոլի հետ, այն հակադրվել է փոփ երաժշտությանը, որի հետ կիսել է շատ առանձնահատկություններ, բայց որից այն առանձնացվել է երաժշտականությանը, կենդանի կատարմանն ու լուրջ և առաջադիմական թեմաների կենտրոնացմանն ուղղված շեշտադրմամբ` որպես իրականության գաղափարախոսություն, որը հաճախ կապակցված է ժանրի պատմությանն և զարգացմանն[21] իրազեկվածության հետ։ Ըստ Սայմն Ֆրիթի`«ռոքն ավելին է քան փոփը, ավելին` քան ռոքնռոլը։ Ռոք երաժիշտները միավորում են հմտության և տեխնիկայի վրա դրված շեշտադրումն արվեստի ռոմանտիկ հասկացության հետ` որպես գեղարվեստական, իրական և անկեղծ[21] արտահայտում»։ Նոր հազարամյակում ռոք տերմինը հաճախ օգտագործվել է որպես ընդհանուր տերմին` ներառելով փոփ, ռեգգի, սոուլ երաժշտության և նույնիսկ հիփ հոփի ձևերը, որոնց հետ այն ազդեցություն է կրել, բայց հաճախ հակադրվել իր պատմության[22] մեծ մասի միջոցով։
1950-ականներ. Ռոքնռոլ խմբագրել
Հիմնական հոդվածը`Ռոքնռոլ
Տես նաև`Ռոքնռոլի ծագումը և Ռոքաբիլի
Ռոք երաժշտության հիմքը ռոքնռոլն է, որը սկզբնավորվել է Միացյալ Նահանգներում ուշ 1940-ական և վաղ 1950-ական թվականներին և արագ տարածվել է աշխարհի մեծ մասում։ Իր անմիջական սկզբնաղբյուրներ են հանդիսանում տվյալ ժամանակաշրջանի երաժշտական տարբեր «սև» ժանրերը` ներառելով ռիթմ ընդ բլյուզը և հոգևոր երաժշտությունը քանթրիի և ուեսթերնի հետ[23]։ 1951 թվականին Քլիվլենդում (Օհայո) դիջեյ Ալան Ֆրիդը սկսեց նվագել ռիթմ և բլյուզ երաժշտություն (որը հետո կոչվեց «ռասայական երաժշտություն») բազմառասա հանդիսատեսի համար և առաջին անգամ «ռոքնռոլ» արտահայտությունը երաժշտությունը նկարագրելու համար օգտագործելը նրան է վերագրված[24]։
Բանավեճ է սկսվում, թե որ ձայնագրությունը պետք է համարվի առաջին ռոքնռոլ ձայնագրությունը։ Հավակնորդներն էին Գորի Քարթերի Rock Awhile-ը (1949) Ջիմմի Փրեսթոնր Rock the Joint-ը (1949)[25], որի քավր տարբերակը 1952 թվականին ձայնագրեց Bill Haley & His Comets խումբը[26], և Ջեքի Բրենսթոնի և իր Delta Cats-ի (Այք Թրները և իր Kings of Rhythm խումբը) Rocket 88-ը 1951 թվականին Սեմ Ֆիլիփսի կոմից Sun Records-ի համար ձայնագրված[27]։ Չորս տարի անց Բիլ Հելիի Rock Around the Clock-ը (1955) դարձավ առաջին ռոքնռոլ երգը Բիլբորդ ամսագրի հիմնական թոփ վաճառքների և էիրփլեյի աղյուսակներում և հանրաճանաճ մշակույթի համար դուռ բացեց ամբողջ աշխարհում:[28][29]
Քննարկվում է նաև, որ Էլվիս Փրեսլիի Մեմֆիսի «Սան Ռեքորդսի» համար գրված առաջին "That's All Right (Mama)" (1954) սինգլը կարող է լինել առաջին ռոքնռոլ ձայնագրությունը[30], բայց միևնույն ժամանակ Բիգ Ջոու Թրների "Shake, Rattle & Roll"-ը արդեն Բիլբորդի R&B ցանկն էր գլխավորում։ Շոուտով ռոքնռոլը ամերիկյան ձայնագրությունների վաճառքում և էստրադային երգիչների համար ինչպիսիք են Էդի Ֆիշերը, Փերրի Քոմոն և Փեթի Փեյջը (ովքեր գերիշխել են հանրաճանաչ երաժշտության նախորդ տասնամայակում) հիմնական մղումն էր[31]։
