Խանձաձոր, գյուղ Արցախի Հադրութի շրջանում, հանրապետության հարավային հատվածում, Հադրութ շրջկենտրոնից՝ 52 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 124 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Խանձաձոր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
ԳյուղապետԱրմեն Մկրտչյան
ԲԾՄ1300 մ
Կլիմայի տեսակմեղմ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն137[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Խանձաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Խանձաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Խանձաձոր համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Հայկավան գյուղը։ Հայկավան գյուղում բնակվում է 70 մարդ, կա 15 տնտեսություն։

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 3751,92 հա տարածք, որից 983,1 հա գյուղատնտեսական նշանակության, 2725,4 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Չախմախ գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 11 աղբյուրներ` «Արզուման», «Հորդ», «Քար», «Ակնեն», «Համբարձումեն», «Տանձուտեն», «Շրոտտանեն», «Թթոտեն», «Կիզապատեն», «Ցուլ» և «Սնախի»։

Բնակչություն խմբագրել

Խանձաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 122 մարդ, կա 33 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 88 108 107

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Անասնապահությունից բացի, գյուղացիների մեծ մասը զբաղվում է մեղվաբուծությամբ։

Պատմություն խմբագրել

Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցը վկայում է՝

  Հիմնուած է Ծամ-ձոր գիւղին արևմտեան կողմում. բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն բէկական. տեղական բերքերն միևնոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս։

Ծուխ 57, ար. 287, իգ. 222.[4]

 

Արցախյան պատերազմ խմբագրել

«Օղակ» գործողության ժամանակ գյուղի բնակչությունը ամբողջապես տեղահանման է ենթարկվել Հայաստան Ադրբեջանի ՕՄՕՆ-ի և խորհրդային բանակի կողմից, առաջին անգամ 1991 թվականի մայիսի 13-ից 16-ը, բնակիչների մի մասը կրկին վերադարձել է գյուղ, սակայն 1991 թվականի հունիսի 3-ից 4-ը նորից տեղահանման է ենթակրվել[5]։

Պատերազմից հետո խմբագրել

Ներկայիս գյուղը վերահիմնվել է նախկին գյուղի հարևանությամբ, քանի որ պատերազմի ժամանակ գյուղն ամբողջովին ավերվել էր։ Գյուղում գործում է հիմնական դպրոց 15 աշակերտներով և 9 ուսուցիչներով։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (1698 թ.), Կատարովանք եկեղեցի (XVII դ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), խաչքար (XVII դ.), հաշվառված է 11 հուշարձան։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 30 աշակերտներ[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. De Facto and De Jure Population by Administrative Territorial Distribution and Sex Արխիվացված 2011-03-02 Wayback Machine - стр. 13
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. «Արցախ», Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Բագու, 1895, էջ 401
  5. «1991 թվականի հունիսի սկզբին ԼՂԻՄ-ի և հարակից շրջանների հայաբնակ գյուղերի դեպորտացիա». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
  6. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  7. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  9. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 117.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 260