Կարմիր Շուկա
Կարմիր Շուկա, գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 35 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 2375,33 հա տարածք, որից 1822,94 հա գյուղատնտեսական նշանակություն, 428,31 հա անտառային հողեր։ Կարմիր Շուկա համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1113 մարդ, կա 275 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Քաղաքատիպ ավան | ||
---|---|---|
Կարմիր Շուկա | ||
![]() Կարմիր շուկան իր մոտակայքից | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու | |
Այլ անվանումներ | Ղիրմիզի բազար (Qırmızı Bazar) | |
ԲԾՄ | 670 մետր | |
Բնակչություն | 926 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | կարմիրշուկեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ գերեզմանոց (17-18-րդ դարեր), խաչքար (12-13-րդ դարեր), Սխտորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցի (1731 թ.), գյուղատեղի Մալաս (12-13-րդ դարեր), Սբ. Գևորգ մատուռ-եկեղեցի (18-րդ դար), Երեք մանկուք վանական համալիր (17-րդ դար)։
Արտաքին հղումներԽմբագրել
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 335)։ |