Ռոքնռոլը համարվել է առաջատարը մի շարք տարբեր ենթաժանրերում` ներառելով ռոքաբիլին` ռոքնռոլը «հիլբիլի» քանթրի երաժշտության հետ միախառնված, որը հիմնականում նվագվել և ձայնագրվել է 1950-ականների կեսին սպիտակամորթ երաժիշտների կոմից ինչպիսիք են` Կառլ Փերկինսը, Ջերրի Լի Լյուիսը, Բադիի Հոլին, և ամենամեծ առևտրային հաջողությամբ Էլվիս Փրեսլլի [32] կոմից։ «Դու ուոփ» ժանրը, ի տարբերություն, շեշտը դրեց բազմաբնույթ հնչյունային հարմոնիաների և անիմաստ երկրորդական տեքստի վրա, որոնք հինականւոմ եղեկցվում էին թեթև գործիքավորմամբ, և սկզբնավորվել է 1930-ականների և 1940-ականների աֆրոամերիկյան վոկալային խմբերից[33]։ The Crows, The Penguins, The El Dorados և The Turbans ներկայացումները դարձան հիմնական հիթերը և The Platters խումբը "The Great Pretender" (1955) [34] երգով և The Coasters խումբը հումորային երգերով, ինչպիսին է` "Yakety Yak" (1958), մուտք գործեցին ժամանակաշրջանի [35] ամենահաջողված ռոքնռոլ ներկայացումների շարք:[36]
Տվյալ դարաշրջանում նաև նկատվեց էլեկտրական կիթառի հանրաճանաչության և ռոքնռոլ ոճով նվագելու աճը այնպիսի կատարողների միջոցով, ինչպիսիք են` Չակ Բերրին, Լինք Րեյը և Սկոթի Մուրը[37]։ Էլեկտրիկ բլյուզի կիթառահարներ Գիթար Սլիմի[38], Ուիլի Ջոնսնի և Փեթ Հեըրի կոմից վաղ 1950-ականներին ներկայացված հնչյունների ձայնային փոփոխությունների կիրառումը հանրայնացվեց Չակ Բերրի կողմից 1950-ականների կեսերին[39]։ was popularized by Chuck Berry in the mid-1950s.[40] Ուիլի Ջոնսնի և Փեթ Հեըրի կողմից վաղ 1950-ականներին [39] ներկայացված ուժեղ ակորդների կիրառումը հանրայնացվեց Լինք Րեի կողմից ուշ 1950-ականներին[41]։
Միացյալ Թագավորությունում Թրեդ ջազ և ֆոլկ շարժումները հանգեցրին Բրիտանիայում բլյուզ երաժիշտներին այցելություններին[42]։ Լոննի Դոնեգընի 1955 թվականի հիթ "Rock Island Line"-ը շատ մեծ ազդեցություն ունեցավ և օգնեց երկրում «սկիֆլ» երաժշտական խմբերի տարածմանը, որոնցից շատերը` ներառյալ Ջոն Լենոնի "Quarrymen"-ը սկսեցին ռոքնռոլ կատարել[43]։
Մեկնաբանները ռոքնռոլի անկումը համարում են ուշ 1950-ականները և վաղ 1960-ականները։ Մինչև 1959 թվականը, Բադի Հոլլիի, The Big Bopper-ի ր Ռիթչի Վալենսի մահը ավիավթարի հետևանքվով, Էլվիսի բանակ մեկնումը, Լիթլ Ռիչարդի քարոզիչ դառնալը, Ջերրի Լի Լյուիսի և Չակ Բերրիի հետապնդումը և կաշառակերության սկանդալը զգացրին, որ ռոքնռոլի դարաշրջանն ավարտին է մոտեցել[44]։
Վաղ 1960-ականներ խմբագրել
Փոփ ռոք և ինստրումենտալ ռոք խմբագրել
Հիմնական հոդվածներ` Փոփ ռոք և Ինստրումենտալ ռոք
Տես նաև` Դու Ուոփ, Բրիտանական ռոքնռոլ, Սոուլ
«Փոփ» տերմինը վաղ 20-րդ դարից օգտագործվել է վերաբերելով ընդհանրապես հանրաճանաչ երաժշտությանը, բայց 1950-ականների կեսերից այն սկսել է օգտագործվել ուրիշ ժանրի համար` երտասարդական շուկային ուղված, հաճախ բնորոշվելով որպես ռոքնռոլին ավելի մեղմ այլընտրանք[45][46]։ Մոտավորապես 1967 թվականից այն «ռոք» տերմինին հակադրվելով ավելի շատ սկսեց օգրագործվել նկարագրելու համար ավելի առևտրային, ժամանակավոր և հասանելի մի ձև[21] Ի տարբվերություն ռոք երաժշտությանը համարվում է ավելի ժամանակատար աշխատանքների վրա կենտրոնացած, հատկապես` ալբոմների, հաճախ ասոցացվում էր որոշ ենթամշակույթների հետ (ինչպես օրինակ 1960-ականների հակակրթությունը), շեշտը դնում էր արտիստիկ արժեքների և «վավերականության» վրա, շեշտը դնում էր կենդանի կատարման և գործիքային կամ հնչյունային վիրտուոզության վրա և հաճախ համարվում էր որպես առաջադիմական զարգացումներ առաջ բերող ինչ-որ բան, քան թե պարզապես գոյություն ունեցող միտումները արտացոլող[21][45][46][47]։ Այնուամենայնիվ շատ փոփ և ռոք երաժշտություններ շատ նման են հնչողությամբ, գործիքավորումով և նույնիսկ լիրիկական բովանդակությամբ:[nb 1]
