Կարապետ Ա Կեղեցի (անհայտ - 1404, Սիս), Ամենայն Հայոց կաթողիկոս 1392-ից։ Հաջորդել է Թեոդորոս Բ Կիլիկեցուն։ Ծնվել է Ծոփքի Կեղի գյուղում։ Ծննդյան թիվն անհայտ է։ Մահացել է թունավորումից 1404-ին Սիս քաղաքում։

Կարապետ Ա Կեղեցի
Ծնվել էանհայտ է
Մահացել է1404
Մահվան վայրՍիս
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

ԿենսագրությունԽմբագրել

Կրթությունն ու դաստիարակությունն ստացել է Սսի հայրապետանոցում։ Թեոդորոս Բ Կիլիկեցու մահից հետո Լեռնային Կիլիկիայի իշխան Կոստանդին Կիլիկեցու, Սսի կառավարիչ պարոն Կարապետի և Կիլիկյան աթոռի միաբանների համաձայնությամբ և Սսի Էոմեր ամիրայի հովանավորությամբ ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Գահակալել է քաղաքական և տնտեսական ծանր պայմաններում։ Թուրքմեն Ռամազան ամիրայի՝ քաղաքը պաշարելուց հետո թվով երեսուն հազար մարդ գաղթել է Կիպրոս և Եվրոպա, իսկ մնացածները՝ Կարապետ Ա Կեղեցու գլխավորությամբ մնացել են պաշարված Սիս քաղաքում, որը հանձնվել է 1404-ի հունիսի 6-ին։ Ռամազան ամիրայի հաճությամբ Սսի Մայր Աթոռի միաբան Հակոբ եպիսկոպոս Սսեցին գահընկեց է արել Կարապետ Ա Կեղեցուն, որից հետո նրան թունավորելով սպանել են։

Կաթողիկոսական գահին Կարապետ Ա Կեղեցուն հաջորդել է Հակոբ Գ Սսեցին։

ԳրականությունԽմբագրել

  • Գր. Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հատ. Գ, Վենետիկ, 1786
  • Սամուել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893
  • Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001

Տես նաևԽմբագրել

Նախորդող՝
Թեոդորոս Բ Կիլիկեցի
Կաթողիկոս
1392–1404
Հաջորդող՝
Հակոբ Գ Սսեցի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 305