Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները
«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» (ռուս.՝ Кавказская пленница, или Новые приключения Шурика), հայտնի նաև որպես` «Կովկասի գերուհին», 1966 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի նկարահանած կատակերգական ժանրի ֆիլմ։
Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները ռուս.՝ Кавказская пленница, или Новые приключения Шурика | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն[1] և կատակերգություն |
Թվական | 1967 |
Պրեմիերա | ապրիլի 1 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Գայդայ |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Գայդայ, Յակով Կոստյուկովսկի և Մորիս Սլոբոդսկոյ |
Դերակատարներ | Ալեքսանդր Դեմյանենկո[2], Նատալյա Վառլեյ[2], Մհեր Մկրտչյան, Վլադիմիր Էտուշ[2], Գեորգի Վիցին, Եվգենի Մորգունով, Յուրի Նիկուլին, Նինա Գրեբեշկովա[2], Ռուսլան Ախմետով, Դոնարա Մկրտչյան, Միխայիլ Գլուզսկի, Պյոտր Ռեպնին[2], Գեորգի Միլյար[3] և Leonid Dovlatov?[3] |
Օպերատոր | Կոնստանտին Բրովին |
Երաժշտություն | Ալեքսանդր Զացեպին |
Պատմվածքի վայր | Կովկասյան լեռներ |
Նկարահանման վայր | Ղրիմ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 77 րոպե |
Նախորդ | «Ы» գործողությունը և Շուրիկի այլ արկածները |
Հաջորդ | Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը |
Kidnapping, Caucasian Style Վիքիպահեստում |
Սա երկրորդն ֆիլմն էր, որին մասնակցում էր Դեմյանենկոյի կերտած հայտնի Շուրիկի կերպարը, ինչպես նաև վերջինը, որտեղ հանդես էր գալիս ժողովրդի կողմից սիրված Չաղ-Ցանցառ-Նիկուլին (Մորգունով-Վիցին-Նիկուլին) եռյակը։
ՍյուժեԽմբագրել
Բարի և միամիտ Շուրիկը (Ալեքսանդր Դեմյանենկո), ով բանասիրություն ուսումնասիրող մի ուսանող է, որոշում է մեկնել Հյուսիսային Կովկաս` ծանոթանալու տեղացիների հնագույն սովորույթներին և սիրահարվում է Նինա անունով մի աղջկա (Նատալյա Վառլեյ), ում քեռին (Մհեր Մկրտչյան) առանց նրա իմացության որոշում է կնության տալ ոմն ընկեր Սաախովին (Վլադիմիր Էտուշ): Աղջկան ըստ հին կովկասյան ավանդույթի` պետք է փախցնեին։ Գործը հանձնարարվում է Չաղ-Ցանցառ-Նիկուլին (իրական անվանումը՝ հիմար-վախկոտ-փորձառու) տարօրինակ եռյակին, ովքեր, սակայն, չեն կարողանում իրագործել առաքելությունը, որից հետո Մկրտչյանի կերպարը ասում է Շուրիկին, որ հենց Շուրիկը պետք է առևանգի Նինային ոչ միայն հին կովկասյան արարողության մաս դառնալու համար, այլև այն պարզ պատճառով, որ ինքը՝ Նինան էր խնդրել, որ իրեն առևանգողը Շուրիկը լիներ։ Շուրիկը փախցնում է Նինային՝ առանց գիտակցելու, թե իրականում ինչ էր տեղի ունեցել, սակայն, ի վերջո, ընկերոջ հետ կարողանում է փրկել Նինային և պատժել մեղավորներին։
ԴերերումԽմբագրել
- Ալեքսանդր Դեմյանենկո - Շուրիկ
- Նատալյա Վառլեյ - Նինա
- Վլադիմիր Էտուշ - Ընկեր Սաախով
- Մհեր Մկրտչյան - Նինայի քեռի
- Ռուսլան Ախմետով - Էդիկ
- Յուրի Նիկուլին - Հիմար
- Գեորգի Վիցին - Ցանցառ
- Եվգենի Մորգունով - Չաղ
- Դոնարա Մկրտչյան - Նինայի քեռակինը
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Ֆիլմի ստեղծման պատմությունը Archived 2017-10-18 at the Wayback Machine. (ռուս.)
- world-art.ru հոդված