Ուշ 1950-ականների և վաղ 1960-ականների ժամանակաշրջանը ավանդաբար համարվել է ռոքնռոլի դադարի դարաշրջան:[51] Բոլորովին վերջերս որոշ հեղինակներ Կաղապար:Weasel inline շեշտադրել են կարևոր նորարարությունները և միտումները այս ժամանակաշրջանում առանց որի հետագա զարգացումները հնարավոր չէին լինի[52][53] Մինչ վաղ ռոքնռոլը մասնավորապես ռոքաբիլլի ի հայտ գալու միջոցով ունեցավ առևտրային ամենամեծ հաջողությունը արական սեռի սպիտակամորթ կատարողների համար, այս դարաշրջանում այդ ժանրին գերիշխում էին սևամորթ իգական սեռի արտիստները։ Ռոքնռոլը չէր անհետացել 1950-ականների վերջին և նրա էներգիայի որոշ մասը կարող է նկատվել վաղ 1960-ականների «Թվիստ» պարի մոլության մեջ` գլխավորապես օգուտ բերելով Չաբի Չեքերի կարիեիային[53]:[nb 2]
Քլիֆ Ռիչարդի "Move It"-ը եղավ առաջին բրիտանական ռոքնռոլ հիթը` արդյունավետորեն տանելով դեպի ռոքի բրիտանական հնչողությանը[56]։ 1960-ականների սկզբին նրա The Shadows խումբը գործիքավորումներ ձայնագրող ամենահաջողակ խումբն էր[57]։ Մինչ ռոքնռոլն իր տեղը զիջում էր թեթև փոփին և բալլադներին, բրիտանական ռոք խմբերը ակումբներում և տեղական պարերում, մեծապես ազդեցություն կրած լինելով Ալեքսիս Քորների նման բլյուզ-ռոքի նախաձեռնողներից, սկսում էին նվագել սպիտակամորթ ամերիկացիների կատարումներում հազվադեպ հանդիպող եռանդով ու դրայվով[58]։
Սոուլի գալուստը որպես հիմնական առևտրային մղում նույնպես նշանակալից էր։ Զարգանալով ռիթմից և բլյուզից և հեգևոր երաժշտության և փոփի վերակենդանացումով 1950-ականների կեսից Ռեյ Չարլզի և Սեմ Քուքի նման նախաձեռնողների կողմից առաջնորդված լինելով,[59] մինչև վաղ 1960-ականների կատարողները, ինչպիսիք են` Մարվին Գեյը, Ջեյմս Բրաունը, Արեթա ֆրանկլինը, Կյուրտիս Մեյֆիլդը և Ստիվի Ուանդերը գերիշխում էին R&B շարքերում անցնելով հիմնական փոփ շարքեր` օգնելով արագացնել իրենց ինտեգրումը, մինչդեռ Մոթաուն Ռեքորդսը և Ստաքս/Վոլթ Ռեքորդսը դառնում էին ձայնագրությունների արտադրության հիմնական ուժերը[60][nb 3] Որոշ երաժշտական պատմաբաններ Կաղապար:Weasel inline նաև մատնանշում են կարևոր և նորարարական տեխնիկական զարգացումները, որոնք այս ժամանակաշրջանում ռոքնռոլի կառուցմանը նպաստեցին, ներառյալ` ձայնի էլեկտրոնային մշակումը նորարարների կողմից, ինչպիսին էր Ջոու Միքը[53]։
Սըրֆ-ռոք երաժշտություն խմբագրել
Հիմնական հոդվածը` Սըրֆ-ռոք երաժշտություն
Կատարողներ Դուեյն Էդիի, Լինք Րեյի և The Ventures-ի գործիքային ռոքնռոլը զարգացվել է Դիք Դեյլի կողմից, ով ավելացրեց տարբերվող "wet" ռեվերբերացիան, արագ անտերնատիվ զրնգոցը և միջին արևելյան և մեքսիկական ազդեցությունները։ Նա արտադրեց տեղական "Let's Go Trippin" հիթը 1961 թվականին և սկիզբ դրեց Սըրֆ երաժշտության մոլուցքին շարունակելով այնպիսի երգերով, ինչպիսին էր` "Misirlou"-ն (1962)[62] Դեյլի և իր Del-Tones-ի նման շատ նորաստեղծ Սըրֆ-ռոք խմբեր կազմավորվել են հարավային Կալիֆորնիայում, ներառյալ` Bel-Airs-ը, The Challengers-ը և Eddie & the Showmen-ը[62]։ The Chantays-ի "Pipeline"-ը 1963 թվականին դարձավ լավագույն 10 հիթերից մեկը և հավանաբար լավագույն Սըրֆ-ռոք երգն էր 1963 թվականի "Wipe Out"-ը The Surfaris-ի կողմից, որը գրավեց 2-րդ և 10-րդ տեղերը Բիլբորդի աղյուսակում 1965 թվականին[63]։
Սըրֆ-ռոքը որպես հնչյունային երաժշտություն հասավ իր առևտրային ամենամեծ հաջողությանը, մասնավորապես The Beach Boys-ի (1961 թվականին հարավային Կալիֆորնիայում ձևավորված խումբ) կատարումը։ Նրանց վաղ շրջանի ալբոմները ներառում էին և գործիքային Սըրֆ-ռոք և հնչյունային երգեր, որոնք ազդեցություն ունեցան ռոքնռոլի, Դու Ուոփի և Four Freshmen-ի հնչյունային փոփ կատարումների նման հարմոնիաներ։ Նրանց առաջին աղյուսակային հիթը` "Surfin"-ը 1962 թվականին հայտնվեց Բիլբորդի թոփ 100 ցանկում և դարձրեց Սըրֆ-ռքի մոլուցքը ազգային ֆենոմեն[64]։ Սըրֆ-ռոքի մոլուցքը և գրեթե բոլոր Սըրֆ-կատարողների կարիերաները արդյունավետորեն ավարտվեցին 1964 թվականից սկսված բրիտանական արշավանքներով։ [փա՞ստ][nb 4]
Բրիտանական արշավանք խմբագրել
Հիմնական հոդված` Բրիտանական արշավանք
Տես նաև` Բիթ, Բրիտանական բլյուզ, Բրիտանական ռոք
Մինչև 1962 թվականի վերջ այն ինչը սկիզբ կդներ բրիտանական ռոքին սկսվել է լիվերպուլյան The Beatles, Gerry & The Pacemakers և The Searchers և մանչեստերյան Freddie and the Dreamers, Herman's Hermits և The Hollies բիթ խմբերով։ Նրանք ամերիկյան շատ մեծ ազդեցություն ձեռք բերեցին` ներառելով սոուլը, ռիթմ և բլյուզը և սըրֆ-ռոքը[65]` ի սկզբանե վերահաստատելով ամերիկյան ստանդարտ երաժշտությունները և պարողների համար նվագելով։ Խմբերը, ինչպիսիք են` Նյուքասլի The Animals-ը և Բելֆաստի Them-ը[66] և մասնավորապես Լոնդոնի The Rolling Stones-ը և The Yardbirds-ը ռիթմ և բլյուզից և ավելի ուշ բլյուզից շատ ավելի են անմիջական ազդեցություն կրել[67]։ Շուտով այս խմբերը սկսում են ստեղծել իրենց սեփական գործերը` միախառնելով երաժշտության ամերիկյան ձևերը և էներգետիկ բիթ ավելացնելով։ Բիթ խմբերը հակված են «ուժգին, անդիմադրելի մեղեդիներին», մինչդեռ վաղ բրիտանական բլյուզ կատարողները հակված էին ավելի սեքսուալ, ագրեսիվ երգերի` հաճախ որդեգրելով հակասահմանադրական դիրքորոշում։ Այնուամենայնիվ հատկապես վաղ փուլերում կային նաև երկու ուղղությունների միջև երաժշտական խաչվածություն[68] Մինչև 1963 թվականը բիթ խմբերը Բիթլզի գլխավորությամբ սկեսլ էին Բրիտանիայում ազգային հաջողության հասնել[69]։
"I Want to Hold Your Hand"-ը Բիթլզի` Բիլբորդի լավագույն 100-յակի[70] առաջին հորիզոնականը գրաված առաջին հիթն էր` 7 շաբաթ առաջին հորիզոնականը և ընդհանուր 15 շաբաթ աղյուսակում զբաղեցրած[71][72]։ 1964 թվականի փետրվարի 9-ին The Ed Sullivan Show--ին նրանց մասնակցությունն ունենալով 73 միլիոն դիտում (այդ ժամանակ ամերիկյան հեռուստաեթերային ծրագրի համար գեկորդային դիտում) հաճախ համարվում է ամենակարևոր փուլը ամերիկյան փոփ մշակույթի մեջ։ 1964 թվականի ապրիլի մեկ շաբաթվա ընթացքում Բիթլզը զբաղեցրեց 12 տարբեր հորիզոնականներ Բիլբորդի լավագույն 100 երգերի ցանկում` ներառելով նաև թոփ հնգյակը։ Բիթլզը շարունակեց դառնալ բոլոր ժամանակների ամենաշատ վաճառք ունեցող ռոք խումբը[73]։ Հաջորդ երկու տարիներին բրիտանացի կատարողները գերիշխեցին իրենց սեփական և ամերիկյան հորիզոնականներում Փիթերի և Գորդնի, The Animals-ի,[74] Մանֆրեդ Մենի, Փետուլա Կլարքի,[74] Ֆրեդիի և The Dreamers-ի, Ուեյն Ֆոնտանա և The Mindbenders-ի Herman's Hermits-ի, The Rolling Stones-ի,[75] The Troggs-ի և Դոնովանի[76] միջոցով, ովքեր բոլորն ունեին առաջին հորիզոնականը զբաղեցրած մեկ կամ մի քանի սինգլներ[77] Այլ հայտնի կատարողներից էին, ովքեր արշավանքի մի մասն էին կազմում, The Kinks-ը և The Dave Clark Five-ը[78][79]։
Բրիտանական արշավանքը միջազգայանացրեց ռոքնռոլի արտադրությունը` միջազգային հաջողության դուռ բացելով բրիտանացիների հետևորդների` իռլանդացի կատարողների համար[80] Ամեիկայում այն թերևս գործիքային սըրֆ երաժշտության, կանանց վոկալային խմբերի ավարտը դրեց և ամերկյան հորիզոնականներում գերիշխեց ուշ 1950-ականներին և 1960-ականներին[81]։ Բրիտանական արշավանքը մեծ դեր խաղաց նաև ռոք երաժշտության մեկ այլ ժանրի տարածման գործում և ավելացրեց կիթառով և հարվածային գործիքներով իրենց սեփական երաժշտությունը ստեղծով երգիչ-երգահանների ռոք խմբերին տրվող առաջնահերթությունը[82]։
Գերիջ ռոք խմբագրել
Հիմնական հոդվածը` Գերիջ ռոք
Գերիջ ռոքը ռոք երաժշտության չմշակված տեսակ է, որը լայն տարածված էր մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում 1960-ականների կեսերին և այն ընկալման պատճառով, որ այն ստեղծվել է արվարձանային ընտանիքի ավտոտնակում[83][84]։ Գերիջ երգերը հաճախ արտացոլում էին ավագ դպրոցի կյանքի սթրեսները հիմնականում «ստող աղջիկների» մասին թեմանորվ[85] Խոսքերը և դրանք ներկայացնելու ձևերը ավելի ագրեսիվ բնույթ էին կրում, քան այդ ժամանակ ընդունված ձևն էր[86]։ Դրանք տարբերվում էին չմշակված միակորդանի երաժշտությունից մինչև ստուդիայում ձայնգրված երաժշտության նման որակ ունեցողները։ Երկրի շատ մասերում, մասնավորապես Կալիֆորնիայում և Տեքսասում կային նաև տարածքային տարբերակներ[87]։ Վաշինգթոնի հյուսիսարևելյան մասերը և Օրեգոնը ունեին ամենատարբերվող տարածքային հնչողությունը[88]։
Ոճը տարածքային տեսրաններից զարգացել է դեռ 1958 թվականից։ The Wailers-ի "Tall Cool One"-ը (1959) և The Kingsmen-ի "Louie Louie"-ն ժանրի հիմնական օրինակներն են իր կազմավորման փուլերում[89]։ Մինչև 1963 թվականը գերիջ խմբերի սինգլները մեծ թվերով ներխուժում էին երաժշտական ազգային աղյուսակները ներառյալ` Paul Revere-ը և The Raiders-ը[90], The Trashmen-ը[91] և The Rivieras-ը[92]։ Այլ ազդեցիկ գերիջ խմբերը ինչպիսն էր The Sonics-ը, երբեք չմտան Բիլբորդի թոփ 100-յակը[93]։
Բրիտանական արշավանքը մեծապես ազդեց գերիջ խմբերի վրա` տալով նրանց ազգային ունկնդիրներ` առաջնորդելով շատերին (հաճախ սըրֆ կամ հոթ-րոդ խմբերին) ընդունելու բրիտանական ազդեցությունը և խրախուսելով շատ խմբերի կազմավորվել[94] Հազարավոր գերիջ խմբեր կային Միացյալ Նահանգներում և Կանադայում այդ դարաշրջանում և ստոեղծում էին տարածքային հիթեր[95]։ Հիմնականում ընդունվում է, որ գերիջ ռոքն թե կոմերցիոն, թե արտիստիկ կերպով իր բարձունքին է հասել մոտավորապես 1966 թվականին[96]։ Մինչև 1968 թվականը ոճը հիմնականում անհետացել է ազգային աղյուսակներից և տողական մակարդակում սիրողական երաժիշտներն առնչվեցին քոլեջին, աշխատանքին կամ զինվորական ծառայությանը[97]։ Նոր ոճեր առաջ եկան գերիջ ռոքին փոխարինելու համար[98]։}}
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 W. E. Studwell and D. F. Lonergan, The Classic Rock and Roll Reader: Rock Music from its Beginnings to the mid-1970s (Abingdon: Routledge, 1999), 0-7890-0151-9
- ↑ Pop/Rock AllMusic կայքում
- ↑ http://www.vulture.com/2016/12/chuck-berry-invented-the-idea-of-rock-and-roll.html
- ↑ J. M. Curtis, Rock Eras: Interpretations of Music and Society, 1954–1984 (Madison, WI: Popular Press, 1987), 0-87972-369-6, pp. 68–73.
- ↑ 5,0 5,1 Michael Campbell & James Brody, Rock and Roll: An Introduction, pages 80-81
- ↑ Կաղապար:Source in source
- ↑ Կաղապար:Source in source
- ↑ P. Théberge, Any Sound you can Imagine: Making Music/Consuming Technology (Middletown, CT, Wesleyan University Press, 1997), 0-8195-6309-9, pp. 69–70.
- ↑ Կաղապար:Source in source
- ↑ 10,0 10,1 C. Ammer, The Facts on File Dictionary of Music (New York, NY: Infobase, 4th edn., 2004), 0-8160-5266-2, pp. 251–2.
- ↑ Michael Campbell & James Brody (2007), Rock and Roll: An Introduction, page 117
- ↑ J. Covach, "From craft to art: formal structure in the music of the Beatles", in K. Womack and Todd F. Davis, eds, Reading the Beatles: Cultural Studies, Literary Criticism, and the Fab Four (New York, NY: SUNY Press, 2006), 0-7914-6715-5, p. 40.
- ↑ T. Gracyk, Rhythm and Noise: an Aesthetics of Rock, (London: I. B. Tauris, 1996), 1-86064-090-7, p. xi.
- ↑ P. Wicke, Rock Music: Culture, Aesthetics and Sociology (Cambridge: Cambridge University Press, 1990), 0-521-39914-9, p. x.
- ↑ B. A. Farber, Rock 'n' roll Wisdom: What Psychologically Astute Lyrics Teach About Life and Love (Westport, CT: Greenwood, 2007), 0-275-99164-4, pp. xxvi-xxviii.
- ↑ Christgau, Robert (հոկտեմբերի 1, 2000)։ McKeen William, ed.։ Rock & Roll Is Here to Stay: An Anthology։ W. W. Norton & Company։ էջեր 564–5, 567։ ISBN 0-393-04700-8
- ↑ C. McDonald, Rush, Rock Music and the Middle Class: Dreaming in Middletown (Bloomington, IN: Indiana University Press, 2009), 0-253-35408-0, pp. 108–9.
- ↑ S. Waksman, Instruments of Desire: the Electric Guitar and the Shaping of Musical Experience (Cambridge, MA: Harvard University Press, 2001), 0-674-00547-3, p. 176.
- ↑ S. Frith, Taking Popular Music Seriously: Selected Essays (Aldershot: Ashgate, 2007), 0-7546-2679-2, pp. 43–4.
- ↑ Christgau Robert (հունիսի 11, 1972)։ «Tuning Out, Tuning In, Turning On»։ Newsday։ Վերցված է 2017 թ․ մարտի 17
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 T. Warner, Pop Music: Technology and Creativity: Trevor Horn and the Digital Revolution (Aldershot: Ashgate, 2003), 0-7546-3132-X, pp. 3–4.
- ↑ R. Beebe, D. Fulbrook and B. Saunders, "Introduction" in R. Beebe, D. Fulbrook, B. Saunders, eds, Rock Over the Edge: Transformations in Popular Music Culture (Durham, NC: Duke University Press, 2002), 0-8223-2900-X, p. 7.
- ↑ R. Unterberger, "Birth of Rock & Roll", in Bogdanov et al., 2002, pp. 1303–4.
- ↑ T. E. Scheurer, American Popular Music: The Age of Rock (Madison, WI: Popular Press, 1989), 0-87972-468-4, p. 170.
- ↑ Robert Palmer, "Church of the Sonic Guitar", pp. 13–38 in Anthony DeCurtis, Present Tense, Duke University Press, 1992, p. 19. 0-8223-1265-4.
- ↑ Bill Dahl, «Jimmy Preston», Allmusic, արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին, https://www.webcitation.org/67EOmJC71?url=http://www.allmusic.com/artist/p115739
- ↑ M. Campbell, ed., Popular Music in America: and the Beat Goes on (Boston, MA: Cengage Learning, 3rd edn., 2008), 0-495-50530-7, pp. 157–8.
- ↑ Gilliland, 1969, show 55, track 2
- ↑ P. Browne, The Guide to United States Popular Culture (Madison, WI: Popular Press, 2001), 0-87972-821-3, p. 358.
- ↑ N. McCormick (24 June 2004), «The day Elvis changed the world», The Telegraph, արխիվացված օրիգինալից 11 February 2011-ին, https://www.webcitation.org/5wQTh7wT7?url=http://www.telegraph.co.uk/culture/music/rockandjazzmusic/3619493/The-day-Elvis-changed-the-world.html
- ↑ R. S. Denisoff, W. L. Schurk, Tarnished Gold: the Record Industry Revisited (New Brunswick, NJ: Transaction, 3rd edn., 1986), 0-88738-618-0, p. 13.
- ↑ «Rockabilly», Allmusic, արխիվացված օրիգինալից 11 February 2011-ին, https://www.webcitation.org/5wQb3jHWo?url=http://www.allmusic.com/explore/style/d187.
- ↑ R. Shuker, Popular Music: the Key Concepts (Abingdon: Routledge, 2nd edn., 2005), 0-415-34770-X, p. 35.
- ↑ Gilliland, 1969, show 5, track 3
- ↑ 35,0 35,1 R. Unterberger, "Doo Wop", in Bogdanov et.al., 2002, pp. 1306–7.
- ↑ Gilliland, 1969, show 13
- ↑ J. M. Curtis, Rock Eras: Interpretations of Music and Society, 1954–1984 (Madison, WI: Popular Press, 1987), 0-87972-369-6, p. 73.
- ↑ Aswell Tom (2010)։ Louisiana Rocks! The True Genesis of Rock & Roll։ Gretna, Louisiana: Pelican Publishing Company։ էջեր 61–5։ ISBN 1-58980-677-8
- ↑ 39,0 39,1 Robert Palmer, "Church of the Sonic Guitar", pp. 13–38 in Anthony DeCurtis, Present Tense, Duke University Press, 1992, pp. 24–27. 0-8223-1265-4.
- ↑ Collis John (2002)։ Chuck Berry: The Biography։ Aurum։ էջ 38
- ↑ Hicks Michael (2000)։ Sixties Rock: Garage, Psychedelic, and Other Satisfactions։ University of Illinois Press։ էջ 17։ ISBN 0-252-06915-3
- ↑ R. F. Schwartz, How Britain Got the Blues: the Transmission and Reception of American Blues Style in the United Kingdom (Aldershot: Ashgate, 2007), 0-7546-5580-6, p. 22.
- ↑ J. Roberts, The Beatles (Mineappolis, MN: Lerner Publications, 2001), 0-8225-4998-0, p. 13.
- ↑ M. Campbell, ed., Popular Music in America: and the Beat Goes On (Boston, MA: Cengage Learning, 3rd edn., 2008), 0-495-50530-7, p. 99.
- ↑ 45,0 45,1 S. Frith, "Pop music" in S. Frith, W. Stray and J. Street, eds, The Cambridge Companion to Pop and Rock (Cambridge: Cambridge University Press, 2001), 0-521-55660-0, pp. 93–108.
- ↑ 46,0 46,1 «Early Pop/Rock», Allmusic, արխիվացված օրիգինալից 17 February 2011-ին, https://www.webcitation.org/5wZ37tFIB?url=http://www.allmusic.com/explore/style/d283.
- ↑ R. Shuker, Understanding Popular Music (Abingdon: Routledge, 2nd edn., 2001), 0-415-23509-X, pp. 8–10.
- ↑ R. Shuker, Popular Music: the Key Concepts (Abingdon: Routledge, 2nd edn., 2005), 0-415-34770-X, p. 207.
- ↑ L. Starr and C. Waterman, Archived 2012-11-20 at the Wayback Machine.(Oxford: Oxford University Press, 2nd edn, 2007), 0-19-530053-X, archived from the original on 17 February 2011.
- ↑ J. M. Borack, Shake Some Action: the Ultimate Power Pop Guide (Shake Some ActionԿաղապար:SndPowerPop, 2007), 0-9797714-0-4, p. 18.
- ↑ Gilliland, 1969, shows 20-21
- ↑ B. Bradby, "Do-talk, don't-talk: the division of the subject in girl-group music" in S. Frith and A. Goodwin, eds, On Record: Rock, Pop, and the Written Word (Abingdon: Routledge, 1990), 0-415-05306-4, p. 341.
- ↑ 53,0 53,1 53,2 K. Keightley, "Reconsidering rock" in S. Frith, W. Straw and J. Street, eds, The Cambridge Companion to Pop and Rock (Cambridge: Cambridge University Press, 2001), 0-521-55660-0, p. 116.
- ↑ R. Dale, Education and the State: Politics, Patriarchy and Practice (London: Taylor & Francis, 1981), 0-905273-17-6, p. 106.
- ↑ R. Unterberger, "Brill Building Sound", in Bogdanov et.al., 2002, pp. 1311–2.
- ↑ D. Hatch and S. Millward, From Blues to Rock: an Analytical History of Pop Music (Manchester: Manchester University Press, 1987), 0-7190-1489-1, p. 78.
- ↑ A. J. Millard, The Electric Guitar: a History of an American Icon (Baltimore, MD: JHU Press, 2004), 0-8018-7862-4, p. 150.
- ↑ B. Eder, "British Blues", in V. Bogdanov, C. Woodstra, S. T. Erlewine, eds, All Music Guide to the Blues: The Definitive Guide to the Blues (Milwaukee, WI: Backbeat Books, 3rd edn., 2003), 0-87930-736-6, p. 700.
- ↑ Gilliland, 1969, show 55, track 3; shows 15-17
- ↑ R. Unterberger, "Soul", in Bogdanov et al., 2002, pp. 1323–5.
- ↑ R. Unterberger, "Merseybeat", in Bogdanov et.al., 2002, pp. 1319–20.
- ↑ 62,0 62,1 J. Blair, The Illustrated Discography of Surf Music, 1961–1965 (Ypsilanti, MI: Pierian Press, 2nd edn., 1985), 0-87650-174-9, p. 2.
- ↑ J. Blair, The Illustrated Discography of Surf Music, 1961–1965 (Ypsilanti, MI: Pierian Press, 2nd edn., 1985), 0-87650-174-9, p. 75.
- ↑ 64,0 64,1 W. Ruhlman, et al., "Beach Boys", in Bogdanov et al., 2002, pp. 71–5.
- ↑ R. Stakes, "Those boys: the rise of Mersey beat", in S. Wade, ed., Gladsongs and Gatherings: Poetry and its Social Context in Liverpool Since the 1960s (Liverpool: Liverpool University Press, 2001), 0-85323-727-1, pp. 157–66.
- ↑ I. Chambers, Urban Rhythms: Pop Music and Popular Culture (Basingstoke: Macmillan, 1985), 0-333-34011-6, p. 75.
- ↑ J. R. Covach and G. MacDonald Boone, Understanding Rock: Essays in Musical Analysis (Oxford: Oxford University Press, 1997), 0-19-510005-0, p. 60.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Bogdanov2002BI
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ R. Unterberger, "British R&B", in Bogdanov et al., 2002, pp. 1315–6.
- ↑ Gilliland, 1969, show 28
- ↑ I. A. Robbins, «British Invasion», Encyclopædia Britannica, արխիվացված օրիգինալից 17 February 2011-ին, https://www.webcitation.org/5wZ2hZK4W?url=http://www.britannica.com/EBchecked/topic/80244/British-Invasion
- ↑ H. Bill, The Book Of Beatle Lists (Poole, Dorset: Javelin, 1985), 0-7137-1521-9, p. 66.
- ↑ R. Unterberger, "British Invasion", in Bogdanov et al., 2002, pp. 1316–17.
- ↑ 74,0 74,1 Gilliland, 1969, show 29
- ↑ Gilliland, 1969, show 30
- ↑ Gilliland, 1969, show 48
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝BritannicaBI2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ T. Leopold (5 February 2004), «When the Beatles hit America CNN February 10, 2004», CNN.com, արխիվացված օրիգինալից 11 February 2011-ին, https://www.webcitation.org/5wQcUJVBw?url=http://www.cnn.com/2004/SHOWBIZ/Music/02/05/beatles.40
- ↑ «British Invasion», Allmusic, արխիվացված օրիգինալից 11 February 2011-ին, https://www.webcitation.org/5wQbXwJ0x?url=http://www.allmusic.com/explore/style/d379.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝allmusicBritpop
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ K. Keightley, "Reconsidering rock" in, S. Frith, W. Straw and J. Street, eds, The Cambridge Companion to Pop and Rock (Cambridge: Cambridge University Press, 2001), 0-521-55660-0, p. 117.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝R% Shuker, 2005 p% 352
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ R. Shuker, Popular Music: the Key Concepts (Abingdon: Routledge, 2nd edn., 2005), 0-415-34770-X, p. 140.
- ↑ E. J. Abbey, Garage Rock and its Roots: Musical Rebels and the Drive for Individuality (Jefferson, NC: McFarland, 2006), 0-7864-2564-4, pp. 74–6.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝AllmusicGarage
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Shuker20052
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝AllmusicGarage3
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ N. Campbell, American Youth Cultures (Edinburgh: Edinburgh University Press, 2nd edn., 2004), 0-7486-1933-X, p. 213.
- ↑ Otfinoski, Steven. "The Golden Age of Rock Instrumentals". Billboard Books, (September 1997), page 36, 0-8230-7639-3
- ↑ W. E. Studwell and D. F. Lonergan, The Classic Rock and Roll Reader: Rock Music from its Beginnings to the mid-1970s (Abingdon: Routledge, 1999), 0-7890-0151-9, p. 213.
- ↑ J. Austen, TV-a-Go-Go: Rock on TV from American Bandstand to American Idol (Chicago IL: Chicago Review Press, 2005), 1-55652-572-9, p. 19.
- ↑ S. Waksman, This Ain't the Summer of Love: Conflict and Crossover in Heavy Metal and Punk (Berkeley CA: University of California Press, 2009), 0-520-25310-8, p. 116.
- ↑ F. W. Hoffmann "Garage Rock/Punk", in F. W. Hoffman and H. Ferstler, Encyclopedia of Recorded Sound, Volume 1 (New York, NY: CRC Press, 2nd edn., 2004), 0-415-93835-X, p. 873.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝AllmusicGarage2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ R. Unterberger, "Garage Rock", in Bogdanov et al., 2002, pp. 1320–1.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝AllmusicGarage5
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝AllmusicGarage6
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ G. Thompson, American Culture in the 1980s (Edinburgh: Edinburgh University Press, 2007), 0-7486-1910-0, p. 134.
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "nb", but no corresponding <references group="nb"/>
tag